Մոլդովայի գիտությունների ակադեմիա

Մոլդովայի գիտությունների ակադեմիա (ռումիներեն՝ Academia de Ştiinţe a Moldovei), բարձրագույն գիտական հաստատություն Մոլդովայում, երկրի հասարակական և բնական գիտությունների բնագավառի առաջատար կենտրոն։ Հիմնադրվել է 1961 թվականին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Մոլդովայի բազայի հիման վրա։ Գտնվում է Քիշնևում։

Մոլդովայի գիտությունների ակադեմիա
Տեսակգիտությունների ակադեմիա և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1961
Ընդհանուր անձնակազմ2107 մարդ
ԱնդամակցությունԳիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան[1], International Union of Academies?[2], Բոլոր եվրոպական ակադեմիաներ[3], InterAcademy Partnership[4] և Միջազգային գիտական խորհուրդ[5]
Երկիր Մոլդովա[6]
ՏեղագրությունՔիշնև
Կայքasm.md
Մոլդովայի գիտությունների ակադեմիա (Մոլդովա)##
Մոլդովայի գիտությունների ակադեմիա (Մոլդովա)
Մոլդովայի գիտությունների ակադեմիա, Մոլդովա
 Academy of Sciences of Moldova Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Դեռևս 1946 թվականի հունիսին ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի նախագահությունը որոշել է Քիշնևում հիմնել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոլդովայի հետազոտական բազա, որի տնօրենն է դարձել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Վյաչեսլավ Վոլգինը։ 1949 թվականի հոկտեմբերին հետազոտությունների բազան վերածվել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոլդովայի գիտությունների ակադեմիայի մասնաճյուղի։ Ակադեմիան հանդիսավոր բացվել է 1961 թվականի օգոստոսի 2-ին։

Խորհրդային ժամանակաշրջանում ակադեմիան հրատարակել է «Նորություններ» (մոլդովերեն, ռուսերեն 1962 թվականից), ամսագրի «Նյութերի էլեկտրոնային մշակում» (1965), «Մոլդովերեն լեզու և գրականություն» (մոլդովերեն, 1958) ամսագրերը, հրապարակման համար պատրաստել է Մոլդովական Խորհրդային հանրագիտարանը։

2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ Գիտությունների ակադեմիան ունեցել է 2107 աշխատակիցներ, որոնցից 952-ը հետազոտողներ են, 540-ը՝ դոկտորներ։ 2009 թվականից բացվել է Մոլդովայի ԳԱԱ ինստիտուտը։

Հետազոտական բաժիններ

խմբագրել
  • Կենսաբանական, քիմիական և էկոլոգիական գիտությունների բաժին
  • Բժշկական գիտությունների բաժին
  • Ֆիզիկական և տեխնիկական գիտությունների բաժին
  • Տնտեսագիտական գիտությունների բաժին
  • Հումանիտար և արվեստի բաժին
  • Գյուղատնտեսական գիտությունների բաժին

Նախագահներ

խմբագրել
  • Յա. Գրոսուլ (1961, օգոստոս - 1976, սեպտեմբեր)
  • Ա. Ժուչենկո (1977, հունիս - 1989, նոյեմբեր)
  • Ա. Անդրիշ (1989, նոյեմբեր - 2004, փետրվար)
  • Գ. Դուկա (2004, փետրվարի 5)

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոլդովայի գիտությունների ակադեմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 217