Հազարատերևուկ

բույսերի ցեղ
Հազարատերևուկ
Հազարատերևուկ
Վիրախոտ սովորական
Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Աստղածաղկազգիներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Ցեղ Վիրախոտ
Լատիներեն անվանում
Achillea
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Վիրախոտ (լատին․՝ Achillea), բյուրտերևուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ կարմրավուն՝ խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում։

Հայաստանում խմբագրել

 
Yarrow (Achillea millefolium)

Հայաստանում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն։ Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ՝ կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15-100 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված կամ կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, արտաքին ծաղիկները՝ լեզվակավոր, սպիտակ, դեղին, վարդագույն կամ կարմրավուն, իգական, կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին, երկսեռ։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը երկարավուն, թույլ եռակող կամ տափակ սերմիկ է։

Տարածում խմբագրել

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է թփուտներում, մարգագետիններում, խոտհարքներում, արոտավայրերում, գետահովիտներում, քարքարոտ լանջերին, աղբոտում ցանքերը։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։ Մեղրատու է և գեղազարդիչ։

Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։ Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։ Նեղատերև հազարատերևուկը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։

Բուժիչ նշանակություն խմբագրել

Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։ Բույսն օգտագործվում է որպես արնահոսությունը դադարեցնող (արգանդային, թոքային և թութքային) և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։ Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։ Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, ապավարակիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, քրտնաբեր ազդեցություն։ Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը, խթանել կերակրող մայրերի մոտ կաթի արտադրությունը[1]։

Տեսակներ խմբագրել

 
Achillea asplenifolia
 
Silvery Yarrow (Achillea clavenae)
 
Sweet Yarrow (Achillea ageratum)
 
Fernleaf Yarrow (Achillea filipendula)
 

Ընդգրկում է մոտ 150 տեսակ[2]։ Նրանցից մի քանիսը՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուսատ դեղատուն, «Չինար» հրատարակչություն, 2007
  2. The Plant List: Achillea Արխիվացված 2013-05-01 Wayback Machine

Գրականություն խմբագրել

  • Сытник К.М. и др. Тысячелистники. — Киев, 1984.
  • Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — 938 с. — 2400 экз.
  • Тысячелистник — статья из Большой советской энциклопедии
  • Тысячелистник // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. Статья Ростовцева С. И.
  • Ахиллеа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 45  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազարատերևուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազարատերևուկ» հոդվածին։