Ալեքսանդր Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյան (դեկտեմբերի 24, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1984)։
Ալեքսանդր Արզումանյան | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2012 - 2017 | |||
| |||
1996 - 1998 | |||
| |||
1992 - 1996 | |||
Հաջորդող | Մովսես Աբելյան | ||
| |||
1992 - 1993 | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ | ||
Ազգություն | հայ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1959 (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն | ||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||
ԿենսագրությունԽմբագրել
1984-1990 թվականներին աշխատել է Երևան քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական-նախագծային ինստիտուտում, միաժամանակ, 1989-1990 թվականներին՝ ՀՀՇ լրատվական կենտրոնի տնօրեն, 1990-1991 թվականներին՝ ՀՀ ԳԽ նախագահի օգնական, 1991-1992 թվականներին՝ ՀՀ լիազոր ներկայացուցիչ Հյուսիսային Ամերիկայում, 1992-1993 թվականներին՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԱՄՆ-ում, 1992-1996 թվականներին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում։
1996-1998 թվականներին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1998 թվականի փետրվարի 4-ին հրաժարական է տվել Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ։
Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հիմնադիր-անդամ (2001)։ Արզումանյանը ՄԱԿ-ում ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման, արցախահայության ինքնորոշման և նրա անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ 1996-1998 թվականներին ղեկավարել և համակարգել է ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ՀՀ պատվիրակությունների աշխատանքները, ԼՂ հիմնահարցի շուրջ տարվող բանակցությունները, ձգտել է գրանցում ապահովել ԼՂ-ի մասնակցությունը, որպես իրավահավասար կողմ։
2014 թվականի դեկտեմբերի 4-ին Արզումանյանը այն յոթ պատգամավորներից մեկն էր, ովքեր դեմ քվեարկեցին Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրին[2]։
2017 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Դանիայի թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[3]։
Ունի Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան (26 մայիսի, 1992 թ.)։
ԸնտանիքԽմբագրել
Կինը՝ Մելիսա Բրաուն։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Լևոն Մարտիրոսյանը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան, Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում»։ www.tert.am։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-15-ին։ Վերցված է 2017-07-12
- ↑ Ովքե՞ր են դեմ քվեարկել ԵՏՄ անդամակցությանը
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-07-14
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |