Ակինատոր (անգլ.՝ Akinator), համացանցային խաղ։ Մշակվել է երկու ֆրանսիացի ծրագրավորողների կողմից 2007 թվականին։ Խաղացողը պետք է մտապահի որևէ կերպար, իսկ Ակինատորը պետք է գուշակի այն։ Կերպարները կարող են լինել ինչպես իրական, այնպես էլ մտացածին անձինք, իրեր, տարբեր գործերի հերոսներ (պատմվածքների, ֆիլմերի, հեքիաթների և այլն)։

Ակինատոր
Изображение логотипа
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն, եբրայերեն, թուրքերեն, ճապոներեն, չինարեն, կորեերեն, հոլանդերեն, լեհերեն և ինդոնեզերեն
Թողարկման թվական2007
ՊլատֆորմներiOS, Անդրոիդ, Windows, մաքՕՍ, Լինուքս, BlackBerry, Windows Phone, դիտարկիչ և Fire OS?
Ժանրtrivia video game?
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 12
USKUSK 6
ESRBESRB T
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին և մկնիկ
🌐jp.akinator.com(ճապոներեն), de.akinator.com(գերմ.), pt.akinator.com(պորտ.), ar.akinator.com(արաբ.), fr.akinator.com(ֆր.), en.akinator.com(անգլ.), es.akinator.com(իսպ.), ru.akinator.com(ռուս.), il.akinator.com(եբրայերեն), cn.akinator.com(չին.), it.akinator.com(իտալ.), kr.akinator.com(կոր.), tr.akinator.com(թուրքերեն), nl.akinator.com(նիդեր.), pl.akinator.com(լեհ.) և id.akinator.com(ինդ.)

Նկարագրություն

խմբագրել

Ակինատորը, որն արտաքնապես նման է ջինի, սկզբում տալիս է 20 հարց (կամ ավելի քիչ, եթե նա կարողացել է ավելի շուտ գուշակել կերպարին)։ Խաղացողը պետք է դրանց պատասխանի, որոնց հիման վրա Ակինատորը փորձում է գուշակել կերպարի ով լինելը։ Սխալ գուշակելու դեպքում խաղացողը կարող է շարունակել խաղը, և Ակինատորը նրան նոր հարցեր տալով նորից կփորձի գուշակել կերպարը։ Հարցերի առավելագույն քանակը 30-ն է։ 30 հարց տալուց հետո սխալ գուշակելու դեպքում ակինատորը հանձնվում է և այլևս խաղը չի շարունակում։

Google Trends-ի համաձայն՝ խաղն առավել հայտնի է դարձել 2008 թվականի նոյեմբերին։ Ներկայումս խաղը հասանելի է 11 լեզվով (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, ռուսերեն, արաբերեն, իվրիտ, թուրքերեն և ճապոներեն)։ Այն նաև ունի հեռախոսի համար նախատեսված հավելված։

Հարցերի կառուցվածք

խմբագրել

Յուրաքանչյուր հարցի համար առաջարկվում է ընտրել պատասխանի հինգ տարբերակներից մեկը՝ ըստ համապատասխանության աստիճանի՝ «Այո», «Գուցե մասամբ», «Չգիտեմ», «Ավելի շուտ՝ ոչ, ոչ այնքան», «Ոչ»։ Հարցին պատասխանելուց հետո Ակինատորը տալիս է հաջորդ հարցը[1][2]։

Ակինատորի հարցերի օրինակներից են՝ «Ձեր կերպարը իրականում գոյություն ունի՞», «Ձեր կերպարը կի՞ն է», «Ձեր կերպարը բեղե՞ր է կրում», «Ձեր կերպարը մուլտֆիլմի հերո՞ս է»։

Ծրագրի աշխատանքի սկզբունք

խմբագրել

Ակինատորն սկսում է ընդհանուր հարցերով, և յուրաքանչյուր հաջորդ հարց կրում է հստակեցնող բնույթ։ Այս կերպ այն զտում է համապատասխան և անհամապատասխան կերպարներին։ Ակինատորը հիշում է, թե ինչպես են բոլոր խաղացողները պատասխանել որոշակի հարցին՝ որոշակի կերպար գուշակելու ժամանակ։ Այդպիսով յուրաքանչյուր կերպարի համար ստեղծվում է որոշակի գրանցամատյան, թե ինչպես են խաղացողները պատասխանել իր մասին հարցերին, և եթե այս խաղացողը պատասխանի հարցերին նույն կերպ, ապա Ակինատորը կգուշակի խաղացողի մտապահած կերպարը։ Եթե Ակինատորը չի կարողացել գուշակել կերպարը, ապա նա առաջարկում է մուտքագրել անուն, որից հետո հիշում է դա և բոլոր պատասխանները, որոնք խաղացողը տվել է տվյալ կերպարի վերաբերյալ հարցերին։ Եթե ուրիշ խաղացող մտապահի նույն կերպարը, Ակինատորն արդեն կարող է գուշակել։ Այս կերպ, Ակինատորին հայտնի դարձող կերպարների քանակն անընդհատ ավելանում է։ Եթե Ակինատորը չի գուշակում, ապա ներկայացնում է իր ենթադրած հնարավոր կերպարները[3]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Jen Chaney (2010 թ․ օգոստոսի 3). «Summer time waster: Stumping the Akinator». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2012-10-15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  2. «Akinator, el genio que leerá tu mente». Medio Tiempo (Spanish). 2010 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «アップ・スウェル、『Akinator』のモバイルサイトの提供を開始». Asahi Shimbun (Japanese). 2010 թ․ հուլիսի 21. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

խմբագրել
  • Jakub Šimko, Mária Bieliková 3.4 Domain Modeling Games → 3.4.6 Akinator // Semantic Acquisition Games: Harnessing Manpower for Creating Semantics. — Springer, 2014. — С. 46. — 141 с. — ISBN 978-3319061146
  • Mathieu Lafourcade, Alain Joubert, Nathalie le Brun 4.7. Akinator, the genie of the Web // Games With a Purpose (GWAPS). — Wiley-ISTE Ltd, 2015. — С. 86—89. — 158 с. — ISBN 978-1848218031

Արտաքին հղումներ

խմբագրել