Ալիս Բենսհայմեր, Էլիզ Ռոզե Բենսհայմեր (Կոբլենց) կամ Ալիս Կոբլենց (գերմ.՝ Elise Rosa Bensheimer (Coblenz)[3] կամ Alice Coblenz, մայիսի 6, 1864(1864-05-06)[1], Բինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց - մարտի 20, 1935(1935-03-20)[2], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[1]), Գերմանիայում կանանց իրավունքների ակտիվիստ և «Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի» (Bund Deutscher Frauenvereine / BDF) երկարամյա քարտուղար[4]։

Ալիս Բենսհայմեր
Դիմանկար
Ծնվել էմայիսի 6, 1864(1864-05-06)[1]
ԾննդավայրԲինգեն ամ Ռայն, Մայնց Բինգեն, Ռայնլանդ Պֆալց
Մահացել էմարտի 20, 1935(1935-03-20)[2] (70 տարեկան)
Մահվան վայրՄանհայմ, Բադենի Հանրապետություն, Գերմանական ռայխ[1]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԳերմանական դեմոկրատական կուսակցություն

Կենսագրություն

խմբագրել

Էլիզա Ռոզան («Ալիս») Կոբլենցը ծնվել է Բինգենում, Հռենոսի ձախ (այստեղ հարավ) ափի երկայնքով, բարեկեցիկ հրեա ընտանիքում։ Ընտանիքում հինգ երեխա կար։ Նրանց մայրը՝ Էմիլին[Ն 1] մահացել է, երբ երեխաները մանկահասակ են եղել։ Հայր՝ Սիմոն Զաքարիաս Կոբլենցը (1835 - 1910) գինեգործ-վաճառական էր և տեղական բիզնես համայնքի առաջատար անդամ, որը դաստիարակության խիստ կանոններ էր սահմանել իր անմայր երեխաների դաստիարակության համար։ Հրեական կրոնական տոներն ու պատվիրաններն անվերապահորեն պահպանվում էին ընտանիքում[5]։ Ալիսի կրթության մանրամասները հայտնի չեն, բայց, ամենայն հավանականությամբ, նա ստացած կլիներ մասնավոր կիսակրթություն, որը համարվում էր այդ ժամանակի աղջիկներին համապատասխան։ 1885 թվականին նա ամուսնացել է Մանհայմի հրատարակիչ Յուլիուս Բենսհայմերի (1850-1917) հետ, որը տասնչորս տարով մեծ էր նրանից[6][7]։

Հավանաբար, հենց որ նրա երկու երեխաներն այնքան հասուն դարձան, որ մի քանի ժամից ավելի առանց հսկողության կարող էին մնալ, նա կենտրոնացել է սոցիալական և հասարակական աշխատանքների վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆեմինիստական քաղաքականությանը և աղքատության հաղթահարման պայքարին[4]։ Սկզբնապես նա հիմնականում ակտիվ է եղել Մանհայմում, բայց քսաներորդ դարի սահմանագծում, նա ավելի ու ավելի շատ է ներգրավվել BDF-ի մեջ համազգային մակարդակում։ Նա դարձել է Առաջադեմ ժողովրդական կուսակցության («Fortschrittliche Volkspartei» / DVP) անդամ, իսկ 1918 թվականին քաղաքական վերադասավորումներից հետո՝ Գերմանիայի դեմոկրատական կուսակցության («Deutsche Demokratische Partei» / DDP) անդամ[8]։

1933 թվականի սկզբին Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության իշխանության գալուց հետո Ալիս Բենսհայմերի մասին շատ բան չի լսվել (Նա և նրա ընտանիքը հրեա էին)։ Նրա հանգուցյալ ամուսնու հրատարակչական գործը «արիակակացվել» է, ապա մի քանի տարի անց միացվել է Weidmannsche Buchhandlung գրահրատարակչական բիզնեսին[9]։

Ինքը՝ Բենսհայմերը, մահացել է 1935 թվականին։ Եվ, այդպիսով չի հասցրել ենթարկվել ռասայական հալածանքների, որոնք իրականացվում էին Մանհեյմի հրեական վաճառական համայնքի անդամների նկատմամբ, ովքեր նախկինում հատկապես լավ ինտեգրված էին քաղաքի միջին դասի մեջ։

Ընտանիք

խմբագրել

Յուլիուս Բենսհայմերը (1850-1917)՝ Ալիսի ամուսինը, Մանհայմի տեղական հայտնի քաղաքական գործիչ էր և հրատարակիչ, որը, ի թիվս այլ հրատարակությունների, հրատարակում էր ձախ լիբերալ «Neue Badische Landeszeitung» տարածաշրջանային ազգային թերթը[7]։ Նրանց որդին՝ Էռնստ Բենսհայմերը, փաստաբանական որակավորում է ստացել, բայց երիտասարդ հասակում է մահացել (1923 թվականին)[10]։

Ալիսի կրտսեր քույրերից մեկը բանաստեղծուհի Իդա Դեհմելն (ծնունդով՝ Իդա Կոբլենց, 1870-1942) է եղել[5]։

Գործունեություն

խմբագրել
 
1912 թվականի մարտի սկզբին Բեռլինում գերմանացի կանանց առաջին համագումարի տնօրենների խորհուրդը: Հետևի շարքը ձախից՝ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ, Մարթա Վոս-Ցից, Ալիս Բենսհայմեր, Աննա Պապրից: Առաջին շարքը ձախից՝ Հելեն ֆոն Ֆորսթեր, Գերտրուդ Բոյմեր, Ալիսա Սալոմոն:

1896 թվականին Բենսհայմերը ստեղծել է «Կարիտաս» կանանց կազմակերպությունը, որը սոցիալական աշխատանք էր ձեռնարկում տեղի հրեական համայնքներում՝ աջակցելով այրիներին և որբերին և վերջիններիս համար ստեղծելով նրանց համար անհասանելի կրթության հնարավորություններ։ «Կարիտասը» կառավարվում և կազմակերպվում էր որպես «Ավգուստ-Լեմեյ-Լոժե» (August-Lamey-Loge) բարեգործական հաստատության գործընկեր կազմակերպություն, որը ստեղծել էր նրա ամուսինը մոտավորապես նույն ժամանակաշրջանում[9]։ Հավանական է, որ 1897 թվականին Բենսհայմերը եղել է Մանհայմի «Կանանց կրթության ասոցիացիայի կանանց ուսումնասիրությունների բաժնի» (Vereinsabteilung des Vereins Frauenbildung - Frauenstudium) հիմնադիր անդամ, որը զբաղվում էր աղջիկների կրթությամբ և հիմնադրվել էր այդ նույն թվականին՝ իր ընկերուհի և ֆեմինիստ ակտիվիստ Ջուլի Բասերմանի (1860-1940) կողմից։ Այս պահին հատկապես ակտիվ էր անձրևանոցային (national umbrella association) ազգային ասոցիացիան Գերմանիայի ողջ տարածքում՝ աջակցելով աղջիկների համար նոր միջնակարգ դպրոցների և համալսարանական մակարդակ ունեցող հաստատությունների բացմանը[11]։

Բենսհայմերի սոցիալական և քաղաքական հետաքրքրություններն ընդլայնվել են 1899 թվականինին, երբ նա դարձել էր Աղքատության և երիտասարդության հանձնաժողովի մունիցիպալ գրասենյակի անդամ՝ աշխատելով աղքատության հաղթահարման համար[12]։ 1904 կամ 1905 թվականներին նա քաղաքապետարանից անցել է ազգային ասպարեզ, երբ նշանակվել է BDF գործադիրի իշխանության քարտուղարի պաշտոնում[11][13]։ Նա այդ պաշտոնում մնացել է մինչև 1931 թվականը, միևնույն ժամանակ աշխատելով որպես BDF տեղեկատվական գրությունների խմբագիր։

Չնայած BDF- ում իր ազգային դերին, նա շարունակել է ակտիվորեն գործունեություն ծավալել Մանհայմի աղքատության դեմ պայքարում, պահպանելով անդամակցությունը տարբեր սոցիալական բարեկեցության հետ կապված տեղական կազմակերպություններին և նախաձեռնություններին, ինչպես նաև որպես «Բադենի կանանց ասոցիացիա» («Badischer Frauenverein») պետական կազմակերպության անդամ։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, որը բռնկվել էր 1914 թվականի հուլիսի վերջին, նա ստանձնել է նախկինում բարեկեցիկ քաղաքի «Պատերազմի բարեկեցության կենտրոնի» («Zentrale für Kriegsfürsorge») ղեկավարումը[9]։

Պատերազմից և դրան հաջորդած հեղափոխական իրադարձություններից հետո, 1922 թվականին նա հիմնել և դրանից հետո մինչև 1933 թվականը՝ այսպես կոչված, «Վայմարի տարիներին», ղեկավարել է «Mannheimer Notgesellschaft» - ը, որը հասարակության բարեկեցությանը նվիրված միությունների միավորում էր և ուղղված էր աղքատության վերացմանը մի քաղաքում, որտեղ, աղետալի պատերազմի արդյունքում, այրիներն ու որբերը սովորական էին դարձել և մնացել էին առանց աջակցության[9]։ Ալիսը նաև շարունակել է աջակցել կանանց շարժման տարբեր այլ տեղական նախագծերին. նա ներգրավվել է 1916 թվականին Մանհայմի «Կանանց կրթության ասոցիացիայի - կանանց ուսումնասիրություններ» (Verein Frauenbildung - Frauenstudium) բաժնի կողմից կազմակերպված սոցիալական աշխատանքի ուսուցման դպրոցի (բառացի թարգմանությամբ՝ «Soziale Frauenschule…» - «Կանանց սոցիական դպրոց դաստիարակների և համանման կանացի մասնագիտությունների ուսուցման համար») ստեղծմանը։ Այն հայտնի է նաև «Բարօրության դպրոց» («Wohlfahrtsschule») անվամբ և իր տեսակի մեջ առաջին աննախադեպ հաստատություններից մեկն է եղել Գերմանիայում[14]։ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայները, որը դասավանդում էր քաղաքի Կոմերցիոն ակադեմիայում, նշանակվել է այդ նոր վարժարանի վարչական խորհրդի գործադիր նախագահ, իսկ Մարի Բերնայսը տնօրեն է նշանակվել[8][14]։

Կանանց շարժման ներսում և նրա անունից Ալիս Բենսհայմերը դարձել էր ակտիվ ցանցային մասնակից։ Նա եռանդով էր աշխատում պետական մարմինների հետ «Բադենի կանանց ասոցիացիայի» (Badischer Frauenverein) միջոցով, ինչպես նաև կանանց սոցիալ-դեմոկրատական շարժման (որին կասկածանքով էին վերաբերվում Գերմանական կայսրությունում) հետ այն ժամանակ, երբ Մանհայմի միջին դասի դուստր և կին Կլարա Ցետկինը և այլ սոցիալ-դեմոկրատական ֆեմինիստները քաղաքական հիմնական հոսքից շատ հեռու էին գտնվում։ Բենսհայմերը համոզված էր, որ կանանց ընդհանուր հետաքրքրությունները վեր են և դուրս են զուտ կուսակցական քաղաքականությունից, և նա կանանց կոչ էր անում ավելի մեծ ներգրավվածություն ունենալ սոցիալական խնդիրներում և դպրոցների ստեղծման քաղաքականության մեջ։ Դա այն ենթատեքստն էր, որով էլ նա եղել է նաև կանանց ընտրական իրավունքի պաշտպաններից առաջիններից մեկը[15]։

Նշումներ

խմբագրել
  1. Էմիլի Կոբլենց (Emilie Coblenz), ծնունդով՝ Էմիլի Մեյեր (Emilie Meyer, 1840 - 1878), Յոզեֆ Ֆիլիպ Մեյերի դուստրը (Joseph Philipp Meyer, 1799 – 1874)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1012407098 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. «Alice Bensheimer (Coblenz)». geni_family_tree. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
  4. 4,0 4,1 «Alice Bensheimer (geb. Coblenz)». deutsche Frauenrechtlerin: 155. Geburtstag am 6. Mai 2019. Institut für Frauen-Biographieforschung Hannover/Boston. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. 5,0 5,1 Tonia Lensch (1999). «Ida Dehmel 1870 - 1942. ... Biographie geschrieben anhand des Kataloges zu der Ausstellung der Staats- und Universitätsbibliothek Hamburg vom 14.1-27.2.1970:». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Die jüdische Familie Simon Zacharias Coblenz (1836-1910) aus Bingen». Verein für Landeskunde im Saarland e. V., Schiffweiler. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. 7,0 7,1 Thomas Föhl (compiler). «Alice Bensheimer (Coblenz)». Geni.com. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 Sylvia Schraut (2018). «Angekommen im demokratisierten »Männerstaat«?» (PDF). Weibliche Geschichte(n) in der Weimarer Republik. Ministerium für Soziales und Integration, Baden-Württemberg (100 Jahre Frauenwahlrecht: Ariadne 73-74). էջեր 8–18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Oda Cordes (2015 թ․ սեպտեմբերի 16). Alice Bensheimer. Böhlau Verlag Köln Weimar. էջեր 796–797. ISBN 978-3-412-22455-4. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  10. Jüdische Schüler des Vereinigten Großherzoglichen Lyceums - Karl-Friedrich-Gymnasiums Mannheim Porträts aus zwei Jahrhunderten. Wilhelm Kreutz, Volker von Offenberg. Mannheim. 2014. էջեր 51–62. ISBN 978-3-95428-153-4. OCLC 888468374.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ այլ (link)
  11. 11,0 11,1 Kathryn Babeck (2007). Julie Bassermann (1860-1940). "Regio Guide" im Info Verlag. էջ 207. ISBN 978-3-88190-483-4. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  12. Mitobe,Yoshie (1999). «Die badische Frauenbewegung in der Wilhelminischen Zeit .... Footnote 43» (PDF). Meiji University, Academic repository. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  13. Anja Schüler (2004). Frauenbewegung und soziale Reform: Jane Addams und Alice Salomon im transatlantischen Dialog, 1889-1933. Franz Steiner Verlag. էջ 316. ISBN 978-3-515-08411-6.
  14. 14,0 14,1 Bernd Vogelsang (Media relations) (2016 թ․ հոկտեմբերի 13). «Hochschule Mannheim feiert 100 Jahre Ausbildung Soziale Arbeit in Mannheim». Hochschule Mannheim - University of Applied Sciences. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  15. Beate Goetz. «Ida Dehmel geb. Coblenz». Arbeitskreis Jüdisches Bingen. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.

Գրականություն

խմբագրել
  • Գերտրուդ Բոյմեր „Alice Bensheimer“. In: Die Frau 41 (1933/34), էջ 551.
  • Paulina Brunner: Julius (1850–1917) und Alice Bensheimer (1864–1935): Förderer der Emanzipation von Juden und Frauen. In: Wilhelm Kreuz (Hg.): Jüdische Schüler des Vereinigten Großherzoglichen Lyceums – Karl-Friedrich-Gymnasiums Mannheim, Mannheim 2014, էջեր 51–62.
  • Emma Ender: Alice Bensheimer. In: Die Frau 42 (1934/35), էջ 426
  • Sylvia Schraut: Chancen und Grenzen kommunalen Engagements der bürgerlichen Frauenbewegung im Wilhelminischen Kaiserreich: das Beispiel Alice Bensheimer (Mannheim), in: Ernst Otto Bräunche (Hg.): Stadt und Demokratie, Ostfildern 2014, էջեր 179–194
  • Kommission für geschichtliche Landeskunde in Baden-Württemberg (1990). «Badische Biographien. 3, Neue Folge. Bensheimer, Alice». W. Kohlhammer. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին. էջեր 38–39
  • Watzinger, Karl Otto (1984). «Geschichte der Juden in Mannheim 1650-1945 : mit 52 Biographien». W. Kohlhammer. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.․ էջեր 80–81

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Alice Bensheimer». www.fembio.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.