Ալեքսանդրյան պալատ (Ֆաբերժեի ձու)

«Ալեքսանդրյան պալատ» (ռուս.՝ Александровский дворец), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1908 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։ Ձվի գինը կազմել է 12 հազար 300 ռուբլի[3]։

Ալեքսանդրյան պալատ
Ստեղծման թնական1908
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
ՆյութերՆեֆրիտ (միներալ), ոսկի, ալմաստ, սուտակ և Փղոսկր
Բարձրություն11 սանտիմետր
Լայնություն6,8 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Ալեքսանդրյան պալատ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[1]։

Դիզայն խմբագրել

«Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն պատրաստված է նեֆրիտից[4]։ Վարպետ ոսկերիչը Ֆաբերժեի ֆիրմայի ներկայացուցիչ Հենրիկ Վիգսթրյոմն է։ Ձուն բաժանվում է երկու հատվածի, որոն միմյանց են միացված ծխնիով, որը պատրաստված է ոսկուց և թանկարժեք քարերից։ Ձուն զարդարված է 5 մանրանկարով, որոնք ստեղծված են ջրաներկով փղոսկրի վրա, ինչպես նաև զարդանախշերով, որոնցում օգտագործվել է սուտակներ[5]։ Դիմանկարներում Նիկոլայի և Ալեքսանդրայի հինգ զավակներն են[2]։ Դիմանկարները շրջանակված է ադամանդներով։ Նկարների վերևում ադամանդներով գրված է երեխաների անունների սկզբնատառերը։ Ձվի երկու վերջավորություններին հարթ ադամանդներ են ագուցված, որոնց տակ՝ արծաթե նրբաթիթեղի վրա սևով գրված են ստեղծման տարեթիվը՝ «1908» և Ալեքսանդրա Ֆեոդորովնայի միացագիրը։

Ձվի նոր տակդիրը պատրաստվել է 1989 թվականին Մոսկվայի փորձարարական ոսկու գործարանում. հին տակդիրը կորսված է։

Անակնկալ խմբագրել

 
Ձվի անակնկալ

«Ալեքսանդրյան պալատ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ալեքսանդրյան պալատն է, որը գտնվելու Սանկտ Պետերբուրգի Ցարսկոյե Սելոյում։ Ալեքսանդրյան պալատի մանրակերտը պատրաստված է ոսկուց և արծաթից, պատուհանները՝ լեռային բյուրեղապակուց, կտուրը բաց կանաչ էմալով է երեսապատված։ Պալատը տեղադրված է ոսկե սեղանիկի վրա, որի վրա փորագրված է «ЦАРСКОСЕЛЬСКИЙ ДВОРЕЦ» (Ցարսկոյե Սելոյի պալատ)[3]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել է 1908 թվականին՝ Զատկի տոնին։

1913-ից 1916 թվականը գտնվել է Ալեքսանդրյան պալատի կայսրուհու Մանուշակագույն հյուրասենյակում[4]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ[5]։ Այդ օրվանից ցայսօր «Ալեքսանդրյան պալատ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Яйцо Александровский дворец Фаберже 1908». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Яйцо с моделью Александровского дворца - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  4. 4,0 4,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.
  5. 5,0 5,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Alexander Palace Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ խմբագրել