Ալեքսեյ Սմերտին

ռուս ֆուտբոլիստ

Ալեքսեյ Գենադևիչ Սմերտին (ռուս.՝ Алексе́й Генна́дьевич Сме́ртин, մայիսի 1, 1975(1975-05-01)[1][2][3], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Ռուսաստանի ազգային հավաքականում, 2004-2005 թվականներին եղել է թիմի ավագը։ 2009 թվականին հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։ 2009 թվականից մինչև 2011 թվականը եղել է Ալթայի երկրամասային օրենսդիր ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր։

Ալեքսեյ Սմերտին
ռուս.՝ Алексей Смертин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1975(1975-05-01)[1][2][3] (48 տարեկան)
Ծննդավայր Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սմ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն/Ռուսաստան Դինամո (Բարնաուլ)

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1993 Ռուսաստան Դինամո (Բարնաուլ) 42 (2)
1994-1997 Ռուսաստան Կուզբաս-ՈՒՕՌ 124 (13)
1997-1998 Ռուսաստան Ուրալան 49 (3)
1999-2000 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 39 (7)
2000-2003 Ֆրանսիա Բորդո 85 (2)
2003-2006 Անգլիա Չելսի 16 (0)
2003-2004  Անգլիա Պորտսմուտ 26 (0)
2005-2006  Անգլիա Չարլտոն Ատլետիկ 18 (0)
2006 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 22 (0)
2006-2008 Անգլիա Ֆուլհեմ 22 (2)
1992-2008 Ընդհանուր 443 (29)
Ազգային հավաքական
1998-2006 Ռուսաստան Ռուսաստան 55 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ալեքսեյ Սմերտինը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 1-ին Բարնաուլում։ Հայրը՝ Գենադի Իվանովիչ Սմերտինը, եղել է տեղի «Դինամո» ակումբի խաղացող, իսկ հետագայում երկար ժամանակ աշխատել է շարժիչների գործարանում[4], մահացել է 2016 թվականի մարտի 4-ին[5]։ Մայրը՝ Անտոնինա Վասիլևնան է[6]։ Ունի նաև եղբայր՝ Եվգենի Սմերտինը, որը նույնպես եղել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[7]։ Մանկության տարիներից Ալեքսեյ Սմերտինն զբաղվել է ֆուտբոլով հոր ղեկավարությամբ[4]։ Գենադի Սմերտինը ցանկացել է, որ որդին ոչ թե աշխատի գործարանում ու ստանա ցածր աշխատավարձ, այլ դառնա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ լավ աշխատավարձով[8]։ Ալեքսեյ Սմերտինի առաջին ակումբը եղել է «Պոլիմերը», սակայն շուտով նա տեղափոխվել է Բարնաուլի «Դինամո», որ հանդես էր գալիս Ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի Առաջին դիվիզիոնում[9]։

 
Ալեքսեյ Սմերտինը Մոսկվայի «Դինամոյի» կազմում

«Դինամոյի» մարզիչ Վիկտոր Վոլինկինը վստահում էր երիտասարդ ֆուտբոլիստներին, և Ալեքսեյ Սմերտինն սկսել է դաշտ դուրս գալ մեկնարկային կազմում։ Վերջինս խաղացել է հարձակվող կիսապաշտպանի դիրքում։ Նոր ակումբի կազմում անցկացրած երկրորդ խաղում՝ Չիտայի «Լոկոմոտիվ» ակումբի հետ հանդիպման ժամանակ, Ամերտինն աչքի է ընկել գոլով[10]։ Դինամոյի կազմում անցկացրած երկու տարվա ընթացքում նա մասնակցել է 42 խաղի ու խփել 2 գոլ[11]։ Բանակ մեկնելուց խուսափելու համար ֆուտբոլիստը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ եղբայրը, ով այդ ժամանակ խաղում էր «Դինամոյում», պայմանավորվում է իր ակումբի ղեկավարության հետ, և Ալեքսեյ Սմերտինը մի որոշ ժամանակ մարզվել է ակումբի երկրորդ կազմի հետ[12]։ Սակայն վերջինս շուտով հասկացել է, որ երկրորդ կազմի մարզիչ Ադամաս Գոլոդեցը ծրագրեր չի կազմում իր վերաբերյալ։ Այդ ժամանակ նա առաջարկ է ստացել տեղափոխվել Լենինսկ-Կուզնեցկիի «Զարյա» ակումբ և պայմանագիր կնքելուց հետո լուծել բանակի հետ կապված հարցերը։ 1993 թվականի մարտին Ալեքսեյ Սմերտինը դարձել է «Զարյա» ակումբի խաղացող[13], որը հանդես էր գալիս առաջին լիգայում[13]։

Նոր ակումբի կազմում իր նորամուտն Ալեքսեյ Սմերտինը նշել է 1994 թվականի ապրիլի 3-ին կայացած «Դրոժբա» ակումբի դեմ խաղում[14]։

2000 թվականին Ալեքսեյ Սմերտինը տեղափոխվել է ֆրանսիական «Բորդո»։ 2003 թվականին 3,45 միլիոն ֆունտուվ ֆուտբոլիստին գնել է «Չելսին», սակայն երեք տարիներից երկուսը նա վարձավճարով անցկացրել է «Պորտսմութ» և «Չարլտոն Ատլետիկ» ակումբներում։ 2004 թվականի սեպտեմբերի 29-ին Չեմպիոնների լիգայի շրջանակներում անցկացված «Չելսի»–«Պորտու» խաղում Ալեքսեյ Սմերտինը խփել է իր առաջին գոլը «Չելսիի» կազմում։

2006 թվականին տեղափոխվել է Մոսկվայի «Դինամո», սակայն մեկ մրցաշրջան խաղալուց հետո կրկին մեկնել է Անգլիա՝ մինչև 2008 թվականի օգոստոսը խաղալով «Ֆուլհեմ» ակումբում։

Ալեքսեյ Սմերտինը Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 55 հանդիպում, 2004-2005 թվականներին եղեղլ է հավաքականի թիմի ավագը։ Մասնակցել է 2002 թվականի աշխարհի առաջնությանն ու 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը։

2010 թվականին Ալեքսեյ Սմերտինն սկսել է հանդես գալ լողափի ֆուտբոլի՝ նոր տեղծված «Լոկոմոտիվ» (Մոսկվա) ակումբում, որի կազմում հաղթել է Ռուսաստանի 2010 և 2011 թվականների առաջնություններում։

2010 թվականի նոյեմբերի 12-ին նշանակվել է «Լոկոմոտիվի» նախագահի խորհրդական ընտրության քաղաքականության գծով[15]։

2011 թվականի օգոստոսի 16-ին նշանակվել է «Լոկոմոտիվի» փոխնախագահ վերլուծական աշխատանքի ու սպորտի գծով[16]։ Սակայն չանցած մի տարի՝ 2011-2012 մրցաշրջանի ավարտին, ազատվել է այդ պաշտոնից[17]։

2012 թվականի մայիսի 29-ին Ալեքսեյ Սմերտինը պաշտպանել է ատենախոսություն՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան «սոցիալական հոգեբանություն» մասնագիտությամբ[18]։

2013 թվականի սեպտեմբերին սկսել է աշխատել Մոսկվայի «Դինամո» ակումբում որպես նախագահի խորհրդական[19]։

Հասարակական-քաղաքական գործունեություն խմբագրել

Ալեքսեյ Սմերտինը եղել է Բառնաուլի՝ իր անունը կրող մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիրներից մեկը. այնտեղ անվճար ֆուտբոլով են զբաղվում 650 պատանիներ։ Նա նաև հիմնադրել է «Պատանի տաղանդներ» (ռուս.՝ «Юные дарования») բարեգործական հիմնադրամը, որը հովանավորում է պատանի ֆուտբոլիստների ու արվեստի գործիչների[20]։

2007 թվականի սեպտեմբերի 7-ին Ալեքսեյ Սմերտինին շնորհվել է Բարնաուլի պատվավոր քաղաքացու կոչում[21]։

2009 թվականից սովորել է Սիբիրի պետական ծառայության ակադեմիայի Այթայի մասնաճյուղում՝ ստանալով երկրորդ բարձրագույն կրթություն «Պետական ու մունիցիպալ կառավարում» մասնագիտությամբ։

2009 թվականի մարտի 1-ին ընտրվել է Ալթայի երկրամասային օրենսդիր ժողովի պատգամավոր Բառնաուլի միամանդատ շրջանից։

Ալեքսեյ Սմերտինը մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականի խաղերը և առաձնության խաղերը։ Որպես մեկնաբան՝ իր նորամուտը կատարել է 2007 թվականի սեպտեմբերի 12-ին՝ մեկնաբանելով Անգլիայի ու Ռուսաստանի հավաքականների հանդիպումը (3:0)։

2014 թվականի մայիսի 1-ին Ալեքսեյ Սմերտինն ընտրվել է Ալթայի երկրամասի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ[22]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Մրցաշրջան Լիգա[23] Գավաթներ[24] Եվրագավաթներ[25] Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Դինամո (Բարնաուլ)
(Առաջին լիգայի «Արևելք» տարածաշրջան)
1992 18 2 1 0 0 0 0 0 19 2
1993 24 0 0 0 0 0 0 0 24 0
Ընդհանուր 42 2 1 0 0 0 0 0 43 2
  Զարյա (Լենինսկ-Կուզնեցկի)
(Առաջին լիգա)
1994 40 2 1 0 0 0 0 0 41 2
1995 37 7 2 0 0 0 0 0 39 7
1996 34 4 3 0 0 0 0 0 37 4
1997 13 0 1 0 0 0 0 0 14 0
Ընդհանուր 124 13 7 0 0 0 0 0 131 13
  Ուրալան (Էլիստա)
(Առաջին լիգա, Բարձրագույն դիվիզիոն)
1997 23 0 1 0 0 0 0 0 24 0
1998 26 3 1 0 0 0 0 0 27 3
Ընդհանուր 49 3 2 0 0 0 0 0 51 3
  Լոկոմոտիվ (Մոսկվա)
(Բարձրագույն դիվիզիոն)
1999 29 6 0 0 4 0 0 0 33 6
2000 10 1 2 0 6 1 0 0 18 2
Ընդհանուր 39 7 2 0 10 1 0 0 51 8
  Բորդո
(Լիգա 1)
2000/01 23 0 2 0 6 0 0 0 31 0
2001/02 28 0 6 1 6 0 0 0 40 1
2002/03 33 2 6 0 5 0 0 0 44 2
2003/04 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 85 2 14 1 17 0 0 0 116 3
  Պորտսմութ
(Պրեմիեր լիգա)
2003/04 26 0 7 0 0 0 0 0 33 0
Ընդհանուր 26 0 7 0 0 0 0 0 33 0
  Չելսի
(Պրեմիեր լիգա)
2004/05 16 0 4 0 5 1 0 0 25 1
Ընդհանուր 16 0 4 0 5 1 0 0 25 1
  Չարլտոն
(Պրեմիեր լիգա)
2005/06 18 0 4 0 0 0 0 0 22 0
Ընդհանուր 18 0 4 0 0 0 0 0 22 0
  Դինամո (Մոսկվա)
(Պրեմիեր լիգա)
2006 22 0 4 0 0 0 0 0 26 0
Ընդհանուր 22 0 4 0 2 0 0 0 26 0
  Ֆուլհեմ (Լոնդոն)
(Պրեմիեր լիգա)
2006/07 7 0 1 0 0 0 0 0 8 0
2007/08 15 2 2 0 0 0 0 0 17 2
Ընդհանուր 22 2 3 0 0 0 0 0 25 2
  Ընդհանուր կարիերայում Ռուսաստանում 276 25 16 0 12 1 0 0 302 26
  Ընդհանուր կարիերայում Ֆրանսիայում 85 2 14 1 17 0 0 0 116 3
  Ընդհանուր կարիերայում Անգլիայում 82 2 18 0 5 1 0 0 105 3
Ընդհանուր կարիերայում 443 29 48 1 34 2 0 0 525 32

Միջազգային խմբագրել

Ընդհանուր՝ 55 խաղ / 0 գոլ, 23 հաղթանակ, 20 ոչ-ոքի, 12 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

«Ուրալան»

  • Ռուսաստանի առաջնության առաջին դիվիզիոնի չեմպիոն - 1997

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր - 1999
  • Ռուսաստանի գավաթակիր - 2000

«Բորդո»

  • Ֆրանսիական լիգայի գավաթակիր - 2002

«Չելսի»

  • Անգլիական լիգայի գավաթակիր - 2005
  • Անգլիայի չեմպիոն - 2005

«Լոկոմոտիվ» (լողափի ֆուտբոլ)

  • Մոսկվայի չեմպիոն - 2010
  • Ռուսաստանի չեմպիոն - 2010, 2011

Անհատական խմբագրել

  • Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ «Спорт-Экспресс»-ի վարկածով - 1999
  • Ռուսաստանի տարվա ֆուտբոլիստ «Футбол» շաբաթաթերթի վարկածով - 1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 Смертин, 2017, էջ 13
  5. «Умер отец Алексея Смертина». Альфа Новости. 2016 թ․ մարտի 4. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին. {{cite news}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. «Успех Смертина его маме предсказала барнаульская гадалка». Комсомольская правда. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  7. Смертин, 2017, էջ 26
  8. Смертин, 2017, էջ 20
  9. Смертин, 2017, էջ 32
  10. Смертин, 2017, էջ 34-35
  11. «Лучшие спортсмены отделения». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  12. Смертин, 2017, էջ 38
  13. 13,0 13,1 Смертин, 2017, էջ 39
  14. «Алексей Смертин. Заря (Ленинск-Кузнецкий)». Официальный сайт Алексея Смертина. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  15. «Смертин назначен советником Смородской по трансферной политике». Чемпионат.ру. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
  16. «Смертин назначен вице-президентом «Локомотива»». sports.ru. 2011 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 16-ին.
  17. Смертин покинул «Локомотив»
  18. Психологические науки
  19. Алексей Смертин приступил к работе в «Динамо»
  20. «Школа Смертина». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  21. «Алексею Смертину торжественно вручат знак «Почетный гражданин Барнаула»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  22. Смертин избран председателем Федерации футбола Алтайского края
  23. Պրեմիեր լիգա, Երկրորդ դիվիզիոն, Լիգա 1, Անգլիայի պրեմիեր լիգա
  24. Ռուսաստանի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիական լիգայի գավաթ, Ֆրանսիայի գավաթ, Ֆրանսիական լիգայի գավաթ
  25. Գավաթակիրների գավաթ, ՈՒԵՖԱ գավաթ, Չեմպիոնների լիգա

Գրականություն խմբագրել

  • Смертин, Алексей Геннадьевич Сибирский резидент. От Алтая до Альбиона / Э. Саляхов. — Москва: Эксмо, 2017. — 287 с. — (Легенды спорта). — 3000 экз. — ISBN 978-5-699-92881-1

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Սմերտին» հոդվածին։