Ամադու Զենդ Ժորժ Բա Մվոմ Օնանա (ֆր.՝ Amadou Zeund Georges Ba Mvom Onana, օգոստոսի 16, 2001(2001-08-16)[1], Դակար, Սենեգալ), բելգիացի ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում։ «Էվերթոն» ակումբի և Բելգիայի ազգային հավաքականի խաղացող։

Ամադու Օնանա
ֆր.՝ Amadou Onana
Քաղաքացիությունը  Բելգիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 16, 2001(2001-08-16)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Դակար, Սենեգալ
Հասակ 192 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Վաղ տարիներ

խմբագրել

Ամադու Օնանան ծնվել է Դակարում և 2-3 տարեկանում ֆուտբոլ է սկսել խաղալ Սենեգալի մայրաքաղաքի փողոցներում[2][3]։ 11 տարեկանում սկսել է սովորել Բրյուսելի «Անդերլեխտի» ակադեմիայում. Բելգիայում ապրում էր ֆուտբոլիստի հայրը, ում նա հաճախ էր այցելում, սակայն Օնանաի մշտական բնակության վայրը դեռ Դակարն էր, ինչը խոչընդոտ էր «Անդերլեխտում» կարիերայի զարգացման համար[4]։ 2013 թվականին տեղափոխվել է «ՌՈՒՍ Բրյուսել» ակումբ, իսկ ևս երկու տարի անց՝ «Զյուլտե-Վարեգեմ»[2]։ Մինչև 15 տարեկանը զբաղվել է նաև բասկետբոլով, սակայն ավելի ուշ ընտրել է ֆուտբոլը[4]։

2017 թվականի ամռանը միացել է գերմանական «Հոֆենհայմ» ակումբին, որտեղ հանդես է եկել նախ մինչև 17 տարեկանների, ապա մինչև 19 տարեկանների թիմում[4]։

Ակումբային կարիերա

խմբագրել

«Համբուրգ»

խմբագրել

2020 թվականի ձմռանը Օնանան ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է գերմանական մեկ այլ ակումբ՝ «Համբուրգ», որի հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը մինչև 2024 թվականը[5]։

Նոր ակումբում իր նորամուտը նշել է 2020 թվականի սեպտեմբերի 14-ին՝ փոխարինման դուրս գալով Գերմանիայի գավաթի՝ Դրեզդենի «Դինամոյի» դեմ խաղում (1:4) 60-րդ րոպեին։ Օնանան գոլի հեղինակ է դարձել 89-րդ րոպեին, որը միակն էր «Համբուրգի» համար այդ խաղում[6]։ 2020/21 մրցաշրջանում արագ կարողացավ տեղ գրավել «Համբուրգի» հիմնական կազմում և դարձավ մրցաշրջանի բացումներից մեկը երկրորդ Բունդեսլիգայում[7]։

2021 թվականի օգոստոսի 5-ին Օնանան տեղափոխվեց ֆրանսիական «Լիլ», որն այդ ժամանակ Ֆրանսիայի գործող չեմպիոնն էր[8]։ ԶԼՄ-ները հայտնում են, որ կիսապաշտպանի տրանսֆերի արժեքը կազմել է 9 մլն եվրո[9]։ Ֆուտբոլիստը ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը[8]։ [[Պատկեր:FC Salzburg gegen OSC Lille (Cl-Gruppenphase 29. September 2021) 79.jpg|thumb|upright=0.8|Ամադու Օնանան թիմակիցների հետ «Զալցբուրգի» դեմ խաղում, 2021 թվականի սեպտեմբերի 29]] «Լիլի» կազմում իր նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 14-ին Ֆրանսիայի առաջնության «Նիցայի» դեմ խաղում (0:4)՝ Յուսուֆ Յազջիի փոխարեն փոխարինման դուրս գալով 65-րդ րոպեին[10]։ 2021 թվականի սեպտեմբերի 14-ին կայացավ ֆուտբոլիստի նորամուտը Չեմպիոնների լիգայում։ Դա տեղի է ունեցել «Վոլֆսբուրգի» դեմ խաղում, երբ Օնանան Հանդիպման 83-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Շեկեին[11]։ 2022 թվականի մարտի 19-ին «Լիլի» կազմում խփել է իր առաջին գոլը «Նանտի» դեմ հաղթական խաղում (1:0)։ Ընդհանուր առմամբ, 2021/22 մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 32 հանդիպման. ֆուտբոլիստը հիմնականում փոխարինման է դուրս եկել խաղերի ընթացքում, սակայն մրցաշրջանի ավարտին սկսել է ավելի հաճախ հայտնվել թիմի մեկնարկային կազմում։

«Էվերթոն»

խմբագրել

2022 թվականի օգոստոսի 9-ին Ամադու Օնանաի տեղափոխության մասին պաշտոնապես հայտարարել է անգլիական «Էվերթոն» ֆուտբոլային ակումբը[12]։ Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը[12] և ընտրել 8-րդ խաղային համարը[13]։ Գործարքի գումարը պաշտոնապես չի հայտարարվել։ Ըստ ԶԼՄ-ների, առանց հաշվի առնելու հնարավոր բոնուսները, կիսապաշտպանի տեղափոխությունը մերսիսայդյան ակումբին արժեցել է մոտ 30 մլն եվրո[14]։

Տրանսֆերից արդեն 4 օր անց Օնանան նորամուտը նշեց Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում՝ փոխարինման դուրս գալով 81-րդ րոպեին 1:0 հաշվի ժամանակ՝ հօգուտ «Աստոն Վիլլայի»։ Նա փոխարինեց Դեմարայ Գրեին։ Նրա դուրս գալուց հետո երկու թիմերն էլ մեկական գնդակ խփեցին։ Վերջնական հաշիվը 2:1 էր՝ հօգուտ «Վիլլայի»[15][16]։ Չնայած նրան, որ Օնանան խաղադաշտում էր ընդամենը 9 րոպե, նա շատ ակտիվ էր։ «Աստոն Վիլլայի» երկրորդ գոլը խփվեց դաշտի կենտրոնում կրած պարտությունից հետո, սակայն հենց տուգանային հրապարակ անցնելուց և գնդակն արձակելուց հետո Լյուկա Դինը գնդակը կտրեց սեփական դարպասին՝ «նվիրելով» «Էվերթոնին» մրցաշրջանի առաջին գոլը[17]։ Օգոստոսի 23-ին Օնանան առաջին անգամ դուրս է եկել «իրիսոկի» մեկնարկային կազմում, նա Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում լիարժեք խաղ է անցկացրել «Ֆլիտվուդ Թաունի» դեմ[18]։ 4 օր անց նա նաև առաջին անգամ հայտնվեց թիմի հիմնական կազմում «Բրենտֆորդի» դեմ Պրեմիեր լիգայի խաղին[19]։

2023 թվականի հունվարի 14-ին Օնանան խփեց իր առաջին գոլը «Էվերթոնի» կազմում «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում։ Այդ գոլը «իրիսկայի» համար միակն էր խաղում, իսկ թիմն ի վերջո պարտվեց[20]։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Ամադու Օնանան հանդես է եկել Բելգիայի մինչև 17, 18, 19, ինչպես նաև մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2022 թվականի մայիսի 18-ին հրավիրվել է Բելգիայի հիմնական հավաքական՝ մասնակցելու Նիդերլանդների, Լեհաստանի և Ուելսի հավաքականների դեմ Ազգերի լիգայի խաղերին[21]։ 2022 թվականի հունիսի 3-ին Հոլանդիայի դեմ խաղում կայացավ կիսապաշտպանի նորամուտը ազգային թիմի կազմում[22]։

2022 թվականի նոյեմբերի 10-ին ընդգրկվել է Բելգիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[23]։ Նոյեմբերի 23-ին նորամուտը նշել է աշխարհի առաջնությունում՝ փոխարինման դուրս գալով Կանադայի հավաքականի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղի ընդմիջմանը (1:0)[24]։

Ելույթների վիճակագրություն

խմբագրել

Ակումբային

խմբագրել
Ելույթները և գոլերը ըստ ակումբների, մրցաշրջանների և մրցումների
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգայի գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Ընդհանուր
Դիվիզոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
1899 Հոֆենհայմ II 2018–19 Տարածաշրջանային լիգա հարավ-արևմուտք 1 0 1 0
Համբուրգ 2020–21 Երկրորդ Բունդեսլիգա 25 2 1 1 26 1
Լիլ 2021–22 Լիգա 1 32 1 2 2 9 0 43 3
Էվերթոն 2022–23 Պրեմիեր Լիգա 33 1 1 0 1 0 35 1
2023–24 Պրեմիեր Լիգա 30 2 3 0 4 1 37 3
Ընդհանուր 63 3 4 0 5 1 72 4
Ընդհանուր կարիերայի ընթացքում 121 6 6 3 5 1 9 0 142 8

Միջազգային

խմբագրել

2024 թվականի հունիսի 26-ի դրությամբ

Հավաքական Մրցաշրջան Ընկերական Պաշտոնական Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բելգիա
2022 0 0 4 0 4 0
2023 1 0 4 0 5 0
2024 4 0 3 0 7 0
Ընդհանուր կարիերայի ընթացքում 5 0 11 0 16 0

Հանդիպումներ հավաքականում

խմբագրել

Ընդհանուր՝ 16 խաղ / 0 գոլ, 9 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Ce que vous ne savez pas (encore) sur Amadou Onana» (ֆրանսերեն). LOSC Lille. 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Amadou Onana, un nouveau Paul Pogba à Lille ?» (ֆրանսերեն). L'Equipe. 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Fast wäre ich Torwart geworden» (գերմաներեն). HSV live. 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  5. «HSV verpflichtet Amadou Onana» (գերմաներեն). HSV. 2020 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «Dynamo Dresden vs. Hamburg» (անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  7. «Football : Ces six jeunes talents belges à suivre en 2021» (ֆրանսերեն). RTBF. 2021 թ․ փետրվարի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  8. 8,0 8,1 «LE CAPITAINE DES ESPOIRS BELGES AMADOU ONANA EST LILLOIS!» (ֆրանսերեն). LOSC Lille. 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  9. «Transferts : Amadou Onana signe cinq ans à Lille» (ֆրանսերեն). L’Equipe. 2021 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  10. «Lille vs. Nice» (անգլերեն). 2021 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 29-ին.
  11. «Lille - Wolfsburg, le résumé du match» (ֆրանսերեն). L'Equipe. 2021 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 4-ին.
  12. 12,0 12,1 «In Profile: Amadou Onana» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2022 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Onana Reveals Inspiration For Shirt Number Choice» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2022 թ․ օգոստոսի 9. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  14. «Everton close to confirming Amadou Onana signing from Lille» (անգլերեն). The Athletic. 2022 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 9-ին.
  15. «Aston Villa vs Everton. Premier League» (անգլերեն). Sky Sports. 2022 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Aston Villa vs. Everton» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  17. «Everton star Amadou Onana follows costly mistake with magic moment in wild Toffees debut» (անգլերեն). express.co.uk. 2022 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  18. «Everton Line-up Confirmed For Fleetwood Tie» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2022 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  19. «Gordon Strikes But Late Goal Denies Blues» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». 2022 թ․ օգոստոսի 27. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  20. «Everton vs. Southampton». socceway.com (անգլերեն). 2023 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 14-ին.
  21. «32 Rode Duivels voor 4 duels in juni: Onana en Openda zijn nieuw». sporza.be (հոլանդերեն). 2022 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  22. «Belgium vs. Netherlands». soccerway.com (անգլերեն). 2022 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 3-ին.
  23. «ROBERTO MARTINEZ SELECTS 26 DEVILS FOR THE WORLD CUP» (անգլերեն). Королевская бельгийская футбольная ассоциация. 2022 թ․ նոյեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. «Бельгия — Канада — 1:0» (ռուսերեն). Чемпионат.com. 2022 թ․ նոյեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել