Անդրեյ Տոշև
Անդրեյ Սլավով Տոշև (բուլղար․՝ Андрей Славов Тошев, ապրիլի 16, 1867, Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն - հունվարի 10, 1944, Սոֆիա, Բուլղարիա), բուլղար դիվանագետ, գիտնական և քաղաքական գործիչ։ Բուլղարիայի 26-րդ վարչապետ (1935)[1][2]։
Անդրեյ Տոշև | |
Կուսակցություն՝ | Զվենո (ռազմականացված կազմակերպություն) |
---|---|
Կրթություն՝ | Բրյուսելի ազատ համալսարան և Ժնևի համալսարան |
Գիտական աստիճան՝ | ակադեմիկոս |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Դավանանք | ուղղափառություն |
Ծննդյան օր | ապրիլի 16, 1867 |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հունվարի 10, 1944 (76 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Թաղված | Սոֆիայի կենտրոնական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեյ Տոշևը ծնվել է 1867 թվականի ապրիլի 16-ին Ստարա Զագորայում, Օսմանյան կայսրություն։ Տոշևը բնական գիտություններ է սովորել Ժնևում, իսկ 1891 թվականին ավարտել է Բրյուսելի համալսարանը[3]։ Նա դասավանդել է Սալոնիկի բուլղարական տղամարդկանց գիմնազիայում, Ստարա Զագորայում, Վառնայում և Սոֆիայի ռազմական ուսումնարանում։ 1900 թվականին Տոշևը դարձել է Բուլղարիայի գրական հասարակության գործող անդամ (այժմ՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիա)։
Տոշևը պետության ղեկավար է նշանակվել Բորիս III արքայի կողմից 1934 թվականի ռազմական հեղաշրջումից հետո[4][5]։ Նա արքայի ձեռքերում խաղատիկնիկ էր[6]։ Անդրեյը այդ պաշտոնը զբաղեցրել է շատ կարճ ժամանակ։ 1935 թվականի նոյեմբերի ընտրություններին հաղթել է Գեորգի Կյոսեիվանովը։
Տոշևը Սերբիայում (1909-1913) և Կոստանդնուպոլսում (1913-1914) եղել է Բուլղարիայի դեսպանը, ինչպես նաև եղել է Զվենո ռազմականացված կազմակերպության անդամ[7]։
Անդրեյ Տոշևը մահացել է 1944 թվականի հունվարի 10-ին Սոֆիայում՝ 76 տարեկան հասակում։ Հուղարկավորված է Սոֆիայի կենտրոնական գերեզմանոցում։
Մատենագրություն
խմբագրել- «Ранни спомени 1873-1879» (1890)
- «Ръководство за риторика и красноречие» (1901)
- «Югозападна България във флористично отношение» (1902)
- «Поглед върху икономическото положение на Сърбия» (1911)
- «Балкански войни» (երկու հատորով՝ 1929, 1931)
- «Бегли спомени» (1931)
- «Полша в културно отношение» (1931)
- «Сръбско-българската разпра» (1932)
- «Малкото съглашение и неговият реорганизационен пакт» (1933)
- «Страници из миналото на сръбско-българските отношения» (1941)
- «Бегли спомени за Македония» (1941)
- «Из Беломорието и Македония» (1942)
- «България и нейните съседи» (1943)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ J. D. B. (1910). «Bulgaria». The Encyclopaedia Britannica; A Dictionary of Arts, Sciences, Literature and General Information. Vol. IV (BISHARIN to CALGARY) (11th ed.). Cambridge, England: At the University Press. էջ 786. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին – via Internet Archive.
- ↑ Pashanko Dimitroff, King of Mercy: Boris III of Bulgaria, 1894-1943, Wexford and Barrow, 1993, p. 157
- ↑ Александър Костов. България и Белгия. Икономически, политически и културни връзки (1879-1914). — София: Арт Медия Комюникейшънс, 2004. — С. 95. — ISBN 954-91634-1-5
- ↑ Charles A. Moser, Dimitrov of Bulgaria: A Political Biography of Dr. Georgi M. Dimitrov, Caroline House, 1979, p. 112
- ↑ S. G. Evans. A Short History of Bulgaria. — London: Lawrence and Wishart, 1960. — P. 173.
- ↑ S.G. Evans, A Short History of Bulgaria, London, Lawrence and Wishart, 1960, p. 173
- ↑ Frederick B. Chary, The History of Bulgaria, ABC-CLIO, 2011, p. 78
Գրականություն
խմբագրել- Ташо Ташев. Министрите на България 1879-1999. — София: АИ «Проф. Марин Дринов» / Изд. на МО, 1999. — ISBN 978-954-430-603-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Տոշև» հոդվածին։ |