Ալֆոնսինա Ստորնի

արգենտինացի գրող

Ալֆոնսինա Ստորնի (իսպ.՝ Alfonsina Storni, մայիսի 29, 1892(1892-05-29)[2][3][4][…], Capriasca, Subdistrict Capriasca, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա - հոկտեմբերի 25, 1938(1938-10-25)[2][3][4][…], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), լատինամերիկյան բանաստեղծուհի և գրող, լատինամերիկյան մոդեռնիզմի և ֆեմինիզմի առավել նշանավոր դեմքերից մեկը։

Ալֆոնսինա Ստորնի
իսպ.՝ Alfonsina Storni
Ծննդյան անունիսպ.՝ Alfonsina Carolina Storni[1]
Ծնվել էմայիսի 29, 1892(1892-05-29)[2][3][4][…]
ԾննդավայրCapriasca, Subdistrict Capriasca, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1938(1938-10-25)[2][3][4][…] (46 տարեկան)
Վախճանի վայրՄար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա
ԳերեզմանԼա Չակարիտա գերեզմանատուն
Մասնագիտությունօրագրի հեղինակ, բանաստեղծուհի, լրագրող, գրող և ուսուցչուհի
Լեզուիսպաներեն
ՔաղաքացիությունԱրգենտինա[5]
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններպոստմոդեռնիզմ
Изображение автографа
 Alfonsina Storni Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստորնին ծնվել է Սալա Կապրիասկայում (Շվեյցարիա), արգենտինացի ձեռնարկատիրոջ ընտանիքում, որը որոշ ժամանակ ապրել է Շվեյցարիայում։ Դրա շնորհիվ Ալֆոնսինան սովորել է իտալերեն։ Ընտանեկան բիզնեսը Եվրոպայում չի ստացվել և Ստորնին տեղափոխվել է Արգենտինա, որտեղ Ռոսարիո քաղաքում բացել է հյուրանոց։

1907 թվականին Ալֆոնսինան միացել է թափառական թատերախմբի, որի հետ ճանապարհորդել է ողջ երկրով մեկ։ Թատրոնում նա խաղացել է բազմաթիվ դերեր, մասնավորապես Հենրիկ Իբսենի, Պերես Գալդոսի և Ֆլորենսիո Սանչեսի պիեսներում[6]։

Վերադառնալով Ռոսարիո նա վերապատրաստվում է որպես տարրական դասարանի ուսուցիչ, ինչպես նաև համագործակցում է տեղական Mundo Rosarino, Monos y Monadas և Mundo Argentino ամսագրերի հետ։

1911 թվականին նա տեղափոխում է Բուենոս Այրես և կորչում մեծ քաղաքում։ Հաջորդ տարի ծնվում է Ալֆոնսիայի և լրագրող Կորոնդայի ապորինածին որդին՝ Ալեխանդրոն։

 
1916

Չնայած ֆինանսական դժվարությունների նա 1916 թվականին կարողանում է հրատարակել «La inquietud del rosal» գիրքը, իսկ ավելի ուշ սկսել է համագործակցել Caras y Caretas ամսագրի հետ։

Որոշ ժամանակ անց Ստորնին ծանոթացել է այնպիսի գրողների հետ, ինչպիսիք են Խոսե Էնրիկե Ռոդոն (իսպ.՝ José Enrique Rodó) և Ամադո Ներվոն (իսպ.՝ Amado Nervo):

Բարելավելով իր ֆինանսական վիճակը, Ալֆոնսինան կատարել է ուղևորություն դեպի Մոնտեվիդեո (Ուրուգվայ)։ Այստեղ նա հանդիպել է բանաստեղծուհի Խուանա դե Իբարբուրոյին և բանաստեղծ Օրասիո Կիրոգայի հետ, որոնց հետ մտերիմ է մնացել երկար տարիներ։ 1920 թվականին լույս է տեսել նրա «Languidez» գիրքը, որը նրան բերեց Մունիցիպալ բանաստեղծական (Municipal Poetry Prize) և Ազգային գրական մրցանակները (National Literature Prize)[7]:

Ալֆոնսինա Ստորնին Escuela Normal de Lenguas Vivas դպրոցում դասավանդել է գրականություն, շարունակել է բանաստեղծական փորձերը։ Նրա պոեզիան ձեռք է բերել ֆեմինիզմ ուղղվածություն։

Անկարգվածությունը և միայնությունը ազդել են բանաստեղծուհու առողջության վրա։ Առաջացած խնդիրները նրան ստիպել են թողնել ուսուցչական գործունեությունը։

Ստորնին մեկնել է Եվրոպա, ինչը ազդել է նրա բանաստեղծական ոճի վրա՝ պոեզիային հաղորդելով լիրիզմ[8]։

Ինքնասպանություն խմբագրել

1937 թվականին Ալֆոնսինա Ստորնիի ընկերը՝ բանաստեղծ Օրասիո Կիրոգը, ինքնասպան է եղել։ Այս դեպքը, ինչպես նաև բանաստեղծուհու մոտ հայտնաբերված կրծքագեղծի քաղցկեղը Ալֆոնսինային դրդել են գրելու իր վերջին բանաստեղծությունը՝ «Voy a dormir», որը 1938 թվականի հոկտեմբերին ուղարկվել է La Nación խմբագրություն։ Հոկտեմբերի 25-ին Ալֆոնսինա Ստորնին լքել է իր սենյակը և ուղղվել է դեպի Մար դել Պլատայի La Perla ծովախորշ։ Նույն առավոտյան երկու աշխատողներ Ալֆոնսինային գտել են ափին[9]։ 1942 թվականին բանաստեղծուհու մահվան վայրում տեղադրվել է հուշարձան, որի քանդակագործը Լուիս Պերլոտտին է (իսպ.՝ Luis Perlotti):

Ստեղծագործություններ խմբագրել

  • 1916 La inquietud del rosal
  • 1918 El dulce daño
  • 1919 Irremediablemente
  • 1920 Languidez
  • 1925 Ocre
  • 1926 Poemas de amor («Սիրային լիրիկա»)
  • 1927 El amo del mundo: comedia en tres actos - պիես
  • 1932 Dos farsas pirotécnicas - պիես
  • 1934 Mundo de siete pozos («Յոթ ջրհորների աշխարհ»)
  • 1938 Mascarilla y trébol («Դիմակ և երեքնուկ»)

Հետմահու հրատարակություն խմբագրել

  • 1938 Antología poética («Պոեզիայի անթոլոգի»)
  • 1968 Poesías completas
  • 1998 Nosotras y la piel: selección de ensayos

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.swissinfo.ch/spa/cultura/70-aniversario-de-su-muerte_alfonsina--esa-mujer-inolvidable/6992166
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
  6. Alejandra Guibert Alfonsina Storni // mujeres para pensar. — WordPress.com, 2008.
  7. «Alfonsina Storni». Easy Buenos Aires City. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.
  8. Alberto Acereda La autenticidad de Alfonsina Storni // es Radio. — Мадрид: Libertad Digital SA, 17 марта 2005.
  9. Tomado del Proyecto Cervantes. «Biografía de Alfonsina Storni». Los Poetos. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Ana Silvia Galán, Graciela Gliemmo La otra Alfonsina. — Buenos Aires: Aguilar, 2002. — 391 с.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսինա Ստորնի» հոդվածին։