Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի

Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկի (ռուս.՝ Алексей Борисович Лобанов-Ростовский, 1824, դեկտեմբերի 18 (30), 1824[1][2][3], Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 18 (30), 1896[3], Շեպետովկա, Rovensky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ, իշխան։

Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի
Алексей Борисович Лобанов-Ростовский.jpg
Ծնվել էդեկտեմբերի 18 (30), 1824[1][2][3]
ԾննդավայրՎորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 18 (30), 1896[3] (71 տարեկանում)
Մահվան վայրՇեպետովկա, Rovensky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանNovospassky Monastery
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունՑարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունդիվանագետ, coin collecting, քաղաքական գործիչ և դրամագետ
Զբաղեցրած պաշտոններդեսպան
Պարգևներ և
մրցանակներ
Անդրեաս առաքյալի շքանշան Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան Սուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Վլադիմիրի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան
Aleksey Borisovich Lobanov-Rostovsky Վիքիպահեստում

1878-1879 թվականներին` դեսպան Թուրքիայում, 1879-1882 թվականներին՝ Անգլիայում, 1882-1895 թվականներին՝ Ավստրո-Հունգարիայում, 1895 թվականին՝ Գերմանիայում։ 1895-1896 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ի հակադրություն Ալեքսանդր Գորչակովի, նրա քաղաքական հավատամքն էր՝ եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կատարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը։ Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ՝ նա դեմ էր հայկական արմատական բարեփոխումներին և խրախուսում էր «Հայաստանն առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որն արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 1894-1896 թվականների ջարդերը։

Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (18-19-րդ դդ.), զբաղվել ռուսական ազնվական ընտանիքների (այդ թվում՝ հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ[5]:

ԾանոթագրություններԽմբագրել