Ալեքսանդր Ցագարելի
Ալեքսանդր Անտոնի Ցագարելի (վրաց.՝ ალექსანდრე ანტონის ძე ცაგარელი, 9 դեկտեմբերի, 1844, Կասպի, Վրաստան, Ռուսական կայսրություն - 12 նոյեմբերի, 1929, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի լեզվաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պրոֆեսոր, Թբիլիսիի պետական համալսարանի համահիմնադիր։
Ալեքսանդր Ցագարելի վրաց.՝ ალექსანდრე ანტონის ძე ცაგარელი | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 27 (դեկտեմբերի 9), 1844[1] Կասպի, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | նոյեմբերի 12, 1929[1] (84 տարեկան) Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Մթածմինդա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | լեզվաբան, համալսարանի դասախոս, բանասեր և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Սանկտ Պետերբուրգի համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն[2], արևելագիտություն[2], հայերեն[2] և վրացերեն[2] |
Պաշտոն(ներ) | Գաղտնի խորհուրդ |
Անդամակցություն | Landsmannschaft Schottland? |
Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան, Վիեննայի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] և վրացերեն[2] |
Alexander Zagareli Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Ցագարելին ծնվել է 1844 թվականի դեկտեմբերի 9-ին Կասպիում։ Դասախոսություններ է լսեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, հանձնել է թեկնածուի քննություն արևելյան լեզուների ֆակուլտետի հայ-վրացական բաժնում։ 1872 թվականին՝ pro venia legendi դիսերտացիայի՝ «Կովկասյան լեզուների Իբերիական խմբի ձևաբանության համեմատական վերլուծություն» (Սանկտ Պետերբուրգ, 1871) թեզի պաշտպանությունից հետո որպես պրիվատ-դոցենտ ուղարկվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի հայ և վրաց բանահյուսության ամբիոն։
1874 թվականին պաշտպանել է մագիստրոսական ատենախոսություն «Վրացերենի քերականական գրականության մասին» (Սանկտ Պետերբուրգ, 1873) թեմայով, 1880 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ «Մինգրելական էտյուդներ. I հրատարակություն. Մինգրելական տեքստեր թարգմանություններով ու բացատրություններով» (Սանկտ Պետերբուրգ, 1880, ֆրանսերեն թարգմանություն՝ Օդեսա, 1883), II հրատարակություն՝ «Опыт фонетики мингрельского языка» (Սանկտ Պետերբուրգ, 1880)։
1874 թվականին նշանակվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ֆակուլտետի հայ և վրաց բանահյուսության ամբիոնի դոցենտ, իսկ 1886 թվականին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1916 թվականը։
Կյանքի վերջին տարիներն անկացրել է Վրաստանում։ 1920-1929 թվականներին եղել է Թբիլիսիի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։
Աշխատություններ
խմբագրելԱլեքսանդր Ցագարալիի աշխատանքները նվիրված են լեզվաբանությանը, գրականության պատմությանը, ընդհանուր և վրացական հնէաբանությանն ու պատմությանը։
- «Վրացերենի՝ հնդեվրոպական ու թուրանյան լեզուների հետ ենթադրելի ցեղակցության մասին» («Журнал Министерства Народного Просвещения», սեպտեմբեր, 1872),
- «Մինգրելիայի աշխարհագրություն» («Известия Кавказского Отделения Императорского Русского Географического Общества», выпуск II, V том, 1878),
- «Վկայություններ վրացերեն գրական հուշարձանների մասին» (հրատարակություն I, Սանկտ Պետերբուրգ, 1886, հրատարակություն II, 1889, հրատարակություն III, 1899),
- «Վրացական արձանագրություններ, որ գտնվել են Ռուսաստանում» («Записки Восточного Отделения Императорского Русского Археологического Общества», հատոր II, հրատարակություն III),
- «Վկայություններ վրացերեն գրական հուշարձանների մասին» («Труды V археологического съезда в Тифлисе», Մոսկվա, 1887),
- «Памятники грузинской старины в Святой Земле и на Синае» (с планом, рисунками и снимком в рукописей, Санкт-Петербург, 1888, այս աշխատության մի նշանակալի մասը հրատարակվել է գերմաներեն, «Zeitschrift des deutschen Palastina-Vereins», և անգլերեն՝ 1894 թվական, Օքսֆորդ),
- «Переписка грузинских царей и владетельных князей с Государями Российскими в XVIII столетии» (Սանկտ Պետերբուրգ, 1890),
- «Грамоты и другие исторические документы XVIII столетия, относящиеся к Грузии» (I հատոր, 1768-1774 թվականներ, Անդրկովկասի 1771 թվականի քարտեզով, Սանկտ Պետերբուրգ, 1891, հատոր II, 1898 և 1902)։ Բրոքհաուսի և Եփրոնի հանրագիտական բառարանում տեղ է գտել Ցագարելիի ընդարձակ շարադրանքը՝ նվիրված Վրաստանի պատմությանն ու գրականությանը (հատոր IX, էջ 795—801)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Цагарели Ал. // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 8.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
խմբագրել- Цагарели, Александр Антонович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Шагинян А.К. (при участии Баринова Д.А.) Цагарели Александр Антонович // Биографика СПбГУ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Ցագարելի» հոդվածին։ |