Մոն դը Մարսան (ֆր.՝ Mont-de-Marsan. ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ mɔ̃ də maʁsɑ̃, Occitan: Lo Mont de Marçan[5]), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավարևմտյան մասում՝ Նոր Ակվիտանիա երկրամասում, որի կազմի մեջ մտնող Լանդեր դեպարտամենտի, ինչպես նաև Մոն դը Մարսան շրջանի վարչական կենտրոնն է[6]։ Փռված է Դուզ և Միդու գետերի միախառնման վայրի շուրջ, Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր անտառազանգվածի՝ Լանդյան անտառների հարավային մասում, որտեղից հեշտությամբ կարելի է հասնել Արծաթե ափի և Պիրենեյան լեռնազանգվածի հանգստավայրեր։ Համայնքն զբաղեցնում է 36,9 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2012 թվականի տվյալներով մի փոքր գերազանցել է 31 հազարը։

Բնակավայր
Մոն դը Մարսան
ֆր.՝ Mont-de-Marsan[1]
ֆր.՝ Mont-de-Marat[2]
ֆր.՝ Mont-Marat[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես36,88 կմ²
ԲԾՄ63 մետր
Բնակչություն30 674 մարդ (հունվարի 1, 2021)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ40000[4]
Պաշտոնական կայքmontdemarsan.fr(ֆր.)
Մոն դը Մարսան (Ֆրանսիա)##
Մոն դը Մարսան (Ֆրանսիա)

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 4000—    
1800 2866−4.65%
1806 5256+10.64%
1821 3065−3.53%
1831 3774+2.10%
1836 4082+1.58%
1841 4465+1.81%
1846 4684+0.96%
1851 4655−0.12%
1856 5210+2.28%
1861 5574+1.36%
1866 8455+8.69%
1872 8138−0.63%
1876 9310+3.42%
1881 10 878+3.16%
1886 11 760+1.57%
1891 12 031+0.46%
1896 11 274−1.29%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 11 604+0.58%
1906 11 923+0.54%
1911 12 091+0.28%
1921 10 836−1.09%
1926 12 134+2.29%
1931 11 854−0.47%
1936 13 009+1.88%
1946 14 055+0.78%
1954 17 120+2.50%
1962 20 191+2.08%
1968 24 444+3.24%
1975 26 166+0.98%
1982 27 326+0.62%
1990 28 328+0.45%
1999 29 489+0.45%
2007 30 212+0.30%
2012 31 018+0.53%
2017 29 554−0.96%
Աղբյուր՝ EHESS[7] and INSEE (1968-2017)[8]

Ռազմական բազա խմբագրել

Քաղաքից մոտավորապես երկու կիլոմետր դեպի հյուսիս տեղակայված է Ֆրանսիայի օդա-տիեզերական ուժերի Կոնստանտին Ռոզանոֆի անվան բազան (Constantin Rozanoff Mont-de-Marsan Air Base), որի կազմում գործում են փորձարկումների գործակալությունը, հակաօդային պաշտպանության ռադարային կենտրոնը, հակաօդային պաշտպանության հսկողության վարժական կենտրոնը։ Նախկինում այստեղ է հանգրվանել Ֆրանսիայի միջուկային ռմբակոծիչների առաջին էսկադրոնը՝ Dassault Mirage IV-A մակնիշի ինքնաթիռներով։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Լոկատեյ դոնժոն - 14-րդ դարում կառուցված և լավ պահպանված ամրոց
  • Դեսպիո-Վլերիկի թանգարան (ցուցադրված են տեղացի քանդակագործների հեղինակած քանդակներ)
  • Դյուբալեն թանգարան
  • Մարշալ Ֆոշի արձան

Մշակույթ խմբագրել

 
Քաղաքապետարանը

Քաղաքում գործող ցլամարտի մարզադաշտում 1976 և 1977 թվականներին անց են կացվել փանք ռոքի պատմական երկու փառատոն։

1989 թվականից ի վեր Մոն դը Մարսանում ամեն տարի կազմակերպվում է ֆլամենկո երաժշտության միջազգային հնգօրյա փառատոն՝ Festival Arte Flamenco, որն այդ երաժշտության ամենախոշոր միջոցառումն է Իսպանիայի սահմաններից դուրս։

Երկու տարին մեկ՝ գարնանը քաղաքում անց է կացվում քանդակի փառատոն՝ Մոն դը Մարսանին պարգևելով ժամանակակից քանդակագործության ֆրանսիական մայրաքաղաքի համբավ։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել

Մոն դը Մարսանի քույր քաղաքներն են՝

Կլիմա խմբագրել

Մոն դը Մարսան (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 22.5
(72.5)
26.3
(79.3)
30.1
(86.2)
32.1
(89.8)
35.3
(95.5)
40.4
(104.7)
41.2
(106.2)
42.5
(108.5)
39.2
(102.6)
33.6
(92.5)
26.4
(79.5)
23.9
(75)
42.5
(108.5)
Միջին բարձր °C (°F) 10.7
(51.3)
12.4
(54.3)
16.1
(61)
18.1
(64.6)
21.8
(71.2)
25.1
(77.2)
27.6
(81.7)
27.7
(81.9)
24.9
(76.8)
20.2
(68.4)
14.1
(57.4)
10.9
(51.6)
19.2
(66.6)
Միջին ցածր °C (°F) 1.6
(34.9)
1.8
(35.2)
3.9
(39)
6.2
(43.2)
10.1
(50.2)
13.3
(55.9)
15.2
(59.4)
15.0
(59)
11.7
(53.1)
9.0
(48.2)
4.8
(40.6)
2.3
(36.1)
7.9
(46.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −19.8
(−3.6)
−16.8
(1.8)
−11.5
(11.3)
−5.4
(22.3)
−2.5
(27.5)
1.8
(35.2)
2.0
(35.6)
4.1
(39.4)
−0.5
(31.1)
−6.2
(20.8)
−10.4
(13.3)
−14.5
(5.9)
−19.8
(−3.6)
Տեղումներ մմ (դյույմ) 78.5
(3.091)
69.4
(2.732)
70.0
(2.756)
87.8
(3.457)
82.0
(3.228)
63.3
(2.492)
54.4
(2.142)
64.6
(2.543)
70.1
(2.76)
91.6
(3.606)
98.2
(3.866)
87.0
(3.425)
916.9
(36.098)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 11.2 9.8 10.3 12.4 11.8 8.7 7.1 7.9 8.2 10.7 11.5 10.8 120.4
Միջ. ձնառատ օրեր 1.2 1.2 0.5 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.4 0.9 4.3
% խոնավություն 88 84 77 76 75 75 73 76 78 85 88 89 80.3
Միջին ամսական արևային ժամ 91.7 109.3 168.5 172.7 196.0 209.9 228.7 217.5 193.4 145.6 93.9 81.2 1908,4
Աղբյուր #1: Météo France[9][10]
Աղբյուր #2: Infoclimat.fr (humidity and snowy days, 1961–1990)[11]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. 2,0 2,1 http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=23289
  3. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  4. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  5. Toponimia Occitana Արխիվացված 2012-03-16 Wayback Machine (oc)
  6. INSEE commune file
  7. Cassini-Ehess|23289|Mont-de-Marsan
  8. Population en historique depuis 1968, INSEE
  9. «Données climatiques de la station de Mont-de-Marsan» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Climat Aquitaine» (ֆրանսերեն). Meteo France. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Normes et records 1961-1990: Mont-de-Marsan (40) - altitude 59m» (ֆրանսերեն). Infoclimat. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոն դը Մարսան» հոդվածին։