«Ալլահ» անունը Ղուրանում կրկնվում է շուրջ 2600 անգամ։ Ծագում է ալ-իլահ բառից, որ հենց նշանակում է «Աստված»։ Մինչ իսլամի ի հայտ գալը, հավանաբար, այդպես են անվանել գերագույն աստվածությանը։ Աստծո հատուկ անուններից է նաև ալ-Ռահմանը (Ղուրանում միշտ որոշյալ հոդով է)։ 112 սուրան սկսվում է հենց «Հանուն բարեգութ Աստծո» խոսքով։ Իր քարոզի սկզբնական՝ մեքքայական շրջանում, Մուհամմադը հազվադեպ է ասել Աստծո այս երկու հատուկ անունները, հիմնականում օգտագործել է ռաբ՝ «Տեր» բառը։ Այն Ղուրանում կրկնվում է 990 անգամ, որից 885-ը՝ կից դերանվամբ՝ «իմ Տեր» կամ «քո Տեր» և այլն։ Բացի այս երեք հիմնական անվանումներից Ղուրանը լի է որոշիչ ածականներով։ Ավանդությունն ընդլայնել է անվանումների քանակը՝ հասցնելով 99-ի։ «Ալլահի» ղուրանական ուսմունքը զարգացել է երեք փոխկապակցված ոլորտում. սուֆիզմում, դիալեկտիկական աստվածաբանության և իսլամական փիլիսոփայության մեջ։

Ալլահը Ղուրանում խմբագրել

Ի տարբերություն իսլամական գաղափարի, աստվածաշնչյան Աստվածն իր սրբությունը հազորդում է իր արարածներին. «Սուրբ եղեք, ինչպես ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ»։ Աստվածաշնչյան Աստվածը մարդուն ստեղծեց իր նմանությամբ, մի բան, որ արմատապես տարբերվում է իսլամի Աստծուց, որի մասին Հայտնությունն ասում է՝ «Ոչ ոք և ոչինչ չկա նրա նմանությամբ»։

Ալլահն իր մասին խոսում է եզակի երրորդ դեմքով՝ «Նա շուտով կբերի մարդկանց, ում սիրում է, և նրանք էլ կսիրեն իրեն» (5։54), հաճախ անցնում է մեծություն բնորոշոշ հոգնակիի (2։151), երբեմն՝ եզակի առաջին դեմքի (2։186, 2։152, 16։2)։ Նա գործում է որպես գերագույն էակ՝ իր պարզ խոսքով։ Հերիք է, որ նա ասի՝ եղիցի և դա կատարվում է։

Նշենք, որ իսլամական ավանդության համաձայն՝ նա, ով անգիր գիտի բոլոր 99 անունները, դրախտ կմտնի։

Ալլահի 99 անունները խմբագրել

Ալլահի 99 անունները (أسماء الله الحسني՝ Ալլահի գեղեցկագույն անունները) իսլամում Ղուրանից և Սուննայից վերցրած աստվածային անուններն են։ Ղուրանի համաձայն՝ «Ալլահը ունի գեղեցկագույն անուններ. «Անվանեք Նրան (Ալլահ) դրանցով (անուններով) և թողեք այն մարդկանց, ովքեր պառակտում են մտցնում Նրա անուններով»(Ղուրան 7:179)։

Ակադեմիական աշխատանքներում անունները դասավորվում են ըստ Ղուրանում դրանց հիշատակման հերթականության։ Գոյություն ունի նաև արաբական այբուբենով դասավորելու սկզբունքը։ «Ալլահ» անվանումը սովորաբար չի ներառվում այս ցուցակի մեջ՝ բնութագրվելով որպես վեհագույն՝ ալ-Իսմ ալ-Ա’զամ՝ الإسم الأعظم և հաճախ համարվում է 100-րդը։ Քանի որ Ղուրանը չի տալիս անվանումների հստակ ցուցակը, տարբեր ավանդույթներում այն կարող է տարբերվել մեկ կամ մի քանի անուններով։ Բոլոր 99 անվանումները պայմանականորեն կարել է բաժանել մի քանի խմբերի։

Առաջին հերթին առանձնացնում են Ալլահի էության՝ ազ-զաթ՝الذات և Նրա որակների՝ աս-սիֆաթ՝ الصفة խմբերը։ Առանձնացնում են նաև անվան ծագումը՝ ավանդական անուններ և անուններ, որոնք անմիջականորեն կամ անուղղակի ձևով ելնում են Ղուրանից։ Իսլամում գոյություն ունեն ավելի մանրամասն դասակարգումներ, մասնավորապես՝ որակների. անունների շարքում կարող են տարբերակվել մեծահոգության և խստության, գեղեցկության և վեհության և այլ խմբեր։

الرَّحْمَان – Առ-Ռահման՝ ողորմած, մեծահոգի
الرَّحِيم – Առ-Ռահիմ՝ ողորմած, մեծահոգի
المَلِك – Ալ-Մալիք՝ արքա
المؤمن – Ալ-Մումին՝ հավատ պարգևող, պահապան
القُدُّوس – Ալ-Կուդդուս՝ սուրբ
السَّلام – Աս-Սալամ՝ խաղաղություն, բարեկեցություն պարգևող
المُهَيْمِن – Ալ-Մուհայմին՝ պահապան, հսկիչ
العَزِيز – Ալ-Ազիզ՝ ուժեղ, հզոր, սիրելի
الجَبَّار – Ալ-Ջաբբար՝ ուժեղ, հզոր
المُتَكَبِّر – Ալ-Մութաքաբբիր՝ հպարտ, կարևոր
الخَالِق – Ալ-Խալիկ՝ արարիչ, ստեղծող
البَارِئ – Ալ-Բարի՝ արարիչ, ստեղծող
المُصَوِّر – Ալ-Մուսավվիր՝ նկարիչ, արարիչ, ստեղծող
الأوَّل – Ալ-Աուալ՝ առաջին, սկզբնադիր
الآخِرُ – Ալ-Ախիր՝ վերջին
الظَاهِر – Ազ-Զահիր՝ տեսանելի, պարզ, ակնհայտ
البَاطِن – Ալ-Բատին՝ թաքնված, գաղտնի
السَّمِيع – Աս-Սամի՝ ամեն բան լսող
البَصِير – Ալ-Բասիր՝ ամենատես
المَوْلَى – Ալ-Մաուլա՝ տեր, տիրակալ
النَّصير – Ան-Նասիր՝ պաշտպան, օգնական, աջակից
العّفوّ - Ալ-Աֆու՝ ներողամիտ, մեծահոգի
القَدير – Ալ-Կադիր՝ հզոր, ուժեղ, ամենակարող
اللَّطيف- Ալ-Լատիֆ՝ սիրալիր, բարի
الخَبِير – Ալ-Խաբիր՝ ամենագետ
الجَمِيل - Ալ-Ջամիլ՝ գեղեցիկ
المُحييّ – Ալ-Մուհի՝ կենդանացնող, կյանք պարգևող
السَّتير – Աս-Սաթիր՝ պահապան
الكَبِير – Ալ-Քաբիր՝ մեծ, մեծագույն
المُتَعَال - Ալ-Մութաալ՝ բարձր, վեհ
الوَاحِد - Ալ-Ուահիդ՝ միակ
القهَّار - Ալ-Կահհար՝ ամենակարող
الحَقّ - Ալ-Հակկ՝ ճշմարիտ, արդարացի
المُبِين - Ալ-Մուբին՝ պարզ, ակնհայտ
القَويّ - Ալ-Կաուի՝ ուժեղ, հզոր
المَتِين - Ալ-Մաթին՝ ամուր
الحيّ - Ալ-Հեյյ՝ կենդանի
القَيُّوم - Ալ-Կայյում՝ հավերժ, հավերժ գոյություն ունեցող
العَليّ - Ալ-Ալի՝ բարձր, վեհ
العَظِيم – Ալ-Ազիմ՝ խոշոր, վեհագույն, մեծագույն
الشَّكُور – Աշ-Շաքուր՝ շնորհակալ, երախտապարտ
الحَلِيم – Ալ-Հալիմ՝ համբերատար
الوَاسِع – Ալ-Ուասի՝ ամենահաս
العَلِيم – Ալ-Ալիմ՝ իմաստուն, ամենատես
التُواب – Աթ-Թուաբ՝ ներող, ներողամիտ
الحَكِيم – Ալ-Հաքիմ՝ իմաստուն
الغَنِيّ – Ալ-Ղանի՝ հարուստ
الكَرِيم – Ալ-Քարիմ՝ բարի, մեծահոգի
الأَحَد - Ալ-Ահադ՝ միակ
الصَّمَد – Աս-Սամադ՝ հավերժ, անփոփոխ
القَرِيب – Ալ-Կարիբ՝ մերձավոր, հարազատ
المُجيب – Ալ-Մուհիբ՝ սիրելի, սիրված
الغَفُور – Ալ-Ղաֆուր՝ ներող, ներողամիտ
الوَدود – Ալ-Ուադուդ՝ սիրող
الوَلِيّ – Ալ-Վալի՝ մոտ, հարազատ
الحَميد – Ալ-Համիդ՝ գովելի, գովեստին արժանի
الحَفِيظ - Ալ-Հաֆիզ՝ պահապան
المَجيد – Ալ-Մաջիդ՝ փառավոր
الفَتَّاح – Ալ-Ֆաթթահ՝ շնորհներ տվող
الشَهِيد - Աշ-Շահիդ՝ վկա, վկայող
المُقَدّم – Ալ-Մուկադդիմ ՝ հատկացնող, շնորհող
المُؤخّر – Ալ-Մուախխար ՝ հեռու տանող, հեռու քշող
المَلِيك – Ալ-Մալիք՝ արքա
المُقْتَدِر – Ալ-Մուկթադիր ՝ ամենակարող
الجَليل – Ալ-Ջալիլ՝ հզոր, ուժեղ
القَابِض – Ալ-Կաբիդ՝ պահող, պահապան
البَاسِط – Ալ-Բասիտ՝ առատաձեռն
الرَّازِق – Առ-Ռազիկ՝ սնող, սնուցող
القَاهِر – Ալ-Կահիր՝ հաղթող, անհաղթ
الديَّان – Ադ-Դայյան՝ դատավոր
الشَّاكر – Աշ-Շաքիր՝ երախտապարտ
المنّان – Ալ-Մաննան՝ ողորմած, մեծահոգի, առատաձեռն
القَادِر - Ալ-Կադիր՝ ուժեղ, հզոր
الخَلَّاق – Ալ-Խալլակ՝ արարիչ, ստեղծող
مالك المُلك – Մալիք ալ-Մուլք՝ արքայությունների արքա
الرَّزَّاق – Առ-Ռազզակ՝ սնուցող, սնող
الوَكِيل - Ալ-Ուաքիլ՝ պահապան, պաշտպան
الرَّقِيب – Առ-Ռակիբ՝ հսկող, հետևող
المُحْسِن - Ալ-Մուհսին՝ բարեգործ
الحَسيب – Ալ-Հասիբ՝ երևելի
الشَّافي – Աշ-Շաֆի՝ դարմանող
الرَّفِيق – Առ-Ռաֆիկ՝ ուղեկից, ընկեր
المُعْطي – Ալ-Մու’տի` պարգևող, շնորհող
المُقيت – Ալ-Մուկիթ՝ սնող, սնուցող
السَّيِّد – Աս-Սայյիդ՝ տեր, տիրակալ
الطَّيِّب – Ատ-Տայյիբ՝ բարի, մեծահոգի
الحَكَم – Ալ-Հաքամ՝ դատավոր
الأَكْرَم – Ալ-Աքրամ՝ ազնվագույն, վեհանձնագույն
البَرّ – Ալ-Բարր՝ ազնիվ, արդար, բարի
الغَفَّار – Ալ-Ղաֆֆար՝ ներող, ներողամիտ
الرَّءوف – Առ-Ռաուֆ՝ կարեկցող, գթասիրտ, ողորմած
الوَهَّاب – Ալ-Ուահհաբ՝ ամենը պարգևող
الجَوَاد – Ալ-Ջաուադ՝ առատաձեռն, մեծահոգի
الرَّشيد – Առ-Ռաշիդ՝ ճշմարիտ
الوَارِث – Ալ- Ուարիս՝ ժառանգող
الرَّبّ – Առ-Ռաբբ՝ տեր, տիրակալ
الأعْلَى – Ալ-Ա’լա՝ վեհագույն
الصَّبور – Աս-Սաբուր՝ համբերատար

Աղբյուրներ խմբագրել

  • http://armislam.livejournal.com/
  • Իսլամ- Հանրագիտարանային բառարան
  • Գրյունեբաում, ֆոն Գ.- Դասական իսլամ
  • Իբն Հիշամ- Մարգարեական սիրա
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլահի 99 անունները» հոդվածին։