Անառակ որդին (նկար)

Սալվատորե Ռոզայի նկարներից

«Անառակ որդին» (իտալ.՝ Prodigal Son), իտալացի նկարիչ և բանաստեղծ, պատմական գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Սալվատորե Ռոզայի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1650–ական թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 253,5 × 201 սմ։ «Անառակ որդին» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Էրմիտաժում (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

«Անառակ որդին»
Prodigal Son
տեսակգեղանկար
նկարիչՍալվատորե Ռոզա
տարի1650-ականներ
բարձրություն253,5
լայնություն201
ստեղծման վայրԻտալիա[1]
ստեղծման երկիրԻտալիա
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ
կտավ
գտնվում էԷրմիտաժ
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
քաղաքՍանկտ Պետերբուրգ
հիմնական թեմաԱստվածաշունչ
հատվածն էՆոր կտակարան
Ծանոթագրություններ

Նկարագիր խմբագրել

«Անառակ որդին» ստեղծագործությունում կտավի հեղինակը՝ Սալվատորե Ռոզան վրձնել է պատանու, որը ծնկաչոք վիճակում է։ Ձեռքերը այնպես է դրել կրծքավանդակին, կարծես աղոթք է անում։ Երիտասարդի մոտ նկարիչը պատկերել է կով, խոզ, այծ և ոչխար։

Կտավում պատկերված է Նոր կտակարանի առակներից մեկի՝ «Անառակ որդու վերադարձը» հատվածի դրվագներից մեկը, որը նկարագրված է Ղուկասի ավետարանում (Ղուկաս 15։ 11-32)։ Սալվատորե Ռոզան «Անառակ որդին» կտավի աջ կողմի նեքևում թողել է իր ստորագրությունը՝ «RS» և 385 թիվը, որն արվել է վարդագույն ներկով՝ Էրմիտաժում 1797 թվականին հաշվառում սկսելու ժամանակ։

Պատմություն խմբագրել

Կտավը ստեղծվել է 1650-ական թվականների առաջին կեսին։ Կտավի ստեղծման պատմությունն ու սեփականատերերի ինքնությունը հաստատված չեն ցայսօր։ Միայն արվեստագետներն ասում են, որ 18-րդ դարում կտավը եղել է Ռ. Ջիրի հավաքածուում՝ Ուիլթոնում (Անգլիա, Միացյալ Թագավորություն), իսկ 1736 թվականից այս ստեղծագործությունը պատկանել է անգլիացի պետական գործիչ, Օրֆորդի կոմս Ռոբերտ Ուոլփոլին։ Վերջինիս կրտսեր զավակը՝ գրականագետ Հորաս Ուոլփոլը հոր հավաքածուն նկարագրելիս նշել է հետևյալը.

  Օրֆորդի լորդի «Անառակ որդին» նկարի տղան ծայրահեղ աղքատ է, բայց մաքրակենցաղ և ոչ խորամանկ, ինչպես Միքալենջելոյի, Կարավաջոյի կտավներում[2]։  

18-րդ դարի երկրորդ կեսին Անգլիայում նկարիչները «Անառակ որդին» կտավի մի շարք փորագրանկարներ են արել, որոնք լայն տարածում են գտել։ Հայտնի է փորագրանկարիչ Ջոն Բոյդելի ստեղծածը, որն այսօր պահպանվում է Միացյալ Նահանգների Մետրոպոլիտեն թանգարանում[3]։

1779 թվականին այս կտավը՝ Ուոլփորի ողջ հավաքածուհի հետ միասին ձեռք է բերում կայսրուհի Եկատերինա II-ը, որն էլ Էրմիտաժի իտալական գեղանկարչության հիմքը դարձավ[4]։

Այսօր «Անառակ որդին» ստեղծագործությունը ցուցադրվում է Նոր Էրմիտաժի շենքի կտավը 238 սրահում (Իտալական մեծ վերածնունդ)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել