Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ)

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնաձոր (այլ կիրառումներ)

Աղավնաձոր, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի համայնքում[1]։

Գյուղ
Աղավնաձոր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Համայնք Արենի համայնք[1]
Այլ անվանումներԸղնաձոր, Այնազուր
ԲԾՄ1610 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1890 մարդ (2011)[2]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)##
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Հայաստան)
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)##
Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ) (Վայոց ձորի մարզ)

Անուն խմբագրել

Աղավնաձոր է վերանվանվել 1946 թվականին։

Աշխարհագրություն խմբագրել

Մարզկենտրոնից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Համայնքի վարչական տարածքը 4682 հեկտար է՝ 466 հեկտար վարելահողեր են, 1071 հեկտար արոտավայր, 379,4 հեկտար այգիներ։ Գյուղի հյուսիսային մասում իր գեղեցկությամբ աչքի է ընկնում Թեքսարի լեռնաճյուղերից Ուլգյուր գագաթը, որը ծովի մակարդակից ունի 2690 մ բարձրություն։ Բարձրությունը ծովի մակարդակից 1450-1600 մ է, իսկ կենտրոնական մասում ունի 1530 մ բարձրություն։ Աղավնաձորի սարահանդն ունի հնագույն հրաբխային կառուցվածք և կտրտված է բազմաթիվ փոքրիկ գետակներով ու ձորակներով։

 
Աղավնաձորի շրջակա բնաշխարհը

Կլիմա խմբագրել

Կլիման արտահայտված է մերձարևադարձային չոր կլիմային բնորոշ բնութագրով, այն է՝ չոր և շոգ ամառներով և խոնավ, չափավոր ցուրտ ձմեռներով։ Տեղումների քանակը տատանվում է 350-400 մմ։ Առավելագույն տեղումներ դիտվում է գարնանը՝ մայիս ամսին, որը խթանում է լեռնալանջերի ձյան հալոցքին և առաջացնում է սելավներ։

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Աշունը երկարատև է և տաք, որը ստեղծում է բարենպաստ պայմաններ մրգերի հասունացման համար։ Հատկապես «Արենի» տեսակի խաղողն է լավ հարմարվել տեղանքին։

Կլիմայի հետևանքով ձևավորվել է յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհ, հատկապես աչքի է ընկնում դեղաբույսերով՝ ուղտափուշ, ուրց, գազ, մասուր, հազարատերևուկ, ղանթափա, երիցուկ և այլն։

Կենդանական աշխարհը հարուստ է թռչուններով՝ կաքավ, լոր, արծիվ, սողուններով՝ թունավոր օձեր` գյուրզա, իժ, ինչպես նաև գիշատիչներով` աղվես, գայլ, շնագայլ, արջ։

Պատմություն խմբագրել

Միջնադարում Աղավնաձորի տարածքում, Դվին–Պարտավ առևտրական ճանապարհի վրա, եղել է քարավանատուն։

Գյուղի հիմնադրումը վերագրվում է XIII-րդ դարի սկզբներին։ Աղավնաձորը կոչվել է նաև Աղնաձոր, Այնազուր։ Հին գյուղը գտնվելիս է եղել այժմյան գյուղի կենտրոնական հատվածում։ Երկրորդ բնակեցումը եղել է 1828 թվականին։ Բնակչությունը ներգաղթել է ռուս-պարսկական պատերազմի տարիներին հիմնականում Խոյից, Սալմաստից, Վանից, Մակուից, Սասունից, Նախիջևանից։

Աղավնաձոր գյուղի շրջակայքում եղել են բնակավայրեր, դրանք են՝ Ապանան, որը գտնվում է գյուղից մոտ 4 կմ հյուսիս–արևելք, Բաղչաջղը՝ գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևմուտք, Ղզլաղլը, Միրաշը։ Այդ տարածքներում գտնվել են կահ-կարասիներ, խաչքարեր փոքրիկ քանակով, գտնվել են նաև կարասային թաղումների շրջանի մնացորդներ (մ.թ.ա. II)։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Աղավնաձոր գյուղի տարածքում առկա են պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ[3]։ 2003 թվականի տվյալներով բնակավայրի տարածքում հաշվառվել է 9 անուն հուշարձանախումբ ընդհանուր 24 անուն հուշարձան, որոնք ընդգրկված են պետության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։

Աղավնաձորից 5-6 կմ դեպի նհյուսիս-արևելքում է գտնվում մ․թ․ա․ 2-րդից 1-ին հազարամյակներով թվագրվող ամրոցը բնակատեղիով և դամբարանադաշտով[3]։ Գյուղից 2 կմ դեպի հյուսիս՝ լեռան գագաթի տափարակին և նրան հարող լանջերին է գտնվում 10-ից 14-րդ դարերով թվագրվող գյուղատեղին գերեզմանոցով[3]։ Բնակավայրից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Ռինդ և Աղավնաձոր գյուղերի միջև, Վերին Ուլգյուրից արևելք է գտնվում 9-ից 14-րդ դարերով թվագրվող գյուղատեղին, որը հայտնի է «Վանքի ձոր» անունով[3]։ Այնտեղ է գտնվում 13-ից 14-րդ դարերով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերջինի շուրջ տարածվող և 10-ից 14-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը բազմաթիվ խաչքարերով, որոնցից մի քանիսը մինչև խաչքար դառնալը եղել են ցլակերպ վիշապաքարեր և թվագրվում են մ․թ․ա․ 2-րդ հազարամյակով[3]։ Գերեզմանոցում պահպանվում է Սուրբ Աստվածածին եկեղեցու ճարտարապետ Մոմիկի որդու՝ Ասկանդրի խաչքարը։ Իսկ Աստվածածին եկեղեցու բակում գտնվել է Մոմիկի մոր և քրոջ գերեզմանները։ Գյուղի հարավային եզրին՝ դաշտամիջյան ճանապարհի աջ կողմում է գտնվում 10-ից 12-րդ դարերով թվագրվող «Հակոբխաչ» անունով հայտնի մատուռը[3]։ Ագարակաձորի տարածքում կան նաև 10-ից 14-րդ դարերով թվագրվող մենավոր խաչքարեր, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում Խորհրդային Միության համար զոհված ագարակաձորցիների հիշատակին նվիրված հուշարձան, որը կառուցվել է 1947 թվականին[3]։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից և Սալմաստից։

Աղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 1897 1926 1939 1959 1979 1989 2001 2011
Բնակիչ 851 1331 1775 1485 1800 1782[5] 1948 1890[6]

Հանրային կյանք խմբագրել

Գյուղում գործում է մեկ միջնակարգ դպրոց՝ երկու մասնաշենքով, մանկապարտեզ, արվեստի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց։

Տնտեսություն խմբագրել

Գյուղի տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է, հիմնականում զբաղվում են պտղաբուծությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, դաշտավարությամբ և անասնաբուծությամբ։

Արևային օրերը՝ արևափայլը, մինչև 340-350 օր է կազմում, որով էլ պայմանավորված է արտադրված գյուղատնտեսական ապրանքների՝ պտղատեսակների և բանջարեղենի, բարձր որակը։ Խորհրդային տարիներին գյուղում եղել է կաթնապրանքային ֆերմա, նաև ոչխարաբուծական ֆերմաներ, ներկայումս էլ խնամվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ։ Գյուղում գոյություն ունեն մի քանի ֆերմերային տնտեսություններ, որոնք զբաղվում են անասնապահությամբ և խաղողագործությամբ, ինչպես նաև՝ մեղվաբուծությամբ։

Արտադրվում է գինի, օղի, չիր, պանիր, բուրդ, միս, մեղր և այլն։

Գյուղում գործում է խաղողի վերամշակման երկու ձեռնարկություն, արտադրում և արտահանում է «Լուսարև», «Գեդեոն», «Հարսնասար» տեսակի որակյալ գինիներ։

Գյուղում կա նաև երկաթի վերամշակման գործարան՝ «ՄԻԼ-ՆԱՐ» ՍՊԸ, որն էլ նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Արենի համայնքի մասին Վայոց Ձորի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 22․11․2023 թվական)։
  2. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում 17 հունիսի 2003 թվականի N 754-Ն Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին, ստորագրված 20.06.2003 թվականին, (էլեկտրոնային տարբերակը arlis.am կայքում)։
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 11» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  5. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 547
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղավնաձոր (Վայոց ձորի մարզ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 247