Ալբինա Ղազարյան

բալետի հայ արտիստ

Ալբինա Ղազարյան (օգոստոսի 3, 1989(1989-08-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բալետի հայ արտիստ։

Ալբինա Ղազարյան
Ծնվել էօգոստոսի 3, 1989(1989-08-03) (34 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ
Մասնագիտությունբալետի պարող
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Իսրայելի բալետ և New Jersey Ballet?
ԱմուսինՆարեկ Մարտիրոսյան

Կենսագրություն խմբագրել

Ալբինա Ղազարյանը ծնվել է 1989 թվականի օգոստոսի 3-ին, Երևանում։ 1997-2007 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ Ա. Մարիկյանի դասարանում։ 2007-2011 թվականներին որպես բալետի արտիստ աշխատել է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2011- 2013 թվականներին հրավերով Իսրայելի պետական բալետում եղել է առաջատար մենապարող[1], 2013-2015 թվականներին՝ Կարելիայի Երաժշտական թատրոնի առաջատար մենապարող։ 2015 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և «Նյու Ջերսի» բալետային խմբում հանդես է գալիս որպես առաջատար մենապարող[2]։ 2015 թվականից որպես հրավիրված ուսուցիչ-փորձավար դասավանդում է ամերիկյան դպրոցներում[3]։ 2017 թվականին Վերոնայի բալետի դասական դպրոցում Ալիսա Կոսովի բեմադրությամբ ներկայացվել է Պյոտր Չայկովսկու «Մարդուկ-Ջարդուկը» բալետը, որտեղ հանդես են եկել Ալբինա Ղազարյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Վիտալի Վերտերիչը և բալետի դպրոցի 4-ից 18 տարեկան աշակերտները[4]։

Բալետային ներկայացումներ խմբագրել

Հեղինակ Ստեղծագործություն Դեր
Ադոլֆ Ադան «Ժիզել» Ժիզել, Միրթա, պադեդե
Ադոլֆ Ադան «Կորսար» Մեդորա, Գուլնարա
Ժորժ Բիզե «Կարմեն» Կարմեն
Սերգեյ Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ» Ջուլիետ
Սերգեյ Պրոկոֆև «Մոխրոտիկ» Փերի
Պյոտր Չայկովսկի «Քնած գեղեցկուհին» Ավրորա
Պյոտր Չայկովսկի «Մարդուկ-Ջարդուկը» Կլարա, Քաղցրավենիքների փերի
Ֆրեդերիկ Շոպեն «Շոպենիանա» 11-րդ վալս
Ռոդիոն Շչեդրին «Սապատավոր ձիուկը» Ծովերի թագուհի, Գնչուհի
Վոլֆգանգ Մոցարտ «Կո Վենտի»
Ջ. Քեյջ «A.T.E.S.B.A.»
Ջ. Քեյջ «Հիկարիզատո»
Է. Ջեյմս «Saturday night» Embraceable you
Աստոր Պիացոլա «Տանգո»
Ջովաննի Բատիստա Պերգոլեզի «Ստաբատ Մատեր»
Դմիտրի Շոստակովիչ «Ադաջիո»

Մրցանակներ խմբագրել

  • Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթի դափնեկիր, 2010 թ.

Ընտանիք խմբագրել

Բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանի կինն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «School of Classical Ballet in Verona, NJ». veronaballet.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  2. «New Jersey's Premiere Dance Company». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  3. «Ալբինա Ղազարյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  4. Verona Ballet performs the Nutcracker on November 17 & 18 at Montclair State University's Memorial Auditorium