Ստեֆանիա Սանդրելլի (իտալ. Stefania Sandrelli, հունիսի 5, 1946(1946-06-05), Վիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա), իտալացի դերասանուհի, Սան Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակակիր (1969 թ.)։ Արժանացել է ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանին, իտալական «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային կինոմրցանակի եռակի մրցանակակիր։ Կինոարվեստում ունեցած ներդրումների համար նրան հանձնվել է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակը (2005 թ.)[1]։

Ստեֆանիա Սանդրելլի
իտալ.՝ Stefania Sandrelli
Ծնվել էհունիսի 5, 1946(1946-06-05) (78 տարեկան)
ԾննդավայրՎիարեջո, Լուկա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ)Gino Paoli?
Երեխա(ներ)Amanda Sandrelli?
Պարգևներ և մրցանակներ
stefaniasandrelli.it

Կենսագրություն

խմբագրել

Ստեֆանիա Սանդրելլին ծնվել է Վիարեջոյում ` միջին դասի իտալական ընտանիքում։ Նրա հայրը մահացել է, երբ Ստեֆանիան դեռ ութ տարեկան էր[2][3]։ 14 տարեկանում մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին, իսկ մեկ տարի անց հաղթել է իր հայրենի քաղաքում կայացած նմանատիպ մրցույթում։

Ստեֆանիա Սանդրելլիի կինոդեբյուտը կայացել է 1961 թվականին, երբ նա նկարահանվել է «Գիշերային երիտասարդություն» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Ֆաշիստական ղեկավարը» և «Ամուսնալուծություն իտալական ձևով» կինոնկարներում։ Այդ ֆիլմերում նրա խաղընկերներն էին Ուգո Տոնյացին և Մարչելլո Մաստրոյանին։ Նա նկարահանվել է ռեժիսորներ Պիետրո Ջերմիի, Բեռնարդո Բերտոլուչիի, Կառլո Լիձանիի, Տինտո Բրասի և այլոց ֆիլմերում։

Ստեֆանիա Սանդրելլիի ֆիլմերում ներկայացվում էր ոչ միայն նրա հիանալի արտաքինն ու հմայքը, այլ նաև նրա արտասովոր տաղանդը։ Այդ ֆիլմերից կարելի է առանձնացնել «Գայթակղված ու լքված» (1964 թ.), «Ես նրան լավ գիտեի» (1965 թ.), «Կոնֆորմիստը» (1970 թ.), «Ալֆրեդո, Ալֆրեդո» (1972 թ.), «Ոստիկանական կոլտ - Պիթոն 357» (1976 թ.), «Խցանում - անհավանական պատմություն» (1979 թ.), «Բանալին» (1983 թ.), «Կինը հայելու մեջ» (1984 թ.), «Ակնոց ոսկյա շրջանակով» (1987 թ.) և այլ կինոնկարներ։ Բացի այդ Ստեֆանիա Սանդրելլին նկարահանվել է ֆրանսիացի, իսպանացի և պորտուգալացի ռեժիսորների ֆիլմերում։

Անձնական կյանքը

խմբագրել

Ստեֆանիա Սանդրելլին երկարատև սիրավեպ է ունեցել իտալացի երգիչ Ջինո Պաոլիի հետ, չնայած այն հանգամանքին, որ վերջինս ամուսնացած էր։ Նրանց դուստրը՝ Ամանդա Սանդրելլին նույնպես դերասանուհի է։

Մասնակի ֆիլմագրությունը

խմբագրել
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1961 Գիշերային երիտասարդություն Gioventù di notte Կլաուդիա
1961 Ֆաշիստական ղեկավարը Il federale Լիզա
1961 Ամուսնալուծություն իտալական ձևով Divorzio all'italiana Անժելա
1963 Գեղեցկուհին Լոդիից La bella di Lodi Ռոբերտա
1963 Կույսերը Les vierges Մարիա Կլոդ
1963 Ավագ Ֆերշոն L'aîné des Ferchaux Անժի
1963 Գայթակղված ու լքված Sedotta e abbandonata Ագնեսա Ասկալոնե
1964 Հաջողություն և սեր La chance et l'amour Հելենա Ֆայլարդ
1965 Ես նրան լավ գիտեի Io la conoscevo bene Ադրիանա Աստարելի
1967 Բարոյազուրկը L'immorale Մարիսա Մալագուգինի
1968 Զուգընկերը Partner. Կլարա
1968 Գրամինիի սիրուհին L'amante di Gramigna Ջեմմա
1970 Կոնֆորմիստը Il conformista Ջուլիա
1970 Բրանկալեոնեն խաչակրաց արշավանքներում Brancaleone alle crociate Տիբուրզիա դա Պելլոչա
1971 Մորմի սև որովայնը La tarantola dal ventre nero Աննա Տելլինի
1972 Սատանան ուղեղում Il diavolo nel cervello Սանդրա
1972 Ալֆրեդո, Ալֆրեդո Alfredo Alfredo Մարիա Ռոզա Կավարոնի
1974 Հանցագործություն հանուն սիրո Delitto d'amore Կարմելա Սանտորո
1974 Մենք այնպես էինք սիրում միմյանց C'eravamo tanto amati Լուչիանա Զանոն
1976 Ոստիկանական կոլտ «Պիթոն 357» Police Python 357 Սիլվիա Լեոպարդի
1976 Հարսանեկան ճամփորդություն Le voyage de noces Սառա
1976 Կախարդները Les magiciens Սիլվիա
1976 Քսաներորդ դար Novecento Անիտա
1976 Այն տարօրինակ պատահարները Quelle strane occasioni Դոնաթելլա
1978 Ես պատկանում եմ ինձ Io sono mia Վանինա Մագրո
1978 Ուր ես դու մեկնում արձակուրդին Dove vai in vacanza? Ջուլիանա
1979 Խցանում - անհավանական պատմություն L'ingorgo Թերեզա
1979 Լողի ուսուցիչը Le maître-nageur Մարիա
1979 Սանդղավանդ La terrazza Ջիովաննա
1980 Ճշմարտություն Սավոլտայի գործի մասին La verdad sobre el caso Savolta Թերեզա
1980 Դեզիդերիա. Ներքին աշխարհ Desideria: La vita interiore Վիոլա
1980 Լուլու Lulù Լուլու
1981 Անհնազանդություն La disubbidienza Անժելա
1982 Բացառապես ճշմարտանման է Eccezzziunale... veramente Լորեդանա
1982 Իմ գեղեցիկ, իմ գեղեցկուհի Bello mio, bellezza mia Կլարաբելլա
1983 Բանալին La chiave Թերեզա Ռոլֆե
1984 Կինը հայելու մեջ Una donna allo specchio Մանուելա
1984 Կախարդական ակնթարթ Il momento magico Ֆրանչեսկա
1984 Ինձ դատի տուր Mi faccia causa Ռոզաննա Բիանչինի
1985 Ուշադրություն L'attenzione Լիվիա
1985 Մայր Էբե Mamma Ebe Սանդրա Ագոստինի
1985 Հուսով ենք, որ աղջիկ կլինի Speriamo che sia femmina Լոլի
1986 Ամերիկյան կինը La sposa americana Աննա
1986 Ընտանիք La famiglia Բեատրիչե
1986 Հարսնացուն հիասքանչ էր La sposa era bellissima Կարմելա
1987 Դ'Անունցիո D'Annunzio Էլվիրա Ֆրատերնալի Լեոնի
1987 Ակնոց` ոսկյա շրջանակով Gli occhiali d'oro Սինյորա Լավեցոլի
1987 Պիղատոս Պոնտացու կողմից Secondo Ponzio Pilato Կլաուդիա
1988 Ստրադիվարի Stradivari Անտոնիա Մարիա
1988 Մինյոնը մեկնել է Mignon è partita մայր
1988 Սատանայի ճուտը Il piccolo diavolo Պատրիցիա
1989 Այլանդակ քեռին Lo zio indegno Իզաբելլա
1989 Անմեղ կինը և հիվանդ ամուսինը La moglie ingenua e il marito malato Ջոլանդա Կադոր
1990 Տարօրինակ հիվանդություն Il male oscuro Սիլվանա
1990 Էվելինան և իր երեխաները Evelina e i suoi figli Էվելինա
1990 Աֆրիկուհին L'africana Աննա
1992 Խոզապուխտ, խոզապուխտ Jamón Jamón -
1992 Ինձ Օմար մի անվանեք Non chiamarmi Omar Մոնիկա
1993 Հանուն սիրո, միայն հանուն սիրո Per amore, solo per amore Դորոթեա
1993 Պոչի հարված Colpo di coda Ֆրանչեսկա
1994 Սեր և խավար Of Love and Shadows Բեատրիս
1994 Փակ աչքերով Con gli occhi chiusi Աննա
1995 Խուսանավող գեղեցկություն Stealing Beauty Նոեմի
1995 Սառնաշաքարներ Caramelle Աննա
1996 Հավերժահարսը Ninfa plebea Նունցիատա
1998 Ընթրիք La cena Իզաբելլա
1998 Ամուսնություններ Matrimoni Վերա
1999 Սիրային գործարք Tatiana, la muñeca rusa Մարթա
1999 Մերկ մախան Volavérunt Մարիա Լուիզա դե Պարմա
2000 Լուսնի մյուս կողմը L'altra cara de la lluna Ջուլիա
2001 Վերջին համբույրը L'ultimo bacio Աննա
2001 Գեղեցկության սրահը Il bello delle donne Աննա Բորզի
2001 Եղբայր և քույր Figli/Hijos Վիկտորիա Ռամոս
2003 Կյանքն ինչպես կա La vita come viene Մերի
2004 Ռենցոն և Լյուչիան Renzo e Lucia Ագնեսա
2004 Սիրո խոհանոցային պատմություն Mai storie d'amore in cucina Լուիզա
2008 Հիանալի օր Un giorno perfetto Ադրիանա
2009 Պուչինի Puccini Ալբինա
2009 Ինչ լավ է, որ դու կաս Meno male che ci sei Նոննա Ալեգրա
2010 Առաջին հիասքանչը La prima cosa bella Աննա
2010 Կիրք La passione -
2010 Իմ կյանքի կինը La donna della mia vita Ալբա
2011 Լրացուցիչ օր Il giorno in più Ջակոմոյի մայրը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Gino Moliterno (2009). The A to Z of Italian Cinema. Scarecrow Press, 2009. ISBN 0810870592.
  2. Lino Miccichè. Io la conoscevo bene di Antonio Pietrangeli: infelicità senza dramma. Associazione Philip Morris progetto cinema, 1999. ISBN 887180273X.
  3. Elio Girlanda. Stefania Sandrelli. Gremese Editore, 2002. ISBN 8884401739.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆանիա Սանդրելլի» հոդվածին։