Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Գազ (այլ կիրառումներ)


Գազ
Borrego Milkvetch up close.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Տրիբա Galegeae
Ցեղ Գազ (Astragalus)
L., 1753

Գազ (լատ.՝ Astragalus), կռնի, խազիրան, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի, հազվադեպ՝ թփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 2200, ՀՀ-ում՝ 150 (125) տեսակ։

ՆկարագրությունԽմբագրել

Ցողունը ճյուղավորվող է, երբեմն՝ գետնատարած, բարձրությունը՝ 40-60 մմ։ Տերևները կենտփետրաձև են, հազվադեպ՝ զույգփետրաձև, մանր, ամբողջաեզր, էլիպսաձև, կոթունները վերջանում են փշերով։ Ծաղկաբույլը ողկույզ է կամ գլխիկ, ծաղիկները՝ դեղին, ծիրանագույն, սպիտակ, մանուշակագույն։ Ծաղկում է հունիս-օգոստոսին։ Պտուղն ունդ է։ Դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ, խեժ, որի բաղադրության մեջ մտնում են բազմաշաքարներ, օրգանական թթուներ, լորձ, ներկանյութ և այլն։ Խեժն օգտագործվում է նաև հրուշակեղենի, թղթի, լաքերի, ներկի, կաշվի արտադրության մեջ։ Գազի որոշ տեսակներ թունավոր են։ Մեղրատու է։

Տարածումը ՀայաստանումԽմբագրել

Տարածված է բոլոր մարզերի լեռնային գոտիներում։ Աճում է չոր, քարքարոտ, անմշակ հողերում և լեռնալանջերին, երբեմն առաջացնում փշաբարձանման համակեցություններ։ Տարածված տեսակներից ավելի քան 25-ը՝ գազ Զանգեզուրի (A. zangezuricus), գազ Մեղրու (A. megricus), գազ Թախտաջյանի (A. takhtadzjanii), գազ Աղասու (A. agassii), գազ Վեդու (A. vedicus), գազ լճային (A. uraniolimneus) և այլն, էնդեմիկ են, 1-ը՝ գազ թավոտ (A. erlopodus)

Հանդիպում է Կոտայքի մարզում (Գառնի, Զովաշեն գ-եր)], գազ հացենատերև (A. fraxinifolius)՝ Լոռու մարզում (Մայմեխ լ.), գազ թեքված (A. refractus)՝ Սյունիքի մարզում]], գազ Շուշիի (A. schuschensisԳեղարքունիքի մարզում (Սոթք գազ) և այլն. գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։