Ախմադ Չատաև
Ախմադ Ռաջապովի Չատաև (չեչեներեն՝ ЧатаевгІеран Раджаби воІ Ахьмад, հուլիսի 14, 1980, Vedeno, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 22, 2017, Թբիլիսի, Վրաստան), Իսլամական պետության բարձրագույն ռազմական հրամանատարներից և առաջնորդներից մեկը: Ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Յարմուկ ստորաբաժանումը։ Հայտնի է դարձել Ախմադ Շիշանի անունով (արաբերեն ՝ احمد الشيشاني): Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ Չատաևը կռվել է որպես ՉԺՀ-ի զինված ուժերի Վեդենոյի հատվածում: 2000-ականներին արտագաղթել է արտերկիր, որտեղ ստացել է փախստականի կարգավիճակ։ 2015 թվականին ներառվել է ՄԱԿ-ի օտարերկրյա ահաբեկիչների ցուցակում։
Ախմադ Չատաև | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 14, 1980 |
Ծննդավայր | Vedeno, Չեչենա-ինգուշական ԻԽՍՀ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 22, 2017 (37 տարեկան) |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | Վրաստան |
Մասնագիտություն | ահաբեկիչ |
Կենսագրություն
խմբագրելԾագում
խմբագրելԱխմեդ Ռաջապովիչ Չատաևը ծնվել է 1980 թվականի հուլիսի 14-ին Չեչնիայի Հանրապետության Վեդենոյի շրջանի Վեդենո գյուղում[1]։ Չեչեն է[2]։
Երկրորդ չեչենական պատերազմ
խմբագրելՉատաևը մասնակցել է Երկրորդ չեչենական պատերազմին և ճակատամարտում կորցրել է աջ ձեռքն ու ձախ ոտքը, որից հետո ստացել է «Միաթև Ախմադ» մականունը[3][4][5][6]։ Երկրորդ պատերազմի ժամանակ Չատաևը կռվել է Իչկերիայի վեդենո ջամաաթի կազմում[6]։ Վարկածներից մեկի համաձայն՝ Չատաևը ռազմական պատրաստություն է անցել 1996-1999 թվականներին Չեչնիայի Հանրապետությունում անջատականների կազմակերպած երկու ճամբարներից մեկում[6]։ 2000-ականներին Ախմադը ծանր վիրավորվելուց հետո լքել է Չեչնիայի Հանրապետությունը և արտագաղթել Եվրոպա[4]։
Արտագաղթ դեպի Եվրոպա
խմբագրել2001 թվականին Չատաևը Չեչնիայից մեկնել է Ավստրիա, որտեղ 2003 թվականին ստացել է փախստականի կարգավիճակ[7]։ 2008 թվականին նա և մի քանի այլ չեչեններ ձերբակալվել են Շվեդիայի Տրելեբորգ քաղաքում[7]։ Ոստիկանները զենքեր են հայտնաբերել նրա մեքենայում, և նա մեկ տարի անցկացրել է տեղի բանտում[7]: 2010 թվականի հունվարի 3-ին ձերբակալվել է Ուկրաինայում[7]։ Ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի խոսքով, իր բջջային հեռախոսում եղել են պայթուցիկ նյութերի վերաբերյալ հրահանգներ, ինչպես նաև պայթյունների հետևանքով զոհվածների լուսանկարներ[7]։ Նրան սպառնում էր արտահանձնում Ռուսաստանին, սակայն հունվարի 14-ին Amnesty International-ի ուժեղ բողոքներից հետո, որը ասում էր, որ նա կարող է խոշտանգումների ենթարկվել Ռուսաստան վերադառնալու դեպքում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոչ արեց Ուկրաինայի իշխանություններին չհանձնել նրան[7]:
Քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արգելել է նրա արտաքսումը Ռուսաստան, ուկրաինացիները նրան ուղարկել են Վրաստան, որտեղ նրան մեղադրել են 2000-ականներին կատարված մեկ հանցագործության մեջ[8]: Որոշ ժամանակ հավանաբար գտնվել է վրացական բանտում, բայց հետո ազատ է արձակվել, ամուսնացել է և մնացել վրացական Պանկիսիայում, որտեղ ապրում են էթնիկ չեչեն քիստներ[8]: 2011 թվականի մայիսի 19-ին Չատաևը ձերբակալվել է բուլղար-թուրքական սահմանին[8]։ Բուլղարական դատարանը սկզբում հրամայել է նրան արտահանձնել Ռուսաստան, սակայն վերաքննիչ դատարանը չեղյալ համարեց այս որոշումը[8]։
2012 թվականի օգոստոսին Չատաևը կրկին հայտնվել է Վրաստանում, որտեղ վիրավորվել է, կորցրել ոտքը և ձերբակալվել է Լոպոտայի միջադեպի ժամանակ, որտեղ տեղի են ունեցել փոխհրաձգություն վրաց զինվորականների և չեչեն անջատողականների խմբի միջև Ռուսաստանի սահմանի մոտ[9]: Շուտով գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից[9]: 2013 թվականի հունվարին Վրաստանի դատախազությունը կարճել է նրա դեմ հարուցված քրեական գործը՝ ապացույցների բացակայության պատճառով[9]։ Շուտով լքել է Վրաստանը և տեղափոխվել Ավստրիա՝ վերականգնման նպատակով[9]։
Սիրիան և ՄԱԿ-ի պատժամիջոցներ
խմբագրել2013 թվականի վերջին Չատաևը մեկնել է Սիրիա՝ միանալու «Իրաքի և Լևանտի իսլամական պետության » (ISIL) ահաբեկիչներին և դարձել է ԴԱԻՇ-ի առաջնորդներից և ավագ հրամանատարներից մեկը և բարձր պաշտոն զբաղեցրել է ԴԱԻՇ-ի պատերազմի նախարարությունում[10][11][12][13]: Ղեկավարել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության Յարմուկ և Բադր ստորաբաժանումները[14][15][16][17]։
2015 թվականի հոկտեմբերին Չատաևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ճանաչվել է օտարերկրյա ահաբեկիչ և, հետևաբար, ենթարկվել է պատժամիջոցների[18]: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, 2007 թվականի սեպտեմբերին Չատաևը կազմակերպել է Չեչնիայի Հանրապետություն 12000 ԱՄՆ դոլարի, զինվորական համազգեստի, անհատական համակարգչի և աուդիո սարքավորումների առաքում Հյուսիսային Կովկասում գործող Կովկասի Էմիրության անջատողականների համար[18]։ Բացի այդ, ենթադրվում է, որ նա կոչ է արել միանալ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը՝ « խալիֆայություն» ստեղծելու համար[18]։
Մահ
խմբագրել2017 թվականի նոյեմբերին Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Չատաևը, հավանաբար, սպանվել է նոյեմբերի 22-ին Թբիլիսիում 20-ժամյա հակաահաբեկչական գործողության ընթացքում, որի հետևանքով զոհվել է Վրաստանի հատուկ նշանակության մեկ զինծառայող և զինված ահաբեկչական խմբավորման երեք անդամ՝ ներառյալ Չատաևը[19]: Չորս ոստիկան վիրավորվել է, խմբի մեկ անդամը ձերբակալվել է[19]։ Ավելի ուշ անվտանգության ուժերը հաստատել են, որ մահացածը Ահմեդ Չատաևն է, ենթադրվում է, որ երբ հատուկ ջոկատայինները փորձել են գրոհել բազմահարկ շենքի բնակարանը, Չատաևն ու նրա հանցակիցները զինված դիմադրություն են ցույց տվել և սկսել են պատասխան կրակել[20]։ Չատաևը պայթեցրել է իրեն[20][21][22][23][24][25][26]: Նրա մարմինը հայտնաբերվել է ԴՆԹ անալիզների և մատնահետքերի միջոցով[19][27]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ловушка. В Тбилиси в результате масштабной спецоперации предположительно убит Ахмед Чатаев — один из самых разыскиваемых в мире террористов». Новая газета (ռուսերեն). 2017-11-23. Արխիվացված օրիգինալից 2022-09-24-ին. Վերցված է 2024-01-20-ին.
- ↑ «Кавказский след в стамбульских терактах». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2021-11-11-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «https://www.kvirispalitra.ge/images/new_photo/2018/47/chataevi.jpg». Արխիվացված օրիգինալից 2018-11-19-ին. Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 4,0 4,1 «Одноногий террорист ушел от наказания». lenta.ru. Արխիվացված օրիգինալից 2018-07-18-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ ««Грузинский» лидер ИГ: что известно об Ахмеде Чатаеве». Mir24 (ռուսերեն). Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 Кавказский Узел. «Чатаев Ахмед Раджапович». Кавказский Узел. Արխիվացված օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «СГБ Грузии: в ходе тбилисской спецоперации ликвидирован главарь «Исламского государства»». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «США: подозреваемый в теракте в Стамбуле чеченец состоял в «министерстве войны» ИГ». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «Вероятный организатор теракта в Турции занимал пост в "министерстве войны" ИГ». Life.ru (ռուսերեն). 2016-07-01. Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «CNN: Чатаев был высоким чином в "министерстве войны" ИГ». vesti.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «Однорукий бандит. Как "жертва режима" Ахмед Чатаев стал "стамбульским подрывником"». TUT.BY (ռուսերեն). 2016-07-03. Արխիվացված է օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «Батальон "Беженец": сирийская история Ахмеда Чатаева – организатора теракта в Стамбуле». Ruposters.ru (ռուսերեն). Վերցված է 2021-04-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Как «жертва режима» Ахмед Чатаев стал «стамбульским подрывником» : Криминал: Силовые структуры». Lenta.RU (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-01-24-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 «Вербовщик Однорукий Краткая биография Ахмеда Чатаева — предполагаемого организатора теракта в Стамбуле». Медуза (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016-07-23-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ 20,0 20,1 Кавказский Узел. «Чатаев Ахмед Раджапович». Кавказский Узел. Արխիվացված օրիգինալից 2021-04-14-ին. Վերցված է 2021-04-06-ին.
- ↑ «Чатаев подорвал себя во время спецоперации JNEWS.ge». jnews.ge (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ «Боевик из Чечни Чатаев взорвал себя в Тбилиси». Взгляд (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ «СГБ Грузии: Ахмед Чатаев подорвал себя». Haqqin.az. Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ «Боевик из Чечни Чатаев взорвал себя в Тбилиси». Рамблер/новости (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ Голос UA. «Во время спецоперации в Грузии совершил самоподрыв известный террорист: читать на Golos.ua». golos.ua (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ «СГБ Грузии: Ахмед Чатаев взорвал себя в Тбилиси». BBC News Русская служба. Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.
- ↑ «Спецслужбы Грузии подтвердили гибель Ахмеда Чатаева». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-02-ին. Վերցված է 2021-05-02-ին.