Հելեն ֆոն Ֆորսթեր
Հելեն ֆոն Ֆորսթեր կամ Հելեն Շմիդմեր (գերմ.՝ Helene von Forster, օգոստոսի 27, 1859[1], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն - նոյեմբերի 16, 1923, Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ), գերմանացի կանանց իրավունքների ակտիվիստ և գրող[2][3][4][5]։ Նա համարվում է Նյուրնբերգում ֆեմինիստական շարժման չափավոր «բուրժուական» թևի կարևոր ներկայացուցիչը[6]։ Վայմարյան Գերմանիայում քաղաքական պաշտոն ստանձնած առաջին կինն է (1919)[4]։
Հելեն ֆոն Ֆորսթեր | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1859[1] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիայի թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 16, 1923 (64 տարեկան) |
Մահվան վայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանական ռայխ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | գրող |
Աշխատավայր | Բազելի համալսարան |
Կուսակցություն | Գերմանական դեմոկրատական կուսակցություն |
Helene von Forster Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀելեն Շմիդմերը ծնվել է Նյուրնբերգում՝ իր ծնողների չորս գրանցված երեխաներից ավագը։ Նրա հայրը՝ Քրիստիան Շմիդմերը, քաղաքի գործարար համայնքի ակնառու ներկայացուցիչ էր և լարեր և մալուխներ արտադրող գործարանի սեփականատեր։ Նրա մայրը, որի ծննդյան անունը Նանետ Լոտց էր, մոտակա Սաքսեն Կոբուրգի և Գոթայի դքսության բարձրագույն պետական ծառայողի դուստր էր։ Նա հաճախել է «Պորտշեի ինստիտուտի բարձրաշխարհիկ աղջիկների քաղաքային դպրոց» (գերմ.՝ Portsche Institut zur Städtischen Höheren Mädchenschule, ինչպես այդ ժամանակ հայտնի էր) քաղաքի կենտրոնի հեղինակավոր դպրոց, այնուհետև, ինչպես այն ժամանակվա բարեկեցիկ աղջիկների համար սովորական էր, նա պաշտոնական կրթությունը շարունակել է Լոզանի գիշերօթիկ դպրոցում։ Վաղ տարիքից նա առանձնահատուկ հետաքրքրություն է ցուցաբերել գրականության նկատմամբ[4]։
1882 թվականի սեպտեմբերի 20-ին Հելեն Շմիդմերն ամուսնացել է Նյուրնբերգի առաջատար ակնաբույժ դոկտոր Զիգմունդ ֆոն Ֆորսթերի (1851 - 1939)[7] հետ, ում հետ ծանոթացել էր գրական միջոցառումներին[2][4]։ Նրանք բնակություն են հաստատել Նյուրնբերգում։ Հելենը օգնում էր ամուսնուն իր աշխատանքի հարցում․ նրա հումորը և ջերմ սրտացավությունը գնահատում էին հիվանդները[5]։ 1894 թվականին ծնվել է նրանց դուստրը։
Գրական գործունեություն
խմբագրելԴեռ երիտասարդ կին էր նա, երբ սկսել է գրել քնարական բանաստեղծություններ, ինչպես նաև ավելի թեթև բանաստեղծություններ, որոնց հատորներ է հրատարակել։ Ստացված հասույթը նա փոխանցել է բարեգործական նպատակներին[4]։ Նա կարճ կատակերգություն է գրել «Պեգնիցի ծաղիկների շքանշան» կոչվող գրական ընկերության (գերմ.՝ Pegnesischer Blumenordenn[8], Նյուրնբերգում առ այսօր գործող գրական ընկերություն, որի անվանումը Պեգնից գետի հետ է կապված և այդքան էլ չի համապատասխան ընտրություն չէ[2]) տոնակատարության համար։ Հետագայում էլ է գրել բեմական պիեսներ, ինչպիսիք են «Ամրոցի կինը» (գերմ.՝ Das Burgweiblein, 1902), «Մարտին Բեհայմի տանը» (գերմ.՝ Im Hause Martin Behaims», 1907), վերջինիս պրեմիերան համապատասխանեցվել է Գերմանիայի աշխարհագրության օրվա հետ[9], և «Ուռնի պատմություն» (գերմ.՝ Historie einer Urne, 1913), «Ֆեստշպիել» («գերմ.՝ Festspiel», 1914), որը գրվել է ի պատիվ Գերմանիայի մարդաբանության, էթնոլոգիայի և վաղ պատմության 44-րդ համագումարի։
Հասարակական գործունեություն
խմբագրելՖոն Ֆորսթերը նաև իր գրական տաղանդն ու հեղինակությունը ներդրել է կանանց շարժման ծառայության մեջ, որում նա ներգրավված է եղել 1893 թվականին կամ մինչև այդ[10]։ Հենց այդ ժամանակ էլ նա համագործակցել է Բերտա Կիպֆմյուլլերի հետ և նոյեմբերի 16-ին պաշտոնապես բացել է «Կանանց բարեկեցության ասոցիացիայի» (գերմ.՝ Verein Frauenwohl) նյուրնբերգյան մասնաճյուղը, որը պարտավորվում էր բարելավել կանանց կյանքի պայմանները քաղաքում և դրա մերձակա շրջաններում[4]։ Հելեն ֆոն Ֆորսթերն այդպիսով դարձել է ասոցիացիայի առաջին նախագահը[5]։ Շուտով անդամակցողների թիվը հասել է 2000-ի։ Ասոցիացիան կազմակերպեց երեկոյան դասընթացներ, որոնք ընդգրկում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են տնային տնտեսությունն ու բյուջետավորումը, ձեռագործ աշխատանքներն ու լեզուները։ Ասոցիացիան հիմնադրել և ղեկավարել է «Նոր Նյուրնբերգի կանանց աշխատանքային դպրոցը» (գերմ.՝ Neue Nürnberger Frauenarbeitsschule) և 1898 թվականից կանանց հետծննդյան առաջին հանրակացարանը Բավարիայում, որը Նյուրնբերիգի Սուրբ Յոհանիսի թաղամասում գտնվող նորակառույց քաղաքային հիվանդանոցի կողքին էր։ Սա դիտվեց կարևոր գործնական առավելություն, որն աշխատող կնոջը հնարավորություն էր տալիս երեխաներին աշխարհ բերել բժշկական հսկողության ներքո[11]։
1894 թվականին նա կազմակերպել է «Գերմանուհիների համազգային ասոցիացիայի» (գերմ.՝ Allgemeiner Deutscher Frauenverein) նյուրնբերգյան մասնաճյուղը, որը համազգային կազմակերպություն էր, գործում էր 1860-ական թվականներից, բայց որը մեծապես ընդլայնվել էր 1890-ականների ընթացքում[2]։ Հելենը դարձավ տարածաշրջանի գործադիր իշխանության մշտական անդամ։ Այս կազմակերպությունը հետաքրքրվում էր կանանց շարժման հետ կապված տարբեր խնդիրներով, սակայն հիմնական շեշտը դրված էր կանանց վերապատրաստման և կրթության վրա։ Ֆոն Ֆորսթերը դարձավ Նյուրնբերգյան մասնաճյուղի առաջին նախագահը։ Կոմիտեի աշխատանքում նա գովասանքի է արժանացել իր խոսքի ճկուն օգտագործման համար, ինչպես նաև մարդկային ինտուիցիայի և ջերմության համար, որով առաջնորդում էր իր նախագահած հանդիպումները[5]։ Այդ ընթացքում, նրա «Կինը՝ տղամարդու օգնականը» (գերմ.՝ Die Frau, die Gehilfin des Mannes) գիրքը, որը լույս էր տեսել նախորդ տարի, ավելի ու ավելի մեծ ուշադրության էր արժանանում[4]։ 1895 - 1909 թվականներին նա եղել է կանանց վիճակը բարելավելու նպատակին ուղղված մի շարք այլ կազմակերպությունների հիմնադիր կամ համահիմնադիր[12]։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1908 թվականին մայիսի 15-ին Ռեյխի ընդունած օրենքով վերջապես հանվեց քաղաքականության մեջ կանանց մասնակցության նախկին (ի սկզբանե պրուսական) արգելքը[13], որը մի քանի տարի շարունակ զանազան կոշտ մեկնաբանությունների առարկա էր Գերմանիայի տարբեր մասերում։
Հելեն ֆոն Ֆորսթերը միացավ Առաջադեմ ժողովրդական կուսակցությանը («Fortschrittliche Volkspartei» / FVP)՝ անդամ մնալով 1918 թվականից հետո, երբ կուսակցության միաձուլումից հետո, FVP– ն դարձավ նոր՝ Գերմանական ժողովրդավարական կուսակցության («Deutsche Demokratische Partei» / DDP) մաս։ 1914-1918 պատերազմի ընթացքում Հելեն ֆոն Ֆորսթերը ղեկավարել է Նյուրնբերգի իր կազմակերպության Կարմիր խաչի հիվանդանոցը։ Նա քաղաքում հիմնել է նաև կանանց կրթական հաստատություն։ Պատերազմի ժամանակ, երբ շատ տղամարդիկ հեռու էին ընտանիքից, կանայք ավելի կարևոր դերակատարում ունեցան տնային գործերի լուծման հարցում, և ինչպես շատերը, պատերազմի ավարտին Ֆորսթերը համոզվել է, որ կանայք իրավունք ունեն քվեարկելու համապետական և տեղական ընտրություններում նույն հիմքով, ինչ տղամարդիկ։ Ի դեպ, նոր՝ Վեյմարյան սահմանադրությունը, որը գործի է դրվել 1918-1919 հեղափոխության ժամանակ, կանանց հավասար քվեարկության իրավունք է տվել (մի շարք այլ նորամուծությունների հետ միասին, որոնք ժամանակին շատ քննարկումների տեղիք են տվել), և 1919 թվականին ֆոն Ֆորսթերը դարձավ DDP քաղաքային խորհրդի անդամ[10]։ Քաղաքային խորհրդի անդամակցության արդյունքում 1919 թվականին նա դարձրել է նոր՝ հանրապետական Գերմանիայի քաղաքական պաշտոն ունեցող առաջին կինը[4]։ Աշխատելով իր կուսակից գործընկեր և խորհրդական Ագնես Գերլախի (1888-1976) հետ՝ Հելենը եռանդորեն խթանում էր բարեկեցության միջոցառումների, կույրերին աջակցելու, աղջիկների դպրոցական կրթության և կանանց առողջության հարցերը, ինչպես նաև արվեստին և ընդհանուր առմամբ կրթությանը օժանդակող միջոցառումները[4][5][14]։
Աղբյուրներից մեկի համաձայն, Հելեն ֆոն Ֆորսթերի առողջությունը քայքայվել է քաղաքային խորհրդի անդամի իր դերում և նախընտրական քարոզարշավում գործադրած մեծ ջանքերի հետևանքով՝ արագացնելով նրա մահը։ Նա մահացել է 1923 թվականի նոյեմբերի 16-ին, Նյուրնբերգում[4]։
Գրական ստեղծագործություններ
խմբագրել- 1892 թվականին «Ակնթարթային ձայնագրություններ» (գերմ.՝ Moment-Aufnahmen)
- 1893 թվականին «Բաց երկնքում» (գերմ.՝ Im Freilicht)
- 1893 թվականին «Կինը, տղամարդու օգնականը» (գերմ.՝ Die Frau, die Gehilfin des Mannes)
- 1896 թվականին «Նյուրնբերգը ջրաներկից հետո» (գերմ.՝ Nürnberg nach Aquarellen)
- 1902 թվականին «Բրուբվեիբլեին» (գերմ.՝ Das Burgweiblein)
- 1906 թվականին «Մթնոլորտային նկարներ Նյուրնբերգից» (գերմ.՝ Stimmungsbilder aus Nürnberg)
- 1907 թվականին «Մարտին Բեհայմի տանը» (գերմ.՝ Im Hause des Martin Behaims)
- 1913 թվականին «Ընտանիքը և անհատի կուլտուրան» (գերմ.՝ Familie und Persönlichkeits-Kultur)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Sophie Pataky [in գերմաներեն] (1898). «Forster, Frau Helene von». Lexikon deutscher Frauen der Feder vol. 1. Berlin. էջեր 221–222. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ «Helene von Forster, (geb. Schmidmer)». Erste stellv. Vorsitzende des Bundes deutscher Frauenvereine (BdF). Institut für Frauen-Biographieforschung. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 Martin Stolzenau (2009 թ․ օգոստոսի 25). «Kampf für Frauenrechte». Vor 150 Jahren wurde Helene von Forster in Nürnberg geboren. Nürnberger Nachrichten. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Wer war Helene von Forster?». Der Text stammt von Frau Dr. Bertha Kipfmüller und wurde 1927 in Band 3 der Reihe “Lebensläufe aus Franken” veröffentlicht. Die Gesellschaft für fränkische Geschichte (Hrsg.) erlaubte die Veröffentlichung dieses Textes auf unserer Homepage. Helene-von-Forster-Schule, Nürnberg. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ Schieber, Martin (2007). «Geschichte Nürnbergs». Beck, München. էջ 115. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ Bernd Mühldorfer. «Der Katalog Wunder - Ein Inventar der Bodendenkmäler lange vor dem Bayernviewer-Denkmal .... Footnote 2» (PDF). Sigmund von Förster (1851-1939) war Augenarzt, Gründungsmitglied und langjähriger Obmann der Anthropologischen Sektion der Naturhistorischen Gesellschaft Nürnberg. Naturhistorische Gesellschaft Nürnberg e.V. & Oberösterreichisches Landesmuseum", Linz. էջ 45. ISSN 0077-6025. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Pegnesischer Blumenorden e.V. – Einzige Sprach- und Literaturgesellschaft aus der Barockzeit, die ununterbrochen weiterbesteht; gegründet 1644». www.blumenorden.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ Ernst Georg Ravenstein (1908). «Martin Behaim: his life and his globe». George Philip and Son, Ltd., London & Universitätsbibliothek, Albert-Ludwigs-Universität Freiburg. էջ 71. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
- ↑ 10,0 10,1 «Auf den Spuren von Helene von Forster». Sondertour zur Frauenrechtlerin. Nürnberger Nachrichten. 2009 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ Schieber, Martin (2007). Geschichte Nürnbergs (1. Aufl ed.). München. էջեր 114–115. ISBN 978-3-406-56465-9. OCLC 188092464.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Forster, Helene von. In: Franz Brümmer: Lexikon der deutschen Dichter und Prosaisten vom Beginn des 19. Jahrhunderts bis zur Gegenwart. Band 2. Brockhaus, Leipzig 1913, p. 241.
- ↑ «- Ein Schritt zur Gleichberechtigung». Deutschlandfunk Kultur (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ Diefenbacher, Michael (2017). Nürnberg Kleine Stadtgeschichte. Martina,/21. Jh Bauernfeind, Horst-Dieter Beyerstedt. Verlag Friedrich Pustet,. ISBN 978-3-7917-6124-4. OCLC 1015852966.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելեն ֆոն Ֆորսթեր» հոդվածին։ |