Պանկիսի կիրճ (վրաց.՝ პანკისის ხეობა), կիրճ Վրաստանի հյուսիսում։

Բնակավայր
Պանկիսի կիրճ
ԵրկիրՎրաստան Վրաստան
Պանկիսի կիրճ (Վրաստան)##
Պանկիսի կիրճ (Վրաստան)

Դիրք խմբագրել

Պանկիսի կիրճը գտնվում է Ախմետայի շրջանում, Վրաստանում, Ալազան գետի վերին հոսանքում։ Կիրճը 60 կմ հեռու է վրաց-ռուսական սահմանից և նրանից բաժանված է լեռնաշղթայով։ Կիրճի երկարությունը կազմում է 28 կմ, լայնությունը` մոտ 5 կմ։ Կիրճում տեղակայված են չեչեն-կիստերի 16 բնակավայրեր։

Բնակչություն խմբագրել

Պանկիսի կիրճում ապրում են հիմնականում կիստեր, այդպես են կոչվում չեչենները Վրաստանից, ովքեր համարվում են 16-19-րդ դարի եկվորների հետնորդները։ Այստեղ կան նաև վրացիներով և օսեթներով բնակեցված կետեր։ 1990-ականներին այստեղ են հիմնավորվել փախստականներ Չեչնիայից, ովքեր այստեղ են եկել Առաջին չեչենական պատերազմի ժամանակ։ Ըստ 2008 թվականի փետրվարի տվյալների, կիրճում ապրում է մոտ 600 փախստական Չեչնիայից[1]։ 2000 թվականի տվյալներով նրանց թիվը 6500 էր[2]։ Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ կիրճում խաղաղ բնակչության հետ թաքնվում էին նաև ահաբեկիչներ, որոնց թվում էին Ռուսլան Գելաևի խմբերը։ 2004 թվականի ամռան կեսերին վրացական հատուկ ջոկատայինների և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության համատեղ ուժերով Պանկիսի կիրճն ամբողջությամբ մաքրվում է հանցախործ խմբավորումներից[3]։ Սակայն չնայած դրան, ահաբեկիչները շարունակում էին օգտագործել Պանկիսի կիրճը որպես իրենց ռազմաբազա մինչև 2008 թվականի օգոստոս, երբ Ռուս-վրացական պատերազմի ընթացքում մասամբ ոչնչացվել են, մասամբ էլ հեռացել Դաղստանի և Ինգուշեթիայի տարածք։

Ըստ տարբեր տվյալների, Պանկիսի կիրճի 50-ից[4] մինչև 200[5] բնակիչներ պատերազմել են Իսլամական պետության ահաբեկիչների հետ 2012-2014 թվականներին։ 2016 թվականի հունվարի 26-ին ՌԴ Արտգործնախարարությունը հայտարարել է, որ ռուսական կողմը տեղեկատվություն ունի այն մասին, որ Իսլամական պետություն (ԻՊ) արգելված կազմակերպությունն օգտագործում է Պանկիսի կիրճն իր շահերի համար։ Այդպիսի հայտարարություն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն արել է մամուլի ասուլիսի ժամանակ։ Արդյունքում այդ տեղեկատվությունը չի հաստատվել, հունվարի 30-ին Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Յան Քելլին և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել են Պանկիսի կիրճ, որտեղ շփվել են տեղացիների հետ։ Վրաստանի առաջնորդը չի մեկնաբանել Լավրովի խոսքերը։ Ամերիկացի դիվանագետն ասել է. «ԱՄՆ սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ Պանկիսում ահաբեկիչների համար բազա չկա»[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Грузия опровергла информацию о боевиках в Панкисском ущелье // РИА Новости, 9 февраля 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. Грузинская Ичкерия
  3. «В Ущелье Нет Боевиков». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. США включили экс-военного из Грузии в список известных террористов — Михаил Вигнанский — Российская газета
  5. «Был бы зал для регби — не нужен был джихад»
  6. Посол США в Грузии опроверг информацию о базах ИГ в Панкисском ущелье: Кавказ: Бывший СССР: Lenta.ru

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանկիսի կիրճ» հոդվածին։