Բեկորային արկ
Բեկորային արկ, հրետանային զինամթերք, իրենից ներկայացնում է հաստ պատերով մետաղե գլանաձև պատիճ, որը լցված է բարձր բրիզանտայնությամբ պայթուցիկ նյութով։ Նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար բաց տեղանքում, թեթև զրահավորված փոխադրամիջոցների ու թաքստոցների ոչնչացման համար[1]։ Համեմատած միևնույն տրամաչափի բեկորա-ֆուգասային արկի հետ բեկորային արկը ավելի արդյունավետ է քիչ զրահավորված օբյեկտների ու կենդանի ուժի ոչնչացման համար, ու պակաս արդյունավետ է ամրաշինական կառույցների ու զրահապատ տրանսպորտային միջոցների ոչնչացման համար։ Բեկորային արկերը օգտագործվում են ՀԻԿ-երի, ավիահրանոթների և ռեակտիվ հրետանու համար։ Բեկորային արկերի հետ կիրառվում են մի քանի տեսակի պայթուցիչներ, հիմնականում համալրված են հեռագործ(դիստանցիոն) և բարոմետրային պայթուցիչներով։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/%D0%A4%D0%90%D0%91-500%D0%9C-62_-_%D0%9C%D0%90%D0%9A%D0%A1-2009_01.jpg/220px-%D0%A4%D0%90%D0%91-500%D0%9C-62_-_%D0%9C%D0%90%D0%9A%D0%A1-2009_01.jpg)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ "Военный энциклопедический словарь", Пред. гл. редакционной комиссии Маршал Советского Союза С.Ф. Ахромеев, Москва Воениздат-1986,