Թեքսարի լեռներ
(Վերահղված է Թեքսարի լեռնաշղթաից)
Թեքսարի լեռներ, Թեքսարի լեռնաշղթա, լեռնաշղթա Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Վարդենիսի լեռնաշղթայի Սանդուխտասար լեռնագագաթից ձգվում է հարավ-արևմուտք մոտ 20 կմ։ Առավելագույն բարձրությունը՝ 3379 մ է (Սեմասար լեռ)։ Ջրբաժան է Եղեգիս և Արփա գետերի միջև։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից։ Ունի անհամաչափ կառուցվածք, հյուսիսային լանջերը զառիթափ են, հարավայինը՝ մեղմաթեք՝ մասնատված էրոզային հովիտներով։ Հարավային ստորոտներին կան լերկուտներ։ Կլիման չոր ցամաքային է, լանդշաֆտը՝ չոր լեռնատափաստանային, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային[1]։
Թեքսարի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Վայոց Ձորի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | 3379 մետր |
Երկարություն | 20 կմ |
Մեծագույն գագաթ | Սեմասար |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |