Հացհամեմ
Հացհամեմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Հացհամեմ (Trigonella) L., 1753 |
Հացհամեմ, այծառվույտ (լատին․՝ Trigonella), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքին պատկանող դեղաբույս։ Գրանցված է Հայաստանի հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել5-70 սմ բարձրությամբ ցողունով, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղին պատկանող միամյա, հազվադեպ՝ բազմամյա բույս է։ Տերևները եռմասնյա են։ Սպիտակ, դեղին, հովանոցանման-գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում հավաքված են երկնագույն ծաղիկները։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է։ Սերմերը հարթ են կամ կնճռոտ։ Հայտնի է մոտ 130 տեսակներ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։ Գլխիկավոր հացհամեմը հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գյուղի շրջակայքում)։ Աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում[1]։
Տեսակներ
խմբագրելԴասում ընդգրկված է 130 տեսակ։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են հացհամեմի սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր, ճարպային յուղեր, սպիտակուցներ, դաբաղանյութեր, ալկալոիդ, տրիգոնելին, նիկոտինաթթու, ֆլավոնոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ և այլ հիվանդությունների դեպքերում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացհամեմ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացհամեմ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |