Խոշաբ (ստորին հոսանքում կոչվում է նաև Անգղ[1]), գետ Հայկական լեռնաշխարհում, Վանա լճի ավազանում։ Երկարությունը մոտ 113 կմ է։ Սկիզբ է առնում Աղբակի լեռնաշղթայի Ակունիք գագաթի արևմտյան լանջից, մոտ 2940 մ բարձրությունից, հոսում դեպի հյուսիս, ապա՝ արևմուտք և թափվում Վանա լիճը։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ մայիսին։ Խոշաբի վրա կա ուրարտական ժամանակաշրջանում կառուցված ջրանցույց (Շամիրամի առու)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 72)։