Ալեն Ջոն Փերսիվալ Թեյլոր

Ալլեն Ջոն Փերսիվալ (Էյ Ջեյ Փի) Թեյլոր (անգլ.՝ Alan John Percivale "A. J. P." Taylor, մարտի 25, 1906(1906-03-25)[1][2][3][…], Birkdale, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - սեպտեմբերի 7, 1990(1990-09-07)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), 20-րդ դարի անգլիացի պատմաբան, որը մասնագիտացել էր 19-րդ և 20-րդ դարերի միջազգային հարաբերությունների ու եվրոպական դիվանագիտության պատմության բնագավառում, միաժամանակ՝ համբավավոր ժուռնալիստ էր, որը լայն ճանաչման էր հասել հատկապես իր հեռուստատեսային դասախոսությունների շնորհիվ։ Պատմաբան Ռիչարդ Օվերին նրան անվանել է «մեր դարաշրջանի Թոմաս Մաքոլեյ»[4]։

Ալեն Ջոն Փերսիվալ Թեյլոր
անգլ.՝ Alan John Percivale Taylor
Ծնվել էմարտի 25, 1906(1906-03-25)[1][2][3][…]
Birkdale, Սեֆթոն, Մերսիսայդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 7, 1990(1990-09-07)[1][2][3][…] (84 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություննոր ժամանակաշրջանի պատմաբան, համալսարանի դասախոս և լրագրող
Հաստատություն(ներ)Մանչեսթերի համալսարան, Լոնդոնի համալսարանի քոլեջ, Մագդալեն քոլիջ, Հյուսիսային Լոնդոնի համալսարան և Մանչեսթերի Վիկտորիայի համալսարան
ԱնդամակցությունՍլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա, Իններ Թեմթլ, Բրիտանական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՕրիել քոլեջ, Bootham School? և The Downs, Malvern College Prep School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Եղել է գիտական ղեկավարPaul Kennedy?
ՊարգևներԲրիտանական ակադեմիայի անդամ
ԿուսակցությունԼեյբորիստական կուսակցություն

ԿենսագրությունԽմբագրել

Ալենը ծնվել ու մեծացել է ապահով ընտանիքում։ Նրա հարուստ ծնողները ձախաթևյան քաղաքական հայացքներ ունեին, պացիֆիստներ էին, Առաջին համաշխարհային պատերազմի բացահայտ հակառակորդներ և ի նշան պատերազմի դեմ բողոքի՝ իրենց որդուն ուղարկել են խաղաղասիրությամբ հռչակված քվակերների դպրոց։ Սկզբնական կրթությունն Ալենն ստացել է Յորք քաղաքի «Բուտեմ» դպրոցում (Bootham School)[5][6]: Նրա դասընկերներից Ջեֆրի Բարակլաֆը Թեյլորին հիշում է որպես «չափազանց կենսախինդ անձնավորության, որի մեջ մոլեգին կերպով դրսևորված էին հակաբուրժուական ու հակաքրիստոնեական հայացքները» («a most arresting, stimulating, vital personality, violently anti-bourgeois and anti-Christian»)[7]:

1924 թվականին Թեյլորն ընդունվել է «Օրիել» քոլեջը, որտեղ խորությամբ ուսումնասիրել է նոր ու նորագույն շրջանների պատմությունը։ 1920-ական թվականներին նրա մայրը՝ Կոնստանսը, Կոմինտերնի անդամ էր, սուֆրաժիստուհի, ֆեմինիստուհի, իսկ քեռիներից մեկն էլ Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է եղել։ Մայրը ազատ սիրո ջատագով էր նաև, մի ամբողջ շարք արտաամուսնական կապեր է ունեցել, համեմատաբար տևական ժամանակով կապված է եղել կոմունիստ Հենրի Սարայի հետ, ով բազմաթիվ առումներով Ալենի սուռոգատ հայրն էր։

Թեյլորն իր հիշողություններն ամփոփող գրքում նշել է, որ մայրը տիրապետող էր իրենց ընտանիքում, բայց հայրն էլ սիրում էր բորբոքել, հունից հանել նրան՝ անկոտրում ընթանալով իր ընտրած ճանապարհով։ Տղան շատ էր կապված հոր հետ. վերջինիս էքսցենտրիկ պահվածքը դուր էր գալիս նրան (դրանից նույնիսկ հաճույք էր ստանում)։

1924 թվականին՝ «Օրիել» քոլեջում սովորելու առաջին իսկ տարում Թելյորը, առաջին հերթին ականջալուր լինելով իրենց ընտանիքի բարեկամ, ռազմական պատմաբան Թոմ Ուինթրինգին, ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, սակայն երկու տարի անց, հիասթափված, դուրս է եկել կոմկուսից, քանզի գտնում էր, որ 1926 թվականի համընդհանուր գործադուլի ժամանակ կուսակցությունն իրեն չի դրսևորել հարկ եղած ձևով։ Հետագայում Թեյլորը դարձել է լեյբորիստական կուսակցության վճռական կողմնակից և մինչև կյանքի վերջը՝ ավելի քան վեց տասնամյակ հավատարիմ մնացել նրա գաղափարներին ու գործունեությանը[8]։ Բայց, չնայած կոմկուսի հետ իր հարաբերությունները խզելուն, երկու անգամ (1925 և 1934 թթ.) այցելել է Խորհրդային Միություն։ Եվ ընդհանրապես գտնում էր, որ Մեծ Բրիտանիան ճիշտ կանի, եթե ՆԱՏՕ-ի հետ մերձենալու փոխարեն իր հարաբերությունները սերտացնի Վարշավայի բլոկի անդամ պետությունների հետ։ Պատմաբանը 1950-1960-ական թվականներին խաղաղության համար պայքարի բրիտանական շարժման առաջատար դեմքերից էր։ Սառը պատերազմի հարցում էլ մեղավոր էր համարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Գիտական աշխատանքըԽմբագրել

Օքսֆորդյան «Օրիել» քոլեջում ուսումնառությունն ավարտելուց հետո Թեյլորը դասախոսական աշխատանք է կատարել մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում (Մանչեստրի համալսարան, Օքսֆորդի «Մագդալենա» քոլեջ, պատմական հետազոտությունների ինստիտուտ, Լոնդոնի համալսարանական քոլեջ, Հյուսիսային Լոնդոնի պոլիտեխնիկական քոլեջ)։

Թեյլորը գիտական հասարակության և բազմահազար ընթերցողների ուշադրության կենտրոնում է հայտնվել առաջին հերթին իր «Երկրորդ համաշխարհային պատերազմի ակունքները» աշխատությամբ, որտեղ պնդում է, որ 1939 թվականի սեպտեմբերին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը Ադոլֆ Հիտլերը բնավ չէր պլանավորել, և այդ հանցանքը նրան ու իր քաղաքական շրջանակին է վերագրվել, որպեսզի մեղքը հեռացվի գերմանական ժողովրդից, ներողամտություն հանդես բերվի վերջինիս նկատմամբ և հեշտացվի սառը պատերազմի պայմաններում Արևմտյան Գերմանիայի ներգրավումը որպես գործընկերոջ։ Նա համարում էր, որ Հիտլերի վարած արտաքին քաղաքականությունը հարկ է դիտարկել իբրև Վայմարյան Հանրապետության և գերմանական կայսրության քաղաքականության շարունակություն, այսինքն՝ նորմալ, բնականոն գերմանական արտաքին քաղաքականություն։ Թեյլորին ընդդիմախոսող քննադատների համար առավել ևս դժվարամարսելի էր նրա այն տեսակետը, որ Հիտլերին պետք է համարել արևմտյան սովորական քաղաքական գործիչ, համարյա այնպիսին, ինչպիսին Նևիլ Չեմբեռլենն ու Էդուարդ Դալադիեն են։ Չէ՝ որ նրանցից յուրաքանչյուրի ցանկությունն էր իր երկիրը դարձնել առավել ուժեղ։

Ալեն Թեյլորի հետագայում գրած աշխատությունների մեջ առանձնանում է հատկապես «Անգլիայի պատմություն. 1914–1945» գիրքը, որը բեսթսելլեր է դարձել։ Նա ինքն էլ դարձել էր հասարակության առավել աչքի ընկած անդամներից մեկը։ Իսկ որպես դասախոսի նրա համբավին մի բան էլ հավելում էր այն հանգամանքը, որ դասախոսությունները վարում էր առանց հուշող ինչ-որ թղթից, գրառումից օգտվելու։

ԱշխատություններԽմբագրել

  • The Italian Problem in European Diplomacy, 1847–1849, 1934.
  • (editor) The Struggle for Supremacy in Germany, 1859–1866 by Heinrich Friedjung, 1935.
  • Germany's First Bid for Colonies 1884–1885: a Move in Bismarck's European Policy, 1938.
  • The Habsburg Monarchy 1809–1918[9], 1941, revised edition 1948, reissued in 1966.
  • The Course of German history: a Survey of the Development of Germany since 1815[10], 1945. Reissued in 1962.
  • Co-edited with R. Reynolds British Pamphleteers, 1948.
  • Co-edited with Alan Bullock A Select List of Books on European History, 1949.
  • From Napoleon to Stalin, 1950.
  • Rumours of Wars, 1952.
  • The Struggle for Mastery in Europe 1848–1918[11] (Oxford History of Modern Europe), 1954.
  • Bismarck: the Man and Statesman[12], 1955. Reissued by Vintage Books in 1967.
  • Englishmen and Others, 1956.
  • co-edited with Sir Richard Pares Essays Presented to Sir Lewis Namier, 1956.
  • The Trouble Makers: Dissent over Foreign Policy, 1792–1939, 1957.
  • Lloyd George, 1961.
  • The Origins of the Second World War[13], 1961. Reissued by Fawcett Books in 1969.
  • The First World War: an Illustrated History[14], 1963.
    • Wersja amerykańska: Illustrated history of the First World War[15].
  • Politics In Wartime, 1964.
  • English History 1914–1945[16] (Volume XV of the Oxford History of England), 1965.
  • From Sarajevo to Potsdam[17], 1966. 1st American edition, 1967.
  • From Napoleon to Lenin, 1966.
  • The Abdication of King Edward VIII by Lord Beaverbrook, (editor) 1966.
  • Europe: Grandeur and Decline, 1967.
  • Introduction to 1848: The Opening of an Era by F. Fejto, 1967.
  • War by Timetable, 1969. 0-356-02818-6
  • Churchill Revised: A Critical Assessment[18], 1969.
  • (editor) Lloyd George: Twelve Essays, 1971.
  • (editor) Lloyd George: A Diary by Frances Steveson, 1971.
  • Beaverbrook, 1972.
  • (editor) Off the Record: Political Interviews, 1933–43 by W.P. Corzier, 1973.
  • A History of World War Two: 1974.
  • „Fritz Fischer and His School,” The Journal of Modern History Vol. 47, No. 1, March 1975
  • The Second World War: an Illustrated History, 1975.
  • (editor) My Darling Pussy: The Letters of Lloyd George and Frances Stevenson, 1975.
  • The Last of Old Europe: a Grand Tour[19], 1976. Reissued in 1984.
  • Essays in English History, 1976.
  • „Accident Prone, or What Happened Next,” The Journal of Modern History Vol. 49, No. 1, March 1977
  • The War Lords, 1977.
  • The Russian War, 1978.
  • How Wars Begin[20], 1979.
  • Politicians, Socialism, and Historians, 1980.
  • Revolutions and Revolutionaries, 1980.
  • A Personal History, 1983.
  • An Old Man’s Diary, 1984.
  • How Wars End, 1985.
  • Letters to Eva: 1969–1983, edited by Eva Haraszti Taylor, 1991.
  • From Napoleon to the Second International: Essays on Nineteenth-century Europe. Ed. 1993.
  • From the Boer War to the Cold War: Essays on Twentieth-century Europe. Ed. 1995.
  • Struggles for Supremacy: Diplomatic Essays by A.J.P. Taylor[21]. Edited by Chris Wigley. Ashgate, 2000.

Թեյլորի մասինԽմբագրել

  • Bosworth, Robert Explaining Auschwitz and Hiroshima: History Writing and the Second World War, 1945–90, London: Routledge, 1993.
  • Boyer, John "A. J. P. Taylor and the Art of Modern History" pages 40–72 from Journal of Modern History, Volume 49, Issue 1, March 1977.
  • Burk, Kathleen Troublemaker: The Life And History Of A. J. P. Taylor New Haven: Yale University Press, 2000.
  • Cole, Robert A. J. P. Taylor: The Traitor Within The Gates London: Macmillan, 1993.
  • Cook, Chris and Sked, Alan (editors) Crisis and Controversy: Essays In Honour of A. J. P. Taylor, London: Macmillan Press, 1976
  • Dray, William, Concepts of Causation in A. J. P. Taylor's Account of the Origins of the Second World War pages 149–172 from History and Theory, Volume 17, Issue #1, 1978.
  • Gilbert, Martin (editor) A Century of Conflict, 1850–1950; Essays for A. J. P. Taylor, London, H. Hamilton 1966.
  • Hauser, Oswald "A. J. P. Taylor" pages 34–39 from Journal of Modern History, Volume 49, Issue #1, March 1977.
  • Hett, Benjamin C. "Goak Here: A. J. P. Taylor and the Origins of the Second World War" pages 257–280 from Canadian Journal of History, Volume 32, Issue #2, 1996.
  • Johnson, Paul "A. J. P. Taylor: A Saturnine Star Who Had Intellectuals Rolling In The Aisles" page 31 from The Spectator, Volume 300, Issue # 9266, 11 March 2006.
  • R.W. Johnson, Look Back in Laughter: Oxford's Golden Postwar Age, Threshold Press, 2015.
  • Kennedy, Paul "A. J. P. Taylor 'Profound Forces' in History" pages 9–13 from History Today, Volume 33, Issue #3, March 1986.
  • Kennedy, Paul "The Nonconformist" pages 109–114 from The Atlantic, Volume 287, Issue #4, April 2001.
  • Louis, William (editor) The Origins of the Second World War: A. J. P. Taylor And His Critics, New York: Wiley & Sons, 1972.
  • Martel, Gordon (editor) The Origins Of The Second World War Reconsidered: A. J. P. Taylor And The Historians London; New York: Routledge, 1986, revised edition 1999.
  • Mehta, Ved Fly and Fly Bottle: Encounters with British Intellectuals, London: Weidenfeld & Nicolson, 1962.
  • Pepper, F. S., Handbook of 20th century Quotations, Sphere Study Aids, 1984, passim.
  • Robertson, Esmonde (editor) The Origins of the Second World War: Historical Interpretations, London: Macmillan, 1971.
  • Sisman, Adam A. J. P. Taylor: A Biography London: Sinclair-Stevenson, 1994.
  • Smallwood, J. "A Historical Debate of the 1960s: World War II Historiography—The Origins of the Second World War, A. J. P. Taylor and his Critics" pages 403–410 from Australian Journal of Politics and History, Volume 26, Issue #3, 1980.
  • Watt, D.C. "Some Aspects of AJP Taylor's Work as Diplomatic Historian" pages 19–33 from Journal of Modern History, Volume 49, Issue #1, March 1977.
  • Williams, H. Russell "A. J. P. Taylor" from Historians of Modern Europe edited by Hans Schmitt, Baton Rouge: Louisiana State Press, 1971.
  • Wrigley, Chris (editor) A. J. P. Taylor: A Complete Bibliography and Guide to his Historical and Other Writings, Brighton: Harvester, 1982.
  • Wrigley, Chris (editor) Warfare, Diplomacy and Politics: Essays In Honour Of A. J. P. Taylor, London: Hamilton, 1986.
  • Wrighley, Chris 'A. J. P. Taylor: a Nonconforming Radical Historian of Europe" pages 74–75 from Contemporary European History, Volume 3, 1994.
  • Wrigley, Chris J. A. J. P. Taylor—Radical Historian of Europe. London: I. B. Tauris, 2006 (hardcover, ISBN 1-86064-286-1)OCLC 71295901.
  • Kathleen Burk (2000). Troublemaker: The Life and History of A. J. P. Taylor. New Haven and London: Yale University Press.
  • Chris Wrigley (2006). A. J. P. Taylor: Radical Historian of Europe. London: I. B. Tauris

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Richard Overy (30 January 1994)։ «Riddle Radical Ridicule»։ The Observer 
  5. Bootham School Register։ York, England: Bootham Old Scholars Association։ 2011 
  6. Oxford Dictionary of National BiographyԿաղապար:Død lenke
  7. Kathleen Burk (2000)։ Troublemaker: The Life and History of A. J. P. Taylor։ New Haven and London: Yale University Press։ էջ 41 
  8. A. J. P. Taylor (1984)։ An Old Man's Diary։ London: Hamish Hamilton։ էջ 101 
  9. | autor=A.J.P. Taylor | tytuł=The Habsburg monarchy, 1809-1918 : a history of the Austrian Empire and Austria-Hungary | miejsce=Harmondsworth | wydawca=Penguin | data=1964 | oclc=4311308}}
  10. | autor=A.J.P. Taylor | tytuł=The course of German history : a survey of the development of Germany since 1815 | miejsce=New York | wydawca=Capricorn Books | data=1962 | oclc=33368634}}
  11. | autor=A.J.P. Taylor | tytuł=The struggle for mastery in Europe, 1848-1918 | miejsce=Oxford | wydawca=Clarendon Press | data=1954 | oclc=273795}}
  12. | autor=A.J.P. Taylor | tytuł=Bismarck : the man and the statesman | miejsce=New York | wydawca=Vintage Books | data=[1967] | oclc=351039}}
  13. | autor=A.J.P. Taylor | tytuł=The origins of the Second World War | miejsce=New York | wydawca=Fawcett | data=1969 | oclc=263622959}}
  14. | autor=A.J.P. Taylor | tytuł=The First World War, an illustrated history | miejsce=London | wydawca=H. Hamilton | data=[1963] | oclc=2054370}}
  15. | autor=A.J.P. Taylor | tytuł=Illustrated history of the First World War | miejsce=New York | wydawca=Putnam | data=[1964] | oclc=253080}}
  16. | autor=A.J.P. Taylor | tytuł=English History : 1914-1945 | miejsce=New York | wydawca=Oxford University Press | data=1965 | oclc=36661639}}
  17. | autor=A.J.P. Taylor | tytuł=From Sarajevo to Potsdam | miejsce=[New York] | wydawca=Harcourt, Brace & World | data=[1966] | oclc=1499372}}
  18. | autor=A.J.P. Taylor | tytuł=Churchill revised; a critical assessment | miejsce=New York | wydawca=Dial Press | data=1969 | oclc=4194}}
  19. | autor=A.J.P. Taylor | tytuł=The Last of old Europe : a grand tour with A.J.P. Taylor : a photographic panorama from the 1850s to 1914. | miejsce=London | wydawca=Sidgwick & Jackson | data=1984 | isbn=0-283-99170-4 | oclc=80148134}}
  20. | autor=A.J.P. Taylor | tytuł=How wars begin | miejsce=New York | wydawca=Atheneum | data=1979 | isbn=0-689-10982-2 | oclc=5536093}}
  21. | autor=A.J.P. Taylor | redaktor=Chris Wrigley | tytuł=Struggles for supremacy : diplomatic essays by A.J.P. Taylor | miejsce=Aldershot, Hants, England ; Burlington, Vt. | wydawca=Ashgate | data=2000 | isbn=1-840-14661-3 | oclc=42289691}}

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են