Օղակավոր տատրակ (լատին․՝ Streptopelia decaocto), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, հազվագյուտ։ Հայաստանում հայտնաբերվել է 1991 թվականին, 1994-1995 թվականներին գրանցվել որպես բնադրող տեսակ։

Օղակավոր տատրակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Աղավնանմաններ
Ընտանիք Աղավնիներ
Լատիներեն անվանում
Streptopelia decaocto
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 177139
NCBI 177147
EOL 915275

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 31-33 սմ է, թևերի բացվածքը՝ 47-55 սմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից մոխրադարչնագույն է, արտաքին թևի թափահարող փետուրները՝ սևավուն, ներքևից՝ վարդագույն երանգով։ Ներքնապոչը սպիտակ է, հիմքը՝ սև։ Արուի դիմային մասը վարդագույն երանգով է, էգինը՝ դեղնավուն։ Վզի հետնամասում կա սև օձիք։ Երիտասարդն ավելի խամրած է, վզի օձիքը բացակայում է։

Բազմացում և զարգացում խմբագրել

Դնում է 32 սմ տրամագծով, սպիտակ 2 ձու։

Կենսակերպ խմբագրել

Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Բնակվում է քաղաքամերձ տարածքներում։ Սնվում է սերմերով։ Բույնը նոսր հարթակ է՝ ճյուղերից։ Բնադրում է ծառերին կամ շենքերի քիվերին։