Սնանկության մասին ՀՀ օրենք

Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենք, որը վերաբերվում է սնանկության գործով քաղաքացիական վարույթներին[1]։

Սնանկության մասին օրենքը, որպես օրենքների ժողովածու ստեղծվել է 2006 թվականի դեկտեմբերի 25-ին, սակայն օրենքի ուժ է ստացել միայն հաջորդ տարում՝ 2007 թվականի փետրվարի 10-ին։

Սնանկության գործերի առարկայական ընդդատություն խմբագրել

Ըստ Սնանկության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, սնանկության գործերի վարույթն իրանակացնող հիմնական մարմինը Հայաստանի Հանրապետության սնանկության գործեր քննող դատարաններն են[2]։

Կարևոր պայման է այն, որ սնանկության գործերը դատավորը վարում է միանձնյա։

Սնանկության գործերով ծագած բոլոր քաղաքացիական և քրեական վեճերը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում, հանդես եկող երրորդ անձ, քննվում են նույն սնանկության գործի շրջանակում։

Սնանկության մասին օրենքի չորրորդ հոդվածը վերաբերվում է սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումին և կից փաստաթղթերին բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները, ինչպես նաև սնանկության գործերով կառավարչի վերաբերյալ տեղեկություններ։

Հայտնի է, որ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դատավորը նշանակում է դատական նիստ։ Նիստին պարտադիր կերպով մասնակցում են պարտապանը, դիմումում նշված պարտատերերը և դիմողի կողմից նշանակված ժամանակավոր կառավարիչը։

Դատական նիստում պարտապանի ներկայացրած ֆինանսական առողջացման ծրագրին բոլոր պարտատերերի համաձայնության, ժամանակավոր կառավարչի դրական եզրակացության առկայության և սնանկության վտանգի վերաբերյալ բավարար ապացույցների և հիմնավորումների առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին։

Պարտատերերի համաձայնությունը չստանալու դեպքում, սնանկության վտանգի դիմումը դատարանի որոշմամբ մերժվում է, և այն վարույթ ընդունելու փաստով կիրառված բոլոր իրավական հետևանքները վերացվում են։

  Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո 5 օրյա ժամկետում պարտապանը պարտավոր է դատարանին ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը
- Սնանկության մասին ՀՀ օրենք, Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդված
 

Պաստաթղթերից մեկի բացակայության պայմաններում դատարանը իրավունք ունի կասեցնելու գործը, միջոցների բացակայության պատճառաբանությամբ։

Սնանկության գործով առանձին պահանջներ խմբագրել

Պահանջների քննության կասեցման հիմունքներ խմբագրել

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքրի 105-րդ և 106-րդ հոդվածներից քաղվածվաց դրույթների համաձայն, Սնանկության մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ Սնանկության գործի վարույթը առանձին պարտատերերի պահանջների մասով կարող է կասեցվել։

Կասեցման պատճառներ կարող է դառնալ այն, որ եթե նշված իրավակարգավորումները կիրառելի են սնանկության վարույթում առանձին պահանջների քննության նկատմամբ։

Սնանկության մասին օրենքում հստակ կերպով նշված է, որ Առանձին պահանջների մասով վարույթի կասեցումը չի ընդհատում սնանկության վարույթի ընթացքը։

Դրանից կարելի է վերցնել, որ առանձին պահանջի քննությունը կասեցնելու դեպքում, հետագա վարույթի ընթացքում նույն հերթի մնացած պահանջները բավարարելուց հետո, կասեցված պահանջի չափի համամասնությամբ դրամական միջոցներ են սառեցվում սնանկության հատուկ հաշվին։

Այս պարագայում դատարանի ֆունկցիան այն է, որ վարույթը կասեցնելու հիմքը վերանալուց և պահանջը հաստատվելուց հետո դատարանի որոշմամբ սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները փոխանցվում են պարտատիրոջը։

Եթե համապատասխան գործարքներից հետո պահանջը հաստատուն կերպով չի ձևակերպվում կամ չի հաստատվում, ապա այդ հիմքով սնանկության հատուկ հաշվին սառեցված դրամական միջոցները բաշխվում են սույն օրենքով սահմանված կարգով՝ դատարանի որոշման հիման վրա։

Պարտապանը՝ սնանկ խմբագրել

Գործի վարույթի ընդունումից հետո պարտապանը կարող է սնանկ ճանաչվել, նույնիսկ առաջին իսկ դատական նիստում։

Սնանկը կարող է առարկել դատարանի վճիռը։ Երբ պարտապանը սնանկ է ճանաչվում, առնվազն երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտապանը գործին որպես դիմող մասնակցած պարտատերը ժամանակավոր կառավարչին տվյալ սնանկության գործով կառավարիչ նշանակելու դեմ կարող է ներկայացնել առարկություններ։

Սնանկության գործով կառավարիչ խմբագրել

Կառավարչի գործառույթները խմբագրել

Կառավարիչը այն իրավաբանական մարմինն է, որը վարույթի ընդունումից հետո կառավարում է կողմերի ֆինանսները և պատասխանատվություն կրում ֆինանսական կորուստների կամ անախորժությունների պարագայում։

Սնանկության մասին ՀՀ օրենքի համաձայն սնանկության գործով կառավարիչը պարտավոր է պահպանել չեզոքությունը երկու (և ավելի) կողմերի միջև, ինչպես նաև ապահովել հարգալից և անկողմնակալ վերաբերմունք։

Բացի այդ, նրա պարտականությունների մեջ է մտնում նաև սնանկության գործի գաղտնիության ապահովումը, ինչպես նաև կողմերին տեղեկացնելու սնանկության վարույթի մասին։

  Եթե կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության անդամ կառավարիչների թիվը նվազում է 20-ից, ապա ինքնակարգավորվող կազմակերպության գործառույթներն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը՝ մինչև օրենքի պահանջներին համապատասխան կառավարիչների ինքնակառավարվող կազմակերպության անդամ կառավարիչների թվի համալրումը կամ նոր ինքնակառավարվող կազմակերպության հիմնադրումը
- Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդված
 

Կառավարչի գործունեության կասեցում խմբագրել

Կառավարիչների գործունեությունը կարող է կասեցվել այն ժամանակ, երբ տվյալ կառավարիչը եթե երեք ամիս անընդմեջ չի վճարել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությանը վճարվող անդամավճարը, եթե առանց հարգելի պատճառների չի մասնակցել կառավարիչների վերապատրաստման դասընթացներին մեկ տարվա ընթացքում կամ կառավարիչը պաշտոնապես ճանաչվել է սնանկ։

Կա որոշակի մարմին, որը իրավունք է վերապահում կասեցնել կառավարչի գործողությունները։ Այդ մարմինը կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրենն է։

Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության գործադիր տնօրեն կարող է կասեցնել քաղաքացիական գործերով զբավող կառավարչի աշխատանքը այն ժամանակ, երբ հստակ նշվի գործունեության կասեցման հիմնավորումները և ժամկետը։

Կառավարիչների գործունեության կասեցումը նաև պայմանավորված է հետևյալ հոդվածներով

  1. Կառավարչի գործունեությունը կասեցված է համարվում կասեցման մասին որոշումը նրան հանձնելու օրվան հաջորդող օրվանից։
  2. Գործունեությունը կասեցված կառավարիչն իրավունք չունի կատարել կառավարչի լիազորությունները՝ մինչև կասեցման ժամկետի ավարտը։
  3. Կառավարիչն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր գործունեության կասեցման մասին որոշումը։
  4. Կառավարչի գործունեության կասեցման դեպքում նրա վարույթում գտնվող սնանկության գործերով նշանակվում է նոր կառավարիչ։

Լիազորությունները դադարեցված կառավարիչը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր մոտ պահպանվող՝ ընթացիկ սնանկության գործերով փաստաթղթերը և նյութերը հանձնել կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից լիազորված անձին։

  Սնանկության կառավարչի գործունեությամբ զբաղվելու պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի որոշմամբ՝ կառավարիչը կարող է մինչև 5 տարի ժամկետով շարունակել զբաղվել սնանկության կառավարչի գործունեությամբ  

Ֆինանսների կառավարում խմբագրել

  Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում, կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն 5 տոկոսի չափով։ Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը բարեհաջող ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում՝ կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով
- Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի՝ 2-րդ մաս
 

Կան պարտատերեր, ովքեր պարտապանների նկատմամբ ունեն ապահովված իրավունք։ Ըստ օրենքի՝ նրանց միջև կնքված է աշխատանքային պայմանագիր։

Ապահովված իրավունք խմբագրել

Առարկայի իրացման և ապահովված պահանջի չափ խմբագրել

Այն բանից հետո երբ տվյալ դատարաները ստանում է ապահովված պարտատիրոջ դիմումը, նա պարտավորվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնել պարտապանին և սնանկության վարույթի գործով զբաղվող կառավարչին։

Դրանից հետո, պարտապանը և կառավարիչը ստանում են հինգ աշխատանքային օր ժամանակ, որի ընթացքում հայտնում է դիմումի կապակցությամբ իր գրավոր դիրքորոշումը։

Եթե պարտապանը կամ կառավարիչը սահմանված ժամկետում դիրքորոշում չեն ներկայացնում կամ ներկայացված դիրքորոշմամբ չեն առարկում դիմումին, ապա դատարանը դիմումը ստանալուց հետո 11-րդ օրը կայացնում է որոշում ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների արտադատական իրականացում թույլատրելու մասին։

Պարտապանը և կառավարիչը կարող են նաև դիմում-առարկություն ներկայացնել դատարանին։

Դրանից հետո դատարանը նոր նիստ է հրավիրում։ Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.

Տես նաև խմբագրել