Ամանդին Անրի
Ամանդին Շանտալ Անրի (սեպտեմբերի 28, 1989[1], Լիլ[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը ներկայումս Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի անդամ է։ Նրա առաջնախաղը կայացել է 2009 թվականին։ Նա խաղում է որպես կիշապաշտպան։ Անրին կանանց երիտասարդական հավաքականի նախկին անդամ է, որտեղ խաղացել է բոլոր մակարդակներում։
Ամանդին Անրի ֆր.՝ Amandine Henry | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 28, 1989[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիլ[2] | ||
Հասակ | 171 սանտիմետր[2] | ||
Քաշ | 64 կիլոգրամ[2] | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Վաղ կյանք Խմբագրել
Ամանդին Անրին սկսել է ֆուտբոլ խաղալ 5 տարեկանից[3]։ Այդքան փոքր տարիքի աղջիկների թիմ գոյություն չուներ, այդ պատճառով նա խաղում էր տղաների հետ մինչև 13 տարեկանը։
Կարիերա Խմբագրել
Ամանդինն իր կարիերան սկսել է 15 տարեկանում Էնեն Բոմոն ՖԱ կանանց ակումբում։ Մեկ մրցաշրջանից հետո երկու մրցաշրջանով դարձել է Կլերֆոնտեն ՖԱ կանանց ակումբի անդամ։
2007 թվականին, 18 տարեկանում, նա միացել է Լիոնին՝ Ֆրանսիայի ամենահաջողակ թիմին։ Լիոնի կազմում նրա առաջին մրցաշրջանի ընթացքում նա վնասել է իր ծնկի աճառը, որը նրան մեկուկես տարի դուրս է թողել մրցակցությունից[3]։ Լիոնի հետ Անրին մասնակցել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայի 2009-2010 թվականների մրցաշրջանի եզրափակիչ խաղում՝ 2010 թվականին սկսած հաջորդական մրցաշրջաններում։
Անրին 2015 թվականին արժանացել է արծաթե գնդակ պարգևին, որպես ՖԻՖԱ-ի կանանց գավաթի մրցախաղերի երկրորդ լավագույն խաղացող[4]։ Անրին նաև համարվում է 2015 թվականի Եվրոպայի լավագույն խաղացողներից մեկը, դուրս գալով ՈՒԵՖԱ-ի լավագույն կին խաղացողների ամենամյա մրցանակաբաշխության եզրափակիչ, արժանանալով երկրորդ հորիզոնականին Սելիա Շաշիչից հետո[5]։
2016 թվականի մարտին Անրին պայմանագիր է ստորագրել Portland Thorns FC ֆուտբոլային ակումբի հետ և թիմին է միացել 2016 թվականի հունիսին, որտեղ նա խաղացել է ութ խաղերում և մեկնարկել է Կանանց ազգային ֆուտբոլի լիգայի ինը կանոնավոր խաղերում[6][7]։
NWSL մրցաշրջանից հետո կատարած վիրահատությունից հետո Ամանդին Անրին Փարիզի Սեն-Ժերմենին է միացել 2017 թվականի հունվարին, որտեղ նա խաղացել է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնության (Division 1 Féminine) չորս խաղերում և Ֆրանսիայի գավաթի (Coupe de France Féminine) մեկ խաղում՝ մարտին Պորտլենդ Տորնս նորից վերադառնալուց առաջ[8][9]։
Անրին իր NWSL առաջին գոլը խփել է մայիսի 27-ին Բոստոնի հետ խաղում[10]։ Մայիսին թիմը NWSL-ի կողմից ընտրվել է որպես ամսվա թիմ։ Նա սկսել է 12 հաջորդական խաղերը ապրիլ-հունիս ամիսներին, նախքան ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 խաղերին մասնակցելը։
Եվրո 2017-ի ընթացքում Անրին մասնակցել է Ֆրանսիայի բոլոր չորս խաղերին։ Ֆրանսիան գրավել է #3 տեղը[11]։ Ֆրանսիան պարտության է մատնել Իսլանդիային։ Հուլիսի 22-ին Անրիի խփած գոլի շնորհիվ Ավստրիայի հետ խաղի հաշիվը դարձրել է ոչ-ոքի՝ 1–1, իսկ հուլիսի 26-ին Շվեյցարիայի հետ խաղը՝ 1–1: Սա հնարավորություն է տվել Ֆրանսիային առաջ գնալ քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 30-ին Ֆրանսիան պարտություն է կրել Անգլիայից 1–0 հաշվով[12]։
Անրին Անգլիայի հետ քառորդ եզրափակչի խաղի համար ստացել է մրցության խաղացող մրցանակը[13]։
Հենրին վերադարձել է Պորտլենդ Տորնս, հաջորդ հանդիպումներին մասնակցելու համար։ Առաջինը նա մասնակցել է Կանզաս Սիթիի հետ խաղին՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը և միավոր բերելով Տորնսին։ Այնուհետև օգոստոսի 19-ին որպես փոխարինող 30 րոպե խաղացել է Houston Dashի հետ խաղում, խփելով մրցաշրջանի իր երրորդ գոլը[10]։
Պորտլենդ Տորնսը 2017 թվականի մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղով, հասնելով պլեյ-օֆ, որտեղ Անրին խփել է իր առաջին գոլը երրորդ տեղը գրաված Օռլանդո Փրայդի հետ խաղում։ Պորտլենդը պարտության է մատնել Օռլանդոյին 4–1 հաշվով[14]։ Անրին դարձել է NWSL -ի հաղթող, երբ Տորնսը 2017 թվականի օգոստոսի 14-ին NWS առաջնությունում պարտության է մատնել կանոնավոր մրցաշրջանի հաղթող North Carolina Courage թիմին 1–0 հաշվով[15]։
NWS 2017 մրցաշրջանից հետո Անրին Նորից է միացել Օլիմպիկ Լիոնին[16]։
Կարիերայի վիճակագրություն Խմբագրել
Ակումբային Խմբագրել
Վիճակագրությունը ճշգրիտ է 2019 թվականի մայիսի 18-ի դրությամբ[7][17]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Գավաթ | Մայրցամաքային | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | ||
Էնեն Բոմոն ՖԱ | 2004–05 | 20 | 11 | 0 | 0 | — | 20 | 11 | |
Ընդամենը | 20 | 11 | 0 | 0 | — | 20 | 11 | ||
Կլերֆոնտեն ՖԱ | 2005–06 | 16 | 11 | — | 16 | 11 | |||
2006–07 | 16 | 11 | — | 16 | 11 | ||||
Ընդամենը | 32 | 22 | — | 32 | 22 | ||||
Օլիմպիկ Լիոն ՖԱ | 2007–08 | 4 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 6 | 1 |
2008–09 | 7 | 1 | 4 | 1 | 1 | 0 | 12 | 2 | |
2009–10 | 10 | 2 | 3 | 1 | 6 | 0 | 19 | 3 | |
2010–11 | 18 | 5 | 2 | 1 | 9 | 0 | 29 | 6 | |
2011–12 | 21 | 8 | 4 | 0 | 5 | 1 | 25 | 7 | |
2012–13 | 20 | 5 | 5 | 4 | 8 | 3 | 33 | 12 | |
2013–14 | 20 | 3 | 3 | 1 | 3 | 0 | 26 | 4 | |
2014–15 | 19 | 1 | 5 | 1 | 4 | 0 | 28 | 2 | |
2015–16 | 3 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 3 | |
Ընդամենը | 122 | 28 | 26 | 9 | 38 | 5 | 186 | 42 | |
Պորտլենդ Տորնս | 2016 | 10 | 0 | — | 10 | 0 | |||
Ընդամենը | 10 | 0 | — | 10 | 0 | ||||
Պարի Սեն Ժերմեն | 2016–17 | 4 | 1 | 1 | 1 | — | 5 | 2 | |
Ընդամենը | 4 | 1 | 1 | 1 | — | 5 | 2 | ||
Պորտլենդ Տորնս | 2017 | 23 | 4 | — | 23 | 4 | |||
Ընդամենը | 23 | 4 | — | 23 | 4 | ||||
Լիոն | [2017–18 | 7 | 3 | 4 | 1 | 5 | 1 | 16 | 5 |
2018–19 | 18 | 4 | 5 | 2 | 8 | 2 | 31 | 8 | |
Ընդամենը | 25 | 7 | 9 | 3 | 13 | 3 | 47 | 13 | |
Կարիերայում ընդամենը | 236 | 73 | 36 | 13 | 51 | 8 | 323 | 93 |
Միջազգային Խմբագրել
- (ճշգրիտ է 2019 թվականի հունիսի 7-ի դրությամբ)[18]
Ազգային հավաքական | Մրցաշրջան | Խաղ | Գոլեր |
---|---|---|---|
Ֆրանսիա | 2008–09 | 2 | 0 |
2009–10 | 8 | 1 | |
2010–11 | 2 | 0 | |
2011–12 | 0 | 0 | |
2012–13 | 0 | 0 | |
2013–14 | 12 | 2 | |
2014–15 | 21 | 1 | |
Ընդամենը | 45 | 4 |
Միջազգային գոլեր Խմբագրել
# | Ամսաթիվ | Վայր | Հակառակորդ | Միավոր | Արդյունք | Մրցություն | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | 5 մայիսի 2010 | Ռանկհոֆ մարզադաշտ, Բազել, Շվեյցարիա | Շվեյցարիա | 0–1 | 0–2 | Ընկերական խաղ | |||||
2 | 31 հոկտեմբերի 2013 | Սոնենսի մարզադաշտ, Ռիտցինգ, Ավստրիա | Ավստրիա | 0–2 | 1–3 | ՖԻՖԱ-ի 2015 թվականի կանանց աշխարհի գավաթի որակավորման խաղեր | |||||
3 | 20 հունիսի 2014 | Ռենտչլեր ֆիլդ (մարզադաշտ), Հարթֆորդ, ԱՄՆ | ԱՄՆ | 1–2 | 2–2 | Ընկերական խաղ | |||||
4 | 17 հունիսի 2015 | Լենսդոունի մարզադաշտ, Օտտավա, Կանադա | Մեքսիկա | 0–5 | 0–5 | ՖԻՖԱ-ի կանանց 2015 թվականի աշխարհի գավաթ | |||||
5 | 19 սեպտեմբերի 2015 | Ստադ Օսեան մարզադաշտ, Հավր, Ֆրանսիա | Բրազիլիա | 2–0 | 2–1 | Ընկերական խաղ | |||||
6 | 1 դեկտեմբերի 2015 | Կատերինիի մարզադաշտ, Կատերինի, Հունաստան | Հունաստան | 0–1 | 0–3 | ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 որակավորման խաղեր | |||||
7 | 22 հուլիսի 2017 | Գալգենվաարդի մարզադաշտ, Ուտրեխտ, Նիդեռլանդներ | Ավստրիա | 1–1 | 1–1 | ՈՒԵՖԱ-ի կանանց Եվրո 2017 | |||||
8 | 23 հոկտեմբերի 2017 | Օգյուստ Դելոն մարզադաշտ, Ռեյմս, Ֆրանսիա | Գանա | 2–0 | 8–0 | Ընկերական խաղ | |||||
9 | 3–0 | ||||||||||
10 | 20 հունվարի 2018 | Ստադ Վելոդրոմ մարզադաշտ, Մարսել, Ֆրանսիա | Իտալիա | 1–1 | 1–1 | ||||||
11 | 7 մարտի 2018 | Էքսփլորիա մարզադաշտ, Օռլանդո, Միացյալ նահանգներ | Գերմանիա | 1–0 | 3–0 | 2018 SheBelieves Cup գավաթ | |||||
12 | 7 հունիսի 2019 | Պարկ դե Պրենս մարզադաշտ], Պարիզ, Ֆրանսիա | Հարավային Կորեա | 4–0 | 4–0 | ՖԻՖԱ-ի 2019 թվականի կանանց աշխարհի գավաթ | |||||
ճշգրիտ է 2019 թվականի հունիսի 7-ի դրությամբ[19] |
Մրցանակներ Խմբագրել
Ակումբային Խմբագրել
- Լիոն
- Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնություն. 2007–2008, 2008–2009, 2009–2010, 2010–2011, 2011–2012, 2012–2013, 2013–2014, 2014–2015, 2015–2016, 2017–2018, 2018–2019
- Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի գավաթ. 2007–2008, 2011–2012, 2012–2013, 2013–2014, 2014–2015, 2015–2016, 2018–2019
- Ֆրանսիայի կանանց ֆուտբոլի չեմպիոնների լիգա. 2010–11, 2011–12, 2015–16, 2017–18, 2018–19
- Պորտլենդ Տորնս (Portland Thorns)
- Ֆուտբոլի կանանց ազգային լիգայի առաջնություն (NWSL Championship). 2017
- Ֆուտբոլի կանանց ազգային լիգայի մրցանակաբաշխություն (NWSL Shield). 2016
Միջազգային Խմբագրել
- Ֆրանսիա
- Կիպրոսի գավաթ. չեմպիոն 2014
- SheBelieves Cup. չեմպիոն 2014
Անհատական Խմբագրել
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի արծաթե գնդակ. 2015
- ՖԻՖԱ-ի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի բոլոր աստղերի հավաքական. 2015
- FIFPro. ՖԻՖԱ-ի FIFPro աշխարհի XI խաղեր.2015[20]
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.fff.fr/equipe-nationale/joueur/7387-henry-amandine/fiche.html
- ↑ 3,0 3,1 Kendall Johnson (հոկտեմբերի 20, 2017)։ «37-Amandine Henry-On moving to the US, mistranslations, and fake tans»։ www.arrowliving.com (Podcast)։ Arrow Living։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-22-ին։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «Awards»։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-08-ին։ Վերցված է 2019-06-14
- ↑ «Šašić wins Best Women's Player Award»։ UEFA.com
- ↑ «Portland Thorns FC sign midfielder Amandine Henry»։ PortlandThornsFC.com։ մարտի 16, 2016
- ↑ 7,0 7,1 «Amandine Henry – footofeminin stats»։ footofeminin.fr։ Վերցված է ապրիլի 15, 2017
- ↑ «PSG : Amandine Henry, c'est officiel !»։ Le Parisien։ հունվարի 27, 2017։ Վերցված է ապրիլի 15, 2017
- ↑ «Football : le prêt d'Amandine Henry au PSG est fini»։ Le Parisien։ մարտի 10, 2017։ Վերցված է ապրիլի 15, 2017
- ↑ 10,0 10,1 «Amadine Henry»։ www.timbers.com։ Portland Timbers։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «UEFA Women's Euro 2017: Game times, full schedule, how to watch, results»։ Oregonian։ օգոստոսի 6, 2017։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «WOMEN'S EURO 2017: FIXTURES, TEAMS, TV COVERAGE & GUIDE TO THE EUROPEAN CHAMPIONSHIP»։ Goal։ օգոստոսի 3, 2017։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «UEFA Women's EURO: Amadine Henry»։ UEFA։ հուլիսի 30, 2017։ Վերցված է հոկտեմբերի 21, 2017
- ↑ «Portland Thorns advance to NWSL Championship with 4–1 win over Orlando Pride»։ Oregonian Media Group։ հոկտեմբերի 7, 2017։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017
- ↑ «Portland Thorns win 2017 NWSL Championship with 1–0 victory over North Carolina Courage»։ Oregonian Media Group։ հոկտեմբերի 15, 2017։ Վերցված է հոկտեմբերի 18, 2017
- ↑ «Amandine Henry, Nadia Nadim will not return to Portland Thorns next season»։ Oregonian Live։ սեպտեմբերի 24, 2017
- ↑ «Amandine Henry»։ Olympique Lyon։ Վերցված է հունիսի 24, 2015
- ↑ HENRY Amandine Archived 29 July 2012 at the Wayback Machine., French Football Federation, accessed 17 April 2012
- ↑ «Equipe de France A – Amandine Henry»։ fff.fr։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-30-ին։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ «2015 FIFPro Award»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-28-ին։ Վերցված է 2019-06-14
Արտաքին հղումներ Խմբագրել
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Վիճակագրությունը UEFA.com կայքում
- Lyon club profile (Ֆրանսերեն)
- Thorns FC club profile
- «French Football Federation profile»։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 29, 2012-ին։ Վերցված է հոկտեմբերի 14, 2018 (Ֆրանսերեն)
- NWSL profile Archived 2018-04-25 at the Wayback Machine.
- StatsFootoFeminin profile (Ֆրանսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ամանդին Անրի կատեգորիայում։ |