Օտալգիա, ցավ ականջի հատվածում, որը կարող է ծառայել որպես ականջի հիվանդությունների ախտանիշ, ներառյալ արտաքին և ներքին ականջը, կամ մարմնի այլ հատվածում զարգացող պաթոլոգիական պրոցեսների ախտանիշ[1]։ Ընդհանուր ախտանիշ է, որը դիտվում է ընդհանուր պրակտիկայում, օտոլարինգոլոգներում և շտապ օգնության բաժանմունքներում[2]: Ականջի հիվանդությունների դեպքում պաթոլոգիայի ամենատարածված պատճառը վարակներն են[3]:

Ականջի ցավ
Տեսակախտանիշ կամ նշան
ՊատճառՄրսածություն, upper respiratory tract infection?, Ականջահոսք, Արտաքին օտիտ, foreign body in ear?, parotitis?, նշիկաբորբ, թարախակույտ, Սինուսիտ և ատամների հիվանդություն
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն և ականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9388.7
ՀՄԴ-10H92
 Ear pain Վիքիպահեստում

Ցավը կարող է լինել մշտական կամ պարբերաբար կրկնվող, ցավոտ կամ սուր։ Բոլոր տարիքի մարդիկ հակված են այս հիվանդությանը։ Մեծահասակների մոտ ականջի ցավի պատճառները կարող են լինել ականջի ինֆեկցիաները և վնասվածքները, կոկորդի ցավը կամ ատամի ցավը, որն արտացոլվում է ականջում, ստորին ծնոտի և թմբկաթաղանթի վնասվածքներով[4]։ Երեխաների մոտ ամենից հաճախ օտալգիան առաջանում է վարակներից։

Հաճախ այս հիվանդությունը ժամանակավոր է և անցնում է շատ արագ։ Սակայն, եթե 2 օրվա ընթացքում ոչ մի դրական տեղաշաչժ չի չնկատվում, ապա պետք է շտապ դիմել քիթ-կոկորդ-ականջաբանի պարզելու ցավի ճշգրիտ պատճառը։ Միայն մասնագետը կարող է ճիշտ ախտորոշել և նշանակել համապատասխան բուժում։

Էթիոլոգիա խմբագրել

 
Երկրորդային օտալգիա, որը ծագում է գլխից կամ պարանոցից

Օտալգիան բաժանված է առաջնային և երկրորդային մասերի։ Առաջնայինն առաջանում է ներքին, միջին կամ արտաքին ականջի պաթոլոգիական պրոցեսների պատճառով[5]։ Առաջնային պաթոլոգիայի ամենատարածված պատճառները վարակներն են[3]։ Երկրորդային օտալգիան տեղի է ունենում մարմնի մեկ այլ մասում պաթոլոգիական պրոցեսների պատճառով։ Քանի որ ականջները կիսում են նյարդերի բարդ ցանցեր այլ օրգանների հետ, ականջի ցավի բազմաթիվ պատճառներ կարող են լինել, որոնք կապված չեն հենց ականջների հետ[5]։ Երկրորդային օտալգիան հաճախ ոչ վտանգավոր գործընթացների հետևանք է, բայց դա կարող է նաև լինել լուրջ հիվանդությունների նշան[6]։

Մեծահասակների և երեխաների ականջի ցավի պատճառները տարբեր են։ Երեխաների մոտ ականջի հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, իսկ երկրորդային օտալգիան ավելի շատ հանդիպում է մեծահասակների մոտ։ Երեխաների ականջի ցավի ամենատարածված պատճառները միջին ականջի սուր բորբոքումն են, մրսածությունը և վերին շնչուղիների այլ վարակները, արտաքին օտիտը, օտար մարմինների առաջացումը ականջում, կրկնվող խոզուկը, նշիկաբորբը, հարնշիկային թարախակույտը, թարախակույտը, սինուսիտը կամ քթի հետ կապված այլ պատճառներ և ատամնաբուժական խնդիրները[7]։ Ականջի ցավի պատճառ կարող է նայև հանդիսանալ օճառի կամ շամպունի մուտքը դեպի ականջ։

Ախտորոշում խմբագրել

Ականջի ցավի որոշակի նշանների հայտնվելը պահանջում է խորհրդակցել բժշկի հետ[8]։ Դրանց թվում են՝

  • մարմնի բարձր ջերմաստիճան, ուժեղ ցավ կամ երեխայի մոտ ավելի լուրջ հիվանդության զգացում, քան սովորաբար ուղեկցվում է ականջի ցավով[8],
  • երեխայի մոտ նոր ախտանիշների ի հայտ գալը, որոնց թվում կարող են լինել դյուրագրգռություն, գլխացավեր, ականջի շուրջ այտուցվածություն կամ դեմքի մկանների թուլություն[8],
  • ցավի հանկարծակի դադարում, որը կարող է լինել ականջի թմբկաթաղանթի պատռվածության նշան[8],
  • հիվանդության ախտանիշների վատթարացում կամ մեկ կամ երկու օրվա ընթացքում վիճակի բարելավման բացակայություն[8],

Օտալգիայի ախտորոշումը ներառում է հաշվի առնել տարբեր գործոններ,որոնց թվում է ցավի տեղամասը, դրա տևողությունը, ուղեկցող ախտանիշները, ծանրացնող և մեղմացնող գործոնները, բժշկական պատմությունը, ծխելու կարգավիճակը և ալկոհոլային կախվածության առկայությունը[9]։

Եթե ականջի ամբողջական հետազոտությունը, ներառյալ օտոսկոպիան և ժամանակավոր ոսկորի համակարգչային տոմոգրաֆիան, որևէ խնդիր չբացահայտի, ցավի հավանական աղբյուրը կարող է լինել գլուխը կամ պարանոցը, ինչը ենթադրում է երկրորդական օտալգիա[10]։

Որոշ վտանգավոր նշաններ ենթադրում են մանրամասն պատմություն և պարզել օտալգիայի պատճառները[11]։ Նմանատիպ նշանները ներառում են՝

Բուժում խմբագրել

Տնային պայմաններում ցավը նվազեցնելու մի քանի եղանակ կա։ Կարող եք տեղադրել սառը տոպրակ կամ սառը խոնավ շոր ձեր ականջի վրա 20 րոպե։ Ականջի վարակի դեպքում մաստակ ծամելը կարող է օգնել նվազեցնել ականջի ցավը, սակայն կարող է հանգեցնել խեղդման փոքր երեխաների մոտ։ Պառկելու փոխարեն ուղղաձիգ դիրքում հանգստանալը կարող է նաև օգնել նվազեցնել ականջի ցավը։ Եթե թմբկաթաղանթը պատռված չէ, ականջի կաթիլները կամ ցավազրկողները, ինչպիսիք են պարացետամոլը կամ իբուպրոֆենը, կարող են օգնել նվազեցնել ցավը, սակայն երեխաներին չպետք է ասպիրին տալ։

Եթե ցավն առաջանում է բարձրության փոփոխության ականջների ճնշումից, օրինակ՝ ինքնաթիռում գտնվելու ժամանակ, ապա կուլ տալը կարող է օգնել։ Կարելի է նաև ինչ որ մի բան ուտել։ Փոքր երեխաների համար կաթի շիշը ծծելը կամ կրծքով կերակրելը կարող է օգնել մեղմացնել ցավը[13]։

Ռիսկի գործոններ խմբագրել

Ռիսկի գործոնները, որոնք մեծացնում են լուրջ հիվանդության հայտնաբերման հնարավորությունները, ներառում են[11]՝

Համեմատած չխմող մարդկանց հետ, օրական 50 գրամ կամ ավելի ալկոհոլ օգտագործելը, որը մոտավորապես 3,5 չափաբաժին է, մեծացնում է գլխի, պարանոցի կամ կերակրափողի քաղցկեղի առաջացման հավանականությունը մոտ 2 կամ 3 անգամ։ Ծխելը, զուգորդված ալկոհոլ օգտագործելը, էլ ավելի է մեծացնում ռիսկերը[14]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Боль в ухе : [арх. 09.09.2019] // Внутренняя медицина. — empendium.com. — Дата обращения: 15.07.2020.
  2. Harrison, Cronin, 2016, էջ 493
  3. 3,0 3,1 Harrison, Cronin, 2016, Discussion, էջ 493
  4. Оталгия – Симптомы, профилактика и лечение. — emportal.ru. — Дата обращения: 12.12.2015.
  5. 5,0 5,1 Coulter, Kwon, 2020, Introduction
  6. Chen, Khorsandi, Shatzkes, Holliday, 2009, Significance, էջ 1817
  7. Kim et al., 2015, Discussion, էջ 37
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 MedlinePlus, When to Contact a Medical Professional
  9. Earwood, Rogers, Rathjen, 2018, History, էջ 20
  10. Chen, Khorsandi, Shatzkes, Holliday, 2009, Diagnostic Work-Up for Referred Otalgia, էջ 1817
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 Coulter, Kwon, 2020, History and Physical
  12. 12,0 12,1 Harrison, Cronin, 2016, Table 2. Causes of otalgia, էջ 494
  13. MedlinePlus, Home Care
  14. 14,0 14,1 14,2 Earwood, Rogers, Rathjen, 2018, Risk Factors for a Serious Diagnosis References in Patients with Otalgia, էջ 27

Գրականություն խմբագրել

  • Jessica Coulter, Edward Kwon. Otalgia :

[անգլ.] : [арх. 15 Հուլիսի 2020] // StatPearls. — Treasure Island (FL) : StatPearls Publishing, 2020.

  • Elizabeth Harrison, Matthew Cronin. Otalgia :

[անգլ.] : [арх. 15 Հուլիսի 2020] // Australian Family Physician. — 2016. — Vol. 45, no. 7 (July). — P. 493–497. — ISSN 0300-8495. — PubMed.

[անգլ.] : [арх. 16 Հուլիսի 2020] // American Family Physician. — 2018. — Vol. 97, no. 1 (January). — P. 20–27. — ISSN 1532-0650. — PubMed.

[անգլ.] : [арх. 17 Հուլիսի 2020] // Journal of Audiology & Otology. — 2015. — Vol. 19, no. 1 (April). — P. 34–38. — ISSN 2384-1621. — doi:10.7874/jao.2015.19.1.34. — PubMed. — PMC 4491947.

[անգլ.] : [арх. 18 Հուլիսի 2020] // American Journal of Neuroradiology. — 2009. — Vol. 30, no. 10 (November). — P. 1817–1823. — ISSN 1936-959X 0195-6108, 1936-959X. — doi:10.3174/ajnr.A1605. — PubMed.

Արտաքին հղումներ խմբագրել