Եփրատի վահան (ռազմագործողություն)

«Եփրատի վահան» ռազմագործողություն» (թուրքերեն՝ Operasyon "Fırat Kalkanı"), ռազմական գործողություն, որը իրականացրել Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի օժանդակությամբ՝ ընդդեմ ԻԼԻՊ-ի գրոհայինների։ Ռազմագործողությունը տեղի է ունեցել Ջարաբուլուս քաղաքում։

«Եփրատի վահան» ռազմագործողություն
Սիրիական ճգնաժամ

Ջարաբուլուսի շրջանը Սիրիայի քարտեզի վրա
Թվական 2016 թվականի օգոստոսի 24-ից մինչ օրս
Վայր Ջարաբուլուսի շրջան, Սիրիա-թուրքական սահման
Արդյունք
Հակառակորդներ
{{{2}}} Թուրքիա

Ահրար աշ Շամ[1]

  • Միացյալ նպատակային խումբ
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ԻԼԻՊ
Կողմերի ուժեր
մոտ 5000 զինծառայող անհայտ
Ռազմական կորուստներ
3 զոհ, 2 վիրավոր[3][4] (թուրքական տվյալներ) մոտ 100 զոհ(թուրքական տվյալներ)
Ընդհանուր կորուստներ
զոհվել է ավելի քան 29 քաղաքացի[5] (քրդական տվյալներ)
3000 էթնիկ քուրդ լքել է Ջերալբուս[6] (քրդական տվյալներ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմագործողությունը ուղղված է ԻԼԻՊ-ի և «Թուրքիայի անվտանգությանը սպառնացող Սիրիայի քրդերի դեմ»[7][8]։

Նախապատրաստում և ռազմագործողության սկիզբը

խմբագրել

2016 թվականի օգոստոսի 20-ին գրոհայինների մեծ խումբը, շուրջ 50 մեքենաներով, հարձակում կատարեց Սիրիա-թուրքական սահմանի վրա գտնվող Ջարաբուլուս քաղաքի վրա[9]։

Օգոստոսի 22-ին, ի պատասխան Գազիանթեփեում տեղի ունեցած ահաբեկչության, Թուրքիայի զինված ուժերը հասցրել են 60 ավիահարված ԻԼԻՊ-ի և քրդերի դիրքերին և հենակետերին[10]։ Քարքամըշի բնակիչները ռազմագործողության սկզբից ևեթ արդեն իսկ տարհանվել էին։

Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան թուրքական զինուժը գնդակոծեց Ջերաբուլուսում գրոհայինների հենակետերին։ Այդ ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերը հասցրեցին 11 ավիահարված[11]։ Ավելի ուշ, թուրքական տանկերը հատել են սահմանը և միանալով Սիրիայի ազատ բանակի ուժերին, գրոհեցին քաղաքը[12]։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում կապահովի օդային պաշտպանությունը[13]։ Մի քանի ժամ անց, հարձակման սկզբնական շրջանում, թուրքական հատուկ ջոկատները և Շամ- Լեգիոնը իրենց հսկողության տակ վերցրեցին Տալ Կատիլա բնակավայրը[14]։ Միևնույն օրը գրոհայինները լքեցին քաղաքը և այն գրավվեց առանց մարտերի[15][16][17]։ ԻԼԻՊ-ի գրոհայինները նահանջեցին դեպի Էլ Բաբ[18]։

Թուրքիայի և ԱՄՆ-ի պահանջները

խմբագրել

Օգոստոսի 25-ին թուրքական իշխանությունները պահանջեցին, որ քրդական կամավորական ջոկատները անցնեին Եփրատ գետի արևելյան ափը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կհարձակվեն Սիրիայի հյուսիսային շրջանների վրա։ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըսիքը հայտարարեց, որ Սիրիայում թուրքական զինվորական օպերացիան ունի երկու նպատակ․ ապահովել Սիրիա-թուրքական սահման և հասնել նրան, որ «այնտեղ քրդեր չմնան»[19]։ Թուրքական կառավարությունը մտահոգված է, որ Սիրիայում քրդերի հաջողությունները կարող են հանգեցնել Թուրքիայի քրդերի ապստամբությանը։ Անկարայում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը նույնպես պահանջեց, որ Սիրիայի դեմոկրատական ուժերը կատարեն Թուրքիայի պահանջները, սպառնալով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ն կդադարի օգնել կամավորական ջոկատներին[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Susan Fraser; Philip Issa (2016 թ․ օգոստոսի 24). «U.S. warplanes support Turkish tanks attacking Islamic State forces in Syria». Military Times.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Leith Fadel (2016 թ․ օգոստոսի 24). «USA to provide air cover for Turkish, Syrian forces in Jarabulus». al-Masdar News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  3. Sarp Ozer (2016 թ․ օգոստոսի 25). «No Turkish casualties in Syrian operation». Andalou Agency. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.
  4. Humeyra Pamuk; Umit Bektas (2016 թ․ օգոստոսի 25). «Turkey sends more tanks to Syria, demands Kurdish fighters retreat». Reuters. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «29 civilians killed in Turkish state's attacks on Jarablus». ANF News. 2016 թ․ օգոստոսի 24.
  6. «3 thousand civilians from Jarabulus arrive in Manbij». ANF News. 2016 թ․ օգոստոսի 24.
  7. Erdogan says Syria operation aimed at IS jihadists, Kurdish PYD
  8. Turkish army-backed rebels advance inside Syria on ISIL
  9. «Opposition groups are preparing to break into Jarabulus, northern Aleppo, from Turkey». ARA News. 2016 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  10. «Turkey Strikes Islamic State And Kurds In Syria». Sky News. 2016 թ․ օգոստոսի 23.
  11. «Turkish jets bomb Daesh targets in Jarabulus». Trend News Agency. 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  12. «Turkey, US-led coalition launch major operation in northern Syria».
  13. Leith Fadel (24 August 2016).
  14. «Turkish-led forces capture first village in northern Syria» Արխիվացված 2018-10-05 Wayback Machine. al-Masdar News. 24 August 2016.
  15. «Turkish and US-backed Syrian rebels have captured a key ISIS border crossing». Business Insider. 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 27-ին.
  16. «Turkey sends tanks into Syria to battle ISIS». CNN. 2016 թ․ օգոստոսի 24.
  17. «IS conflict: Turkey-backed Syrian rebels 'take Jarablus'». BBC. 2016 թ․ օգոստոսի 24.
  18. «Syria: Turkish-backed rebels 'seize' Jarablus from ISIL». Al Jazeera. 2016 թ․ օգոստոսի 25.
  19. 19,0 19,1 «Turkey warns Syrian Kurds to withdraw east of Euphrates», BBC, 25.08.2016