Անդրե Մարի Ամպեր

(Վերահղված է Անդրե Ամպերից)

Անդրե Մարի Ամպեր (ֆր.՝ Andre Marie Ampere, հունվարի 20, 1775(1775-01-20)[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4] - հունիսի 10, 1836(1836-06-10)[5][4][6][…], Մարսել[4]), ֆրանսիացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Ամպերը էլեկտրադինամիկայի հիմնադիրներից է, Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ։

Անդրե Մարի Ամպեր
Andre Marie Ampere
Ampere Andre 1825.jpg
Ծնվել էհունվարի 20, 1775(1775-01-20)[1][2][3][…]
Լիոն, Ֆրանսիայի թագավորություն[4]
Մահացել էհունիսի 10, 1836(1836-06-10)[5][4][6][…] (61 տարեկան)
Մարսել[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
Մասնագիտությունֆիզիկոս, մաթեմատիկոս, ճարտարագետ և փիլիսոփա
Հաստատություն(ներ)Պոլիտեխնիկական դպրոց[4] և Կոլեժ դե Ֆրանս[7]
Գործունեության ոլորտէլեկտրամագնիսականություն[4]
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Q20012448? և Académie des sciences, belles-lettres et arts de Lyon?
Ալմա մատերՊոլիտեխնիկական դպրոց
Կոչումպրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինհին հունարեն[4], լատիներեն[4] և ֆրանսերեն[5][4]
Եղել է գիտական ղեկավարJean-Daniel Colladon?
Հայտնի աշակերտներJean Baptiste Firmin Demonferrand?
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ[8] և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Ամուսին(ներ)Ժյուլի Կարոն[4]
Երեխա(ներ)Ժան Ժակ Ամպեր
ՄայրԺան Անտուան դը Սարսեյ
Ստորագրություն
André-Marie Ampère signature.svg
André-Marie Ampère Վիքիպահեստում

Ամպերի անունով են կոչել Ամպեր (Ա), Ամպեր—գալար (Ա–գ), Ամպեր—ժամ (Ա–ժ) միավորները։

Ամպերը էլեկտրական հոսանքի միավոր է, որը նախապես սահմանվել էր որպես՝ 1 Ա էլեկտրական այնպիսի անփոփող հոսանքի ուժն է, որը անցնելով 1 Օհմ դիմադրությամբ հաղորդիչով, նրա ծայրերին առաջացնում է 1 Վ լարում։

Ավելի ուշ Միավորների միջազգային համակարգում Ամպերը սահմանվել է հետևյալ կերպ՝ 1 Ա այն էլեկտրական անփոփոխ հոսանքի ուժն է, որն անցնելով վակուումում իրարից 1 մ հեռավորության վրա գտնվող ուղիղ, զուգահեռ, անվերջ երկար և չափազանց փոքր լայնական կտրվածք ունեցող 2 հաղորդիչներից յուրաքանչյուրով՝ նրանց ամեն 1 երկարության վրա առաջ է բերում 2·10 −7 Ն փոխազդեցության ուժ։

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Լիոնում, ազնվականի ընտանիքում, 1793 թվականին հայրը մահապատժի է ենթարկվել գիլյոտինով։ Երիտասարդ տարիներին նա զբաղվել է մաթեմատիկայով։ 1805 թվականից զբաղեցրել է Փարիզի պոլիտեխնիկական դպրոցի մաթեմատիկայի ամբիոնը։ 1914-ին ընտրվել է գիտությունների Ակադեմիայի անդամ, իսկ 1824-ից զբաղեցրել է Կոլեժ դե Ֆրանսի փորձարարական ֆիզիկայի պրոֆեսորի պաշտոնը։ Մահացել է 1836 թվականին Մարսելում։

Գիտական գործունեությունԽմբագրել

1820 մշակել է հոսանքից մագնիսական սլաքի շեղման ուղղությունը որոշելու կանոն, որը հայտնի է «լողորդի կանոն» անունով։

Նրա հիմնական զբաղմունքը եղել է էլեկտրական հոսանքի և մագնիսական դաշտի փոխազդեցության ուսումնասիրությունը. կապ է հաստատել էլեկտրական ու մագնիսական երևույթների միջև, հայտնագործել հաղորդիչներով հոսող էլեկտրական հոսանքների մեխանիկական փոխազդեցության օրենքը (Ամպերի օրենք) և ստեղծել մագնիսական առաջին տեսությունը։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

  • Դպրոցական մեծ հանրագիտարան։ Գիրք 1, հատոր 1։ Երևան 2009, էջ 45։