Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ

Էլիզաբեթ Ալթման, ծնունդով՝ Էլիզաբեթ Գոթհայներ (գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner, մարտի 26, 1874(1874-03-26)[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն - հոկտեմբերի 21, 1930(1930-10-21)[4][2], Մանհայմ, Բադենի Հանրապետություն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի հրեա հայտնի տնտեսագետ, Գերմանիայում կանանց իրավունքների շարժման պաշտպան։ Նա առաջին կանանցից մեկն է ով դարձել է համալսարանի դասախոս Գերմանիայում (1908)։

Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ
գերմ.՝ Elisabeth Altmann-Gottheiner
Դիմանկար
Ծնվել էմարտի 26, 1874(1874-03-26)[1][2][3]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 21, 1930(1930-10-21)[4][2] (56 տարեկան)
Մահվան վայրՄանհայմ, Բադենի Հանրապետություն, Վայմարյան Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունՑյուրիխի համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ, համալսարանի դասախոս, գրող և քաղաքական գործիչ
ԱշխատավայրUniversity of Mannheim?
 Elisabeth Altmann-Gottheiner Վիքիպահեստում
1912 թվականի մարտի սկզբին Բեռլինում գերմանացի կանանց առաջին համագումարի տնօրենների խորհուրդը: Հետևի շարքը ձախից՝ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ, Մարթա Վոս-Ցից, Ալիս Բենսհայմեր, Աննա Պապրից: Առաջին շարքը ձախից՝ Հելեն ֆոն Ֆորսթեր, Գերտրուդ Բոյմեր, Ալիսա Սալոմոն:

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Ալթմանը ծնվել է Բեռլինում։ Կրթություն է ստացել Բեռլինում, Լոնդոնում և Ցյուրիխում։ 1904 թվականին նա դոկտորի կոչում է ստացել Ցյուրիխում (Շվեյցարիա), դառնալով Ցյուրիխի համալսարանում դոկտորի կոչում ստացած եզակի կանանցից մեկը, ինչպիսիք էին Ռիկարդա Հուխը (Ricarda Huch, 1892), Ռոզա Լյուքսեմբուրգը (1897)։

1906 թվականին ամուսնացել է պրոֆեսոր Սալի Ալթմանի հետ և 1908 թվականին դարձել է նրա գործընկերը և առաջին կին դասախոսը Մանհայմի բիզնես դպրոցում (այժմ համալսարան), իսկ 1924 թվականին առաջին կինն էր, որը ստացել է տնտեսագիտության պրոֆեսորի կոչում և ղեկավարել տնտեսագիտության և վիճակագրության ամբիոնը[5]։

Էլիզաբեթ Գոթհայներ-Ալթմանը Մանհայմի Կանանց սոցիալական դպրոցի հիմնադիրներից է եղել, որի ամուսինը նույնպես հիմնադիր և խորհրդի անդամ էր։

Էլիզաբեթը մահացել է Մանհայմում, 56 տարեկանում, ծանր հիվանդությունից[6]։

Գործունեություն խմբագրել

Էլիզաբեթ Ալթմանը գրել է մի շարք գրքեր և հոդվածներ տնտեսական հարցերի վերաբերյալ։ Ակտիվորեն մասնակցել է Գերմանիայի կանանց շարժմանը[6]։ 1912-1920 թվականներին «Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի» (BDF) Jahrbuch der Frauenbewegung (Կանանց շարժման տարեգիրք) ֆեմինիստական տարեգրքերի խմբագիրն է եղել[7]։ Ղեկավարել է «Neue Bahnen» Գերմանիայի կանանց ընդհանուր ասոցիացիայի օրգանի խմբագրությունը և եղել է «Մանհայմի կին-ծառայողների առևտրային ասոցիացիայի» նախագահ[5]։

1916 թվականին Մանհայմի «Կանանց կրթության ասոցիացիայի - կանանց ուսումնասիրություններ» (Verein Frauenbildung - Frauenstudium) բաժնի կողմից ստեղծվել է իր տեսակի մեջ առաջին աննախադեպ հաստատություններից մեկը Գերմանիայում՝ սոցիալական աշխատանքի ուսուցման դպրոց (բառացի թարգմանությամբ՝ «Soziale Frauenschule…» - «Կանանց սոցիական դպրոց դաստիարակների և համանման կանացի մասնագիտությունների ուսուցման համար»), որը հայտնի է նաև «Բարօրության դպրոց» («Wohlfahrtsschule») անվամբ[8]։ Այդ նախագծի հիմնադիրներն էին ընտրական իրավունքի համար պայքարող այնպիսի ակտիվիստներ, ինչպիսիք են Մարի Բեռնայսը, Ջուլի Բասերմանը և Ալիս Բենսհայմերը։ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայները, որն այդ ժամանակ տնտեսագիտության դասախոս էր Մանհայմի Կոմերցիոն ակադեմիայում, նշանակվել է այդ դպրոցի վարչական խորհրդի գործադիր նախագահ, իսկ Մարի Բերնայսը տնօրեն է նշանակվել[8][9]։

Մեծարանքներ խմբագրել

1996 թվականից Մանհայմի համալսարանը կրթության, հետազոտությունների և դասավանդման շրջանակներում կանանց զարգացման հավասար պայմաններին աջակցության համար ուսանողներին շնորհում է «Էլիզաբեթ Ալթման-Գոտհայներ մրցանակ»։ Այն ամենամյա մրցանակ է գենդերային հետազոտություններին նվիրված թեզերի համար[10]։

1993 թվականին Մանհայմի քաղաքային խորհրդի որոշմամաբ Կեֆերտալ թաղամասի փողոցը անվանակոչվել է «Ալթման Գոթհայներ շտրասե» (Altmann-Gottheiner Straße) ի պատիվ Էլիզաբեթի[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Trove — 2009.
  4. 4,0 4,1 4,2 https://www.deutsche-biographie.de/sfz734.html
  5. 5,0 5,1 5,2 «Elisabeth-Altmann-Gottheiner-Straße | MARCHIVUM». www.marchivum.de. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  6. 6,0 6,1 «Mitgliederzeitung». gartenstadt-genossenschaft.de. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  7. Biographie, Deutsche. «Altmann-Gottheiner, Elisabeth - Deutsche Biographie». www.deutsche-biographie.de (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  8. 8,0 8,1 Bernd Vogelsang (Media relations) (2016 թ․ հոկտեմբերի 13). «Hochschule Mannheim feiert 100 Jahre Ausbildung Soziale Arbeit in Mannheim». Hochschule Mannheim - University of Applied Sciences. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Sylvia Schraut (2018). «Angekommen im demokratisierten »Männerstaat«?» (PDF). Weibliche Geschichte(n) in der Weimarer Republik. Ministerium für Soziales und Integration, Baden-Württemberg (100 Jahre Frauenwahlrecht: Ariadne 73-74). էջեր 8–18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 30-ին.
  10. «Elisabeth Altmann-Gottheiner-Preis». Universität Mannheim (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ» հոդվածին։