Ալեքսանդր Շաքարյան
հայ նկարիչ
Ալեքսանդր Նիկոլայի Շաքարյան (մարտի 25, 1912, Բաքու, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 20, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
Ալեքսանդր Շաքարյան | |
---|---|
![]() | |
Ի ծնե | Ալեքսանդր Նիկոլայի Շաքարյան |
Ծնվել է | 1912, մարտի 25 |
Ծննդավայր | Բաքու |
Վախճանվել է | 1984, սեպտեմբերի 20 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
1929-1934 թվականներին սովորել է Լենինգրադի համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ 1951-1964 թվականներին եղել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր նկարիչը։
Հեղինակ է թատերական ներկայացումների՝
- «Երեք քույր», Անտոն Չեխով, (1952)
- «Չար ոգի», Ալեքսանդր Շիրվանզադե, (1959)
- «Իրկուտսկյան պատմություն», Ալեքսեյ Արբուզով, (1960)
- «Ռիչարդ III» Ուիլյամ Շեքսպիր, (1965, բոլորը՝ ԵՌԹ)
օպերային ներկայացումների՝
- «Ֆաուստ», Շառլ Գունո, (1942)
- «Արշակ Բ», Տիգրան Չուխաջյան, (1956)
բալետային ներկայացումների՝
- «Դոն Կիխոտ», Լյուդվիգ Մինկուս, (1953)
- «Պրոմեթևս», Արիստակեսյան, (1968, բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն)
- «Սպարտակ» Արամ Խաչատրյան, (1966, Սվերդլովսկի օպերային թատրոն)
Հեղինակ է «Քաոս» (1972), «Աքսորական № 011» (1978, երկուսն էլ՝ Հայֆիլմ) ֆիլմերի ձևավորումների[1]։
ՍտեղծագործություններԽմբագրել
ՑուցահանդեսներԽմբագրել
1962 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ «Աղջկա դիմանկար», Ալեքսանդր Շաքարյան
- ↑ «Գյուղական տեսարան», Ալեքսանդր Շաքարյան
- ↑ «Հին Երևան», Ալեքսանդր Շաքարյան