Ալեքսանդր Պալադին
Պալադին Ալեքսանդր Վլադիմիրովիչ (1885-1972), խորհրդային կենսաքիմիկոս։ ԽՍՀՄ ԳԱ (1942) և Ուկրաինական ԽՍՀ ԳԱ (1928), ԽՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս, 1946-1962 թվականին Ուկրաինական ԽՍՀ ԳԱ նախագահ։
Ալեքսանդր Պալադին | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1885 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1972 (87 տարեկան) |
Մահվան վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ և Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, քաղաքական գործիչ և կենսաքիմիկոս |
Աշխատավայր | Շևչենկոյի անվան համալսարան և Խարկովի ազգային համալսարան |
Ծնողներ | հայր՝ Վլադիմիր Պալադին |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Սոցիալիստական աշխատանքի հերոս Կարմիր Աստղի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և Ուկրաինայի գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա և Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
Aleksandr Palladin Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Բելառուսական ԽՍՀ ԳԱ պատվավոր ակադեմիկոս (1950), սոցիալիստական աշխատանքի հերոս (1955)։ ԽՄԿԿ անդամ 1932 թվականից։ Վ․ Պաչադինի որդին։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1908)։ 1925 թվականից եղել է իր նախաձեռնությամբ հիմնադրված Ուկրաինաի ՕՍՀ կենսաքիմիայի ինստիտուտը (1931 թվականից Ուկրաինաի ԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստուտի) տնօրեն, 1934-1954 թվականին Կիևի համալսարանի պրոֆեսոր։ Ուկրաինաի ԽՍՀ կենսաքիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրն է։
Գիտական աշխատանքներԽմբագրել
Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են մկանների, վիտամինների, ներբջջային նյութափոխանակության, նյարդային համակարգի կենսաքիմիայի հարցերին։ Պալադինը ԽՍՀՄ երկրորդից հինգի գումարումների գերագույն սովետի դեպուտատ էր, արտասահմանյան մի շարք ԳԱ պատվավոր անդամ։
ՇքանշաններԽմբագրել
Վ․ Ի․ Լենինի անվան մրցանակ (1929), պարգևատրվել է Լենինի հինգին, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 77)։ |