Անդրեյ Լուպան
Անդրեյ Պավլովիչ Լուպան (ռում.՝ Andrei Lupan, 2 (15) փետրվարի, 1912, Միգուլենի, Օրգեևի նահանգ, Բեսարաբիա, Ռուսական կայսրություն — 24 օգոստոսի, 1992, Քիշնև, Մոլդովայի Հանրապետություն), մոլդովացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1975)։
Անդրեյ Լուպան Andrei Lupan | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1912 կամ փետրվարի 15, 1912[1] |
Ծննդավայր | Միգուլենի, Șoldănești District, Մոլդովա[2] |
Վախճանվել է | օգոստոսի 24, 1992[3][1] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Մոլդովա, ԽՍՀՄ և Ռումինիա |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Գրական ուղղություններ | Պրոլետկուլտ |
Ուշագրավ աշխատանքներ | «Ноша своя» «Մայրուղիներ» «Закон гостеприимства» |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Մոլդովայի գիտությունների ակադեմիա |
Կուսակցություն | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Ռախիլ (Ռայա) Գերշևնա Կրիվորուկ |
Andrei Lupan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱնդրեյ Լուպանը ծնվել է 1912 թվականի փետրվարի 2-ին (փետրվարի 15) Բեսարաբիայի Միգուլենի գյուղում (ներկայում՝ Մոլդովայի Հանրապետության Շոլդանեշտիի շրջան) գյուղացու ընտանիքում։
1930-ական թվականներին միացել է Բեսարաբիայի՝ ԽՍՀՄ-ին միանալու համար պայքարող մասսայական շարժմանը, դարձել Ռումինիայի Կոմունիստական կուսակցության (1933) ու Կոմունիստ երիտասարդների միության անդամ, մասնակցել է հեղափոխական շարժմանը։ Ընտրվել է Բեսարաբիայի Դեմոկրատական պաշտպանության բլոկի շրջանային կոմիտետի քարտուղար։
Ամուսնացել է Ռախիլ (Ռայա) Գերշևնա Կրիվորուկի հետ, ով նույնպես մասնակցում էր հեղափոխական շարժմանը[4]։
1941 թվականին՝ Մոլդովայի ԽՍՀ ձևովորումից հետո, ավարտել է Քիշնևի պետական գյուղատնտեսական ինստիտուտը։
Անդրեյ Լուպինի ստեղծագործությունները սկսել են տպագրվել 1932 թվականին։ Նրա ստեղծագործության մեջ իր արտացոլումն է գտել հեղափոխական շարժմանը մասնակցությունը։
Առաջին ժողովածուն՝ «Բանաստեղծություններ», հրատարակվել է 1947 թվականին։ Հեղինակը գրում է մոլդովական գյուղի կյանքի, ինչպես նաև պատերազմական տարիների իրադարձությունների մասին։ Այնուհետև լույս են տեսել «Вступление в балладу» (1954), «Мастер-созидатель» (1958), «Брат земли» (1959), «Закон гостеприимства» (1966) և այլ ժողովածուներ։ «Լույս» (1948) պիեսը նվիրված է մոլդովական գյուղի կոլեկտիվացման ժամանակ կատարված դեպքերին։ Լուպանը հեղինակել է նաև հուշագրություններ ու գրական-քննադատական հոդվածներ։ Մոլդովերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Նիկոլայ Նեկրասովի, Վլադիմիր Մայակովսկու, Ալեքսանդր Տվարդովսկու, Տարաս Շևչենկոյի և այլոց ստեղծագործությունները։
Անդրեյ Լուպանը եղել է Մոլդավիայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1946—1962), ԽՍՀՄ Գրողների միության քարտուղար (1959-1971), ինչպես նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 4-5-րդ նստաշրջանի ու Մոլդավիայի ԽՍՀ 2, 3, 6 ու 7-րդ նստաշրջանների դեպուտատ։
Անդրեյ Լուպանը մահացել է 1992 թվականի օգոստոսի 24-ին Քիշնևում։
Պարգևներ
խմբագրել- Մոլդավիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1982)
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1975), «Ноша своя» գրքի «Մայրուղիներ» շարքի համար
- Մոլդավիայի ԽՍՀ պետական մրցանակ (1967) «Закон гостеприимства» (1966) բանաստեղծությունների ժողովածուի համար
- Լենինի շքանշան
- երեք այլ շքանշաններ ու մեդալներ
Երկեր
խմբագրել- Лицом к лицу. — Кишинёв, 1957.
- Ноша своя. — Кишинёв, 1970.
- Гингурел умнеет: Рассказы. Для мл. школ. возраста. — Киев: Веселка, 1978. — 127 с.
- Добро носящий: Стихи. — М.: Дет. лит., 1980. — 128 с.
- Еще о любви: Рассказы разных лет. — Кишинёв: Лит. артистикэ, 1981. — 352 с.
- Добрый знак: Стихи. — Киев: Рад. пысьмэннык, 1987. — 108 с.
- Стихи. — М.: Худож. лит., 1987. — 334 с.
- Прятки: Стихи. — Кишинёв: Лит. артистикэ, 1989. — 40 с.
- Хаз ши неказ. — Кишинэу, 1957.
- Версурь. — Кишинэу, 1969.
- Кэрциле ши рэботул анилор. — Кишинэу, 1969.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Лупан Андрей Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Николай Савостин «Жена поэта: суровый роман»
Գրականություն
խմբագրել- Портной Р. М. Андрей Лупан. — Кишинёв, 1959.
- Очерк истории молдавской советской литературы. — М., 1963.
- Макаров А. Н. Человеку о человеке. Избранные статьи. — М., 1971.
- Дрейзлер М. …Не тяготился ношею своей. — Независимая Молдова. — 15.02.2002.
Արտաքին հղումներ
խմբագրել- Անդրեյ Լուպան «Երկրի հերոսներ» կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Լուպան» հոդվածին։ |