Էննիո դե Կոնչինի
Էննիո դե Կոնչինի (իտալ.՝ Ennio De Concini, դեկտեմբերի 9, 1923[1][2], Հռոմ, Իտալիա[3] - նոյեմբերի 17, 2008[4][1][2], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի սցենարիստ և ռեժիսոր, 1962 թվականին ստացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակ` «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում` «Ամուսնալուծություն իտալական ձևով» ֆիլմի համար:
Էննիո դե Կոնչինի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1923[1][2] |
Ծննդավայր | Հռոմ, Իտալիա[3] |
Մահացել է | նոյեմբերի 17, 2008[4][1][2] (84 տարեկան) |
Մահվան վայր | Հռոմ, Իտալիա[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Պարգևներ և մրցանակներ | Օսկար լավագույն օրիգինալ սցենարի համար |
Նա եղել է 1969 թվականին նկարահանված «Կարմիր վրան» ֆիլմի սցենարիստներից մեկը, որի գլխավոր դերում էր Շոն Քոններին: Ֆիլմը հիմնված էր 1928 թվականին «Իտալիա» դիրիժաբլով դեպի Հյուսիսային բևեռ Ումբերտո Նոբիլեի ձախողված արշավի մասին պատմող պատմվածքի վրա:
Նրա 60 այլ ֆիլմերից են «Շեղում» (1976), «Ապոկալիպսիսի չորս հեծյալները» (1975), «Հիտլեր. վերջին 10 օրերը» (1973), «Աշխարհների պատերազմ» (1961), «Սատանայի դիմակը» (1960), «1943 թվականի երկար գիշերը» (1960), «Ճիչ» (1957), «Պատերազմ և խաղաղություն» (1956) և «Մամբո» (1954):
ՖիլմագրությունԽմբագրել
- 1958` Հերակլեսի սխրանքները
- 1959` Անիծյալ խառնաշփոթ
- 1961` Կոստանդին Մեծ
- 1961` Հռոդոսի կոթող
- 1964` Նրանք գնացի արևելք
- 1966` «Սուրբ Հունվար» գործողություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #112447481 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.contactmusic.com/news.nsf/article/screenwriter%20de%20concini%20dies_1088183