Թխակապույտ աղավնի
Թխակապույտ աղավնի (լատին․՝ Columba livia), աղավնիների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Հայաստանում հանդիպում է ամենուր։
Թխակապույտ աղավնի | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Columba livia
(Gmelin, 1789) |
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
Սկզբնական արեալ
Լայնացած արեալ | ||||||||||||||
|
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f3/Kabootar_Kordestan.jpg/220px-Kabootar_Kordestan.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/63/Columba_livia_MHNT.ZOO.2010.11.73.7.jpg/220px-Columba_livia_MHNT.ZOO.2010.11.73.7.jpg)
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 31-34 սմ է, թևերի բացվածքը՝ 63-70 սմ։ Գունավորումը փոփոխական է, ընդհանուր փետրածածկը հիմնականում կապտամոխրագույն է, գոտկատեղը, մեջքի հետին մասը և թևատակը՝ սպիտակ, մեջքը՝ բաց մոխրագույն, թևին կան 2 երկար սև շերտեր։ Սահասավառնում է վեր պարզած թևերով։ Բնակվում է ժայռոտ լեռներում, գետահովիտներում, բնակավայրերում և այլն։
Սննդառություն
խմբագրելՍնվում է սերմերով, անողնաշարավորներով, սննդի մնացորդներով։
Կենսակերպ
խմբագրելԲնադրում է քարանձավներում, ժայռերի քիվերին և խորշերի մեջ, եկեղեցիների գմբեթներին, բարձրահարկ և ծավալուն շենքերի տանիքներում և այլն։ Թխակապույտ աղավնին հարմարվել է մեծ քաղաքներում ապրելու պայմաններին։ Մեծ ու փոքր երամներով թառում են շինությունների, ճարտարապետական կերտվածքների, զարդաքանդակների, արձանների վրա և արտաթորանքով աղտոտում, որի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք քայքայվում են։ Բույնը գավաթաձև է, նոսր, կառուցում է ճյուղերից, փետուրներից և այլն։
Բազմացում և զարգացում
խմբագրելՁվադրում է փետրվար-հունիսին։ Դնում է 39 մմ տրամագծով, սպիտակ 2 ձու։ Տարեկան կարող է բազմանալ մի քանի անգամ։ Համարվում է սիրողական և մարզական որսորդության թռչուն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխակապույտ աղավնի» հոդվածին։ |