Ախալցխայի հայկական թատրոն

Ախալցխայի հայկական թատրոն (վրաց.՝ ახალციხეს სომხური თეატრი), առաջին ներկայացումները Ախալցխայում կազմակերպել է Միհրդատ Ամրիկյանը, 1860 թվականին, տեղի թատերասերների ուժերով։

Ախալցխայի հայկական թատրոն
ახალციხეს სომხური თეატრი
ՀիմնադիրներՄիհրդատ Ամրիկյան
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Գտնվելու վայրըքաղաք Ախալցխա
Հիմնադրման ամսաթիվ1860 թվական

Պատմություն խմբագրել

1880 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Պետրոս Ադամյանը՝ Ստեփան Սաֆրազյանի, Ս. Հովվյանի և այլոց հետ։ 1906-1907 թվականներին թատերախումբը ղեկավարել է Նիկողայոս Հովհաննիսյանը։ 1909 թվականին այստեղ ելույթներ է ունեցել Սիրանույշը։ 1890-1910-ական թվականներին թատրոնի զարգացմանը նպաստել են թատերական գործիչներ Ս. Ազնավուրյանը. Խ. Թեխմիշճյանը և ուրիշներ։

Խորհրդային իշխանության տարիներին թատրոնում հանդես են եկել Լևոն Երամյանը, Հովհաննես Աբելյանը. Վահրամ Փափազյանը և ուրիշներ, ավելի հաճախ՝ Թբիլիսիի հայկական թատրոնը։ 1937 թվականից թատրոնը դարձել է պետական, գոյատևել մինչև 1941 թվականը (ղեկավար՝ Արտաշես Վրույր)։

Բեմադրություններ խմբագրել

Բեմադրվել են՝ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Սունդուկյանի «Պեպո», «Խաթաբալա», Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար», Դեմիրճյանի «Քաջ Նազար», Նաիրի Զարյանի «Վրեժ», Շիլլերի «Ավազակներ», Ծերեթելու «Կինտո» և այլն։

Այստեղ են աշխատել ռեժիսորներ Վ. Գասպարյանը, Համո Բաղդասարյանը, Ա. Աղաջանյանը, նկարիչ Արշալույս Չիֆլիկյանը և ուրիշներ։

1944 թվականից գործել է հայկական դրամատիկական խումբ (ապա՝ մշակույթի տան հայկական թատերախումբ)[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ., Երևան, 1990, էջ 98-99։