Ահմեդ Զոգու (հոկտեմբերի 8, 1895(1895-10-08)[1][2][3][…], Burgajet, Օսմանյան կայսրություն - ապրիլի 9, 1961(1961-04-09)[4][1][2][…], Սյուրեն, Ֆրանսիա[5]), Ալբանիայի երկրորդ նախագահը 1925-1928 թվականներին և առաջին թագավորը 1928-1939 թվականներին՝ Զոգուների արքայատոհմից։ 1922-1924 և 1925 թվականներին եղել է Ալբանիայի վարչապետը։

Ահմեդ Զոգու
ալբ․՝ Ahmet Zogu
Ալբանիայի թագավոր Ահմեդ Զոգուն
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի թագավոր
1928 - 1929
(Զոգու I Սկանդերբեգ III անվան տակ)
Դրոշ
Դրոշ
Ալբանիայի նախագահ
1925 - 1928
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Գալաթասարայի վարժարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և միապետ
Ազգություն Ալբանացի
Դավանանք իսլամ, սուննիզմ
Ծննդյան օր հոկտեմբերի 8, 1895(1895-10-08)[1][2][3][…]
Ծննդավայր Burgajet, Օսմանյան կայսրություն
Վախճանի օր ապրիլի 9, 1961(1961-04-09)[4][1][2][…] (65 տարեկան)
Վախճանի վայր Սյուրեն, Ֆրանսիա[5]
Թաղված Cimetière parisien de Thiais
Դինաստիա Զոգու
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն,  Independent Albania,  Principality of Albania,  Ալբանիայի Հանրապետություն և  Albanian Kingdom
Հայր Ջեմալ փաշա Զոգու
Մայր Սադիա Տոպտանի
Ամուսին Գերալդինե Ապոնյի
Զավակներ տղա, Լեկա Զոգու
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան Կառոլ I-ի շքանշան Փրկիչի շքանշան Սպիտակ Արծվի շքանշան Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան Սկանդերբերգի շքանշան Եգիպտոսի Մուհամեդ Ալիի շքանշան և Commander's Cross of the Order of Franz Joseph

Կենսագրություն խմբագրել

Ահմեդ բեյ Զոգոլին ծնվել է 1895 թվականի հոկտեմբերի 8-ին Բուրելի քաղաքի մոտ։ Ահմեդ Զոգուն եղել է Ջելյայա Զոգոլիի բայրակտարը[6] և Էսսադ Տոփտանիի եղբորորդին[7]։

1924 թվականի Հունիսյան հեղափոխության ժամանակ փախել է Հարավսլավիա։ Ռուս փախստականների ջոկատին տված օգնությամբ Ալբանիայում կատարել է պետական հեղաշրջում 1924 թվականի դեկտեմբերին և այդ ժամանակվանից դարձել միաձայն ղեկավար, 1925 թվականից՝ Ալբանիայի նախագահի պաշտոնով, իսկ 1928 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կրկին դարձել Ալբանիայի թագավոր։

Իշխող պաշտոնում մնալով՝ Զոգուն, ինչպես և իրեն գահընկեց անել ցանկացող Ֆան Նոլին, ցանկացավ Ալբանիայում մոդեռնիզացիա իրականացնել։ Նա վանդալիզմի դեմ և գահի՝ ժառանգական կարգով փոխանցվելու դեմ պայքարներում հաջողություններ ունեցավ և ճանապարհների, հիվանդանոցների և դպրոցների կառուցման եղանակով ամենատարբեր ցեղերի միացում իրականացրեց, աշակերտներին եվրոպական համալսարաններ ուղարկեց, վարչական բաժանման համակարգը ստեղծեց, պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկեց ներքին գործերի նախարարությունում և դատական, քաղաքական և առևտրական օրենքներում օգտագործեց եվրոպական օրինակները։

Վերափոպումները ֆինանսական և տեխնիկական օգնություն էին պահանջում, որոնք Զոգուն ստացավ Իտալիայից։ 1925 թվականին իտալական ընկերություններին տրվեց հնարավորություն զարգացնելու հանքային ավանդները, իսկ Իտալիայի հսկողության տակ գտնվող պետական բանկը սկսեց արտադրել ալբանական փողեր և իրականացնել գանձարանի գործառույթներ։ Հռոմում հիմնադրվեց Ալբանիայի տնտեսական զարգացման հասարակությունը, որը ֆինանսավորում էր փողոցների, կամուրջների և հասարակական այլ կառույցների կառուցումը։

1926 թվականին՝ հյուսիսում տեղի ունեցած հզոր հեղափոխությունից հետո, Իտալիան սկսեց ակտիվություն ցուցաբերել Ալբանիայի ներքին քաղաքականության մեջ։ 1926 թվականի նոյեմբերի 27-ին Տիրանայում Իտալիայի և Ալբանիայի մեջ հաշտության համաձայնագիր կնքվեց 5 տարի ժամկետով։ Ըստ համաձայնագրի՝ երկու երկրները պարտավորվում էին պահպանել Ալբանիայի քաղաքական, իրավաբանական և տարածքային ստատուս-քվոն և չստորագրել քաղաքական և պատերազմական համաձայնագրեր, որոնք կվնասեն մյուս երկրի հետաքրքրությունը։ Մեկ տարի անց՝ 1927 թվականի նոյեմբերի 22-ին, համաձայնագիր կնքվեց պաշտպանողական միության վերաբերյալ 20 տարի ժամկետով, որից հետո Իտալիայից զենք ստացվեց, և 8.000 մարդիկ օգտագործվեցին ալբանական բանակը զարգացնելու համար։

 
Ալբանական 1 ֆրանկը՝ Ահմեդ Զոգուի պատկերով

Ի տարբերություն իտալացիների կողմից ցուցաբերված քաղաքական և տնտեսական ճնշմանը՝ 1931 թվականին Զոգուն հրաժարվեց Տիրանայի առաջին պայմանագրի վերափոխումից։ Մեկ տարի անց Զոգուն չընդունեց Իտալիայի հետ տնտեսական միություն կազմելու առաջարկը և 1933 թվականին փակեց իտալական բոլոր դպրոցները։ Իտալիայի պատերազմական դատավորները չօգնեցին ստանալ Ալբանիայի նոր զիջումները։

1936 թվականի մարտի 19-ին կնքվեց ևս մեկ համաձայնություն Իտալիայի և Ալբանիայի միջև, որ վերանայում էր ֆինանսական և առևտրային հարաբերությունների սերտությունը։ Վաղ տրամադրված վարկերի պարտքերի և նոր վարկերի ու ապառիկների տրամադրման փոխարեն՝ Ալբանիան պարտավորվում էր վերադարձնել Իտալիայի պատերազմական խորհրդատուներին և քաղաքացիական հրահանգիչներին պետական համակարգ և բանակ։ Իտալիային տրամադրվեցին նավթային և հանքարդյունաբերական զիջումներ։ Դուրս եկան երկիր ներկրվող իտալական ապրանքների բոլոր սահմանափակումները։ Կայուն զարգացման ուղղությունը, գլխավորվելով Զոգուի կողմից 1925 թվականին, չեղյալ համարվեց 1939 թվականի ապրիլին՝ Իտալիայի կողմից Ալբանիայի գրավվելուց հետո։ Դրան նախորդում էր փաստացի վերջնագիրը և իտալական պրոտեկտորատի սահմանման պահանջը Ալբանիայում։ Պետության գրավումից հետո Զոգուն փախչում է Հունաստան, որից հետո տեղափոխվում է Լոնդոն, իսկ վարչապետ նշանակվում է Շեֆկետ Վերլաջին։

Ահմեդ Զոգուի վրա կատարվել է ավելի քան 50 հարձակում[8]։

Վերջին տարիները ապրել է Փարիզում կնոջ՝ Ժերալդինայի հաշվին՝ գրելով քրեածին վեպեր և հուշեր։

Սպանության փորձերը խմբագրել

Իր թագավորման շրջանում Զոգուի դեմ կատարվել է ավելի քան 55 մահափորձ[9]։ Դրանցից մեկը տեղի է ունեցել Ալբանիայի խորհրդարանի միջանցքներից մեկում 1924 թվականի փետրվարի 23-ին։ Բեքիր Վալտերին, ով ծագում է նույն շրջանից, որտեղից Զոգուն, սպասում էր նրան միջանցքում, որպեսզի հրդեհ ստեղծի՝ դառնալով նրա մահվան առիթը։ Զոգուն երկու անգամ գնդակահարվել է։

1931 թվականի փետրվարի 21-ին Վիեննայի պետական օպերայի տուն այցի ժամանակ, երբ Պագլիաչին ելույթ էր ունենում, կատարվեց ևս մեկ մահափորձ։ Հարձակվողները, որ Զոգուի երիտասարդ հակառակորդներին էին, հարվածեցին նրան ավտոմեքենա նստելու պահին։

Քաղաքական ժառանգությունը խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կային 3 ընդդիմական խմբեր, որ գործում էին Ալբանիայում՝ ազգայնականները, կոմունիստները և պահպանողականները։ Ալբանական որոշ հիմնադիրներ անջատվել էին համագործակցության համար։ Կոմունիստական կուսակցության անդամները հրաժարվեցին միավորվել ընդդիմադիր այլ կառույցների հետ և կառավարությունն իրենց ձեռքը վերցրին։ Նրանք ի վիճակի էին հաղթելու նացիստների մնացորդներին և կառավարել երկիրը 1944 թվականին։

Զոգուն փորձեց վերակառավարել պատերազմից հետո։ Ինչևէ, նոր կառավարությունը արգելեց Զոգուին վերադառնել շուտով և նրան գահընկեց անում։

Նրա մահվանից հետո Ալբանիայի գլխավոր փողոցը վերանվանվեց «Զոգուի մայրուղի»։

Նախահայրերը խմբագրել

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
8. Մահմուդ փաշա Զոգոլի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
4. Խելալ փաշա Զոգոլի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
2. Խեմալ փաշա Զոգու, Մատի մարզի կառավարիչ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
5. Ռուհիջե Հալթունի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
1. Զոգու I, Սկանդերբեգ III
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
6. Սալահ Բեյ Տոպտանի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
3. Սադիջե Տոպտանի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Зогу Ахмет // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #128420634 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Քրիստո Ֆրաշերի. Ալբանիայի պատմությունը
  7. Ռոբերտ Էլսի. Ալբանիայի պատմական բառարան, 2003
  8. Հետաքրքիր փաստեր ղեկավարների մասին
  9. [1] ալբանական ժամանակակից պատմություն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահմեդ Զոգու» հոդվածին։