Ալիսկան (նկար, Վան Գոգ)
«Ալիսկան» (ֆր.՝ Les Alyscamps), կամ «Ալիսկանի ծառուղի» (ֆր.՝ L'Allée des Alyscamps), հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգի երկու նկարներից։ Այս ստեղծագործությունները հեղինակը վրձնել է 1888 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 92 × 73,5 սմ։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Վինսենթ վան Գոգ |
տարի | 1888 |
բարձրություն | 91,7 սանտիմետր |
լայնություն | 73,5 սանտիմետր |
ստեղծման վայր | Առլ[1] |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
![]() |
Այսօր «Ալիսկան» ստեղծագործություններից մեկը գտնվում է մասնավոր հավաքածուում (ինվ. F569) իսկ մյուսը՝ Վասիլիսա և Էլիզա Գուլանդրիսների ֆոնդում (Աթենք, Հունաստան)։
Պատմություն
խմբագրել1888 թվականի հոկտեմբերին Առլում հանդիպում են Վինսենթ վան Գոգն ու Պոլ Գոգենը։ Երկուսն էլ մտադիր էին նկարել «ոչ նատուրալիստական բնանկար»[2]։
Վան Գոգն ու Գոգենը միասին այցելել են Հին Հռոմեական Ալիսկան գերեզմանատուն, որը հռոմեացիները կառուցել են քաղաքային պարսիսպներից դուրս։ Ժամանակի ընթացքում քաղաքը մեծացել է, կառուցվել են ֆաբրիկաներ, երկաթգիծ և միայն Allee des Tombeaux (Գերեզմանների ծառուղի) հատվածն է մնացել։ Այդ ծառուղին տանում է դեպի ռոմանական մատուռ[3]։ Ալիսկանի ծառուղին ողջ Ֆրանսիայում հայտնի է որպես սիրահարների նրբանցք։ Նկարում պատկերված զույգերը երեկոյան զբոսանք են անում Ալիսկանում[4]։
Նկարագիր
խմբագրել«Ալիսկան» ստեղծագործությունները Գոգը նկարել է Գոգենի՝ Առլ գալու ժամանակ։ Կտավներում պատկերված է Ալիսկան գերեզմանատունը՝ Առլի հռոմեական պարիսպներից հարավ-արևելք։ Ըստ վերլուծությունների, նկարները ստեղծվել են հոկտեմբերի 28-ից 31 ընկած ժամանակահատվածում՝ նախքան անձրևների սեզոնը։
Աճուրդներ
խմբագրելԱռաջին նկարը (F569) 2003 թվականի նոյեմբերին Նյու Յորքում անցկացված աճուրդին վաճառվել է 11 767 500 դոլարով[5]։ Մյուսը (F568) վաճառվել է 2015 թվականի մայիսի 5-ին՝ 66,3 միլիոն դոլարով[4][6]։
Պատկերասրահ
խմբագրելԲացի «Ալիսկանից» Վան Գոգը նկարել է ևս երկու նկար՝
-
«Աշնանային թափվող տերևներ», 1888 (Կյոլլեր-Մյուլլերի թանգարան, F486)
-
«Աշնանային թափվող տերևներ», 1888 (մասնավոր հավաքածու, F487)
Պոլ Գոգենն այլ ռակուրսից է նկարել ծառուղին[7].
-
Պոլ Գոգեն, «Ալիսկան», 1888 (Օրսե թանգարան, Փարիզ)
-
Պոլ Գոգեն, «Ալիսկանի ծառուղին», 1888 ("Sompo Japan", Տոկիո)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.vggallery.com/painting/p_0569.htm
- ↑ «Les Alyscamps». Collections, artist Paul Gauguin, Les Alyscamps. Musee d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Gayford, M. The Yellow House: Van Gogh, Gauguin, and Nine Turbulent Weeks in Arles. — Penguin. — С. 57—58. — ISBN 0-670-91497-5
- ↑ 4,0 4,1 «L'Allée des Alyscamps». sothebys.com. Sotheby's.
- ↑ «Vincent van Gogh (1853-1890), L'allée des Alyscamps». Sold paintings. Christie's. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Vincent van Gogh Painting Sells for $66.3 Million». Sold paintings. WABC Eyewitness News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Les Alyscamps». Collections, artist Paul Gauguin, Les Alyscamps. Musee d'Orsay. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալիսկան (նկար, Վան Գոգ) կատեգորիայում։ |