Ալբերտո Ակվիլանի

իտալացի ֆուտբոլիստ

Ալբերտո Ակվիլանի (իտալերեն՝ Alberto Aquilani, հուլիսի 7, 1984(1984-07-07)[1][2][3], Հռոմ, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի ազգային հավաքականի և Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան։

Football pictogram.svg
Ալբերտո Ակվիլանի
իտալերեն՝ Alberto Aquilani
Alberto Aquilani 2011 Singapore.jpg
Քաղաքացիությունը Flag of Italy.svg Իտալիա
Մականուն Փոքրիկ Իշխան (Il Principino)
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1984(1984-07-07)[1][2][3] (38 տարեկան)
Ծննդավայր Հռոմ, Իտալիա
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Պորտուգալիա Սպորտինգ
Համար 6
Պատանեկան կարիերա
1999-2003 Իտալիա Ռոմա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2009 Իտալիա Ռոմա 102 (9)
2003-2004  Իտալիա Տրիեստինա 41 (4)
2009-2012 Անգլիա Լիվերպուլ 18 (1)
2010-2011  Իտալիա Յուվենտուս 33 (2)
2011-2012  Իտալիա Միլան 23 (1)
2012-2015 Իտալիա Ֆիորենտինա 81 (13)
2015-մ.հ. Պորտուգալիա Սպորտինգ 8 (2)
Ազգային հավաքական
2000 Իտալիա Իտալիա (մինչև 15) 8 (0)
2000-2001 Իտալիա Իտալիա (մինչև 16) 13 (0)
2001 Իտալիա Իտալիա (մինչև 17) 2 (0)
2002 Իտալիա Իտալիա (մինչև 18) 6 (0)
2001-2003 Իտալիա Իտալիա (մինչև 19) 14 (0)
2003 Իտալիա Իտալիա (մինչև 20) 2 (1)
2004-2007 Իտալիա Իտալիա (մինչև 21) 19 (5)
2006-մ.հ. Իտալիա Իտալիա 38 (5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2015 թվականի դեկտեմբերի 20-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2014 թվականի նոյեմբերի 18-ի

Ակումբային կարիերաԽմբագրել

«Ռոմա»Խմբագրել

Ակվիլանին առաջին ֆուտբոլային քայլերը արել է «Սպես Մոնտեսակրո» ֆուտբոլային դպրոցում և հենց այնտեղ է առաջին անգամ նկատվել «Ռոմայի» սկաուտների կողմից։ Սկզբում հանդես է եկել «Ռոմայի» պատանեկան դպրոցում։ 2001 թվականի մարտին հեռանկարային ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը այնքան է աճում, որ նրան ցանկանում են ձեռք բերել անգլիական «Չելսին» և «Արսենալը», սակայն նա, նախընտրելով Իտալիան, մնում է «Ռոմայում»[4]։ 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Ակվիլանին խաղում է իտալական ակումբի հիմնական կազմում իր առաջին խաղը։ Նրա նորամուտային խաղն է դառնում Իտալիայի գավաթի մրցության շրջանակներում անցկացվող «Տրիեստինայի»[4] դեմ խաղը (1-1, 4-1 11 մետրանոցային՝ «Ռոմայի» համար հաղթական հաշիվ)։ 2003 թվականի[մայիսի 10-ին կատարում է իր նորամուտը Սերիա A-ում և առաջին խաղն է դառնում «Տորինոյի» դեմ տնային խաղը (3-1)։ 2003-04 ֆուտբոլային մրցաշրջանը Ակվիլանին մեկնարկում է «Տրիեստինայի» կազմը՝ վարձավճարային պայմանագրով համալրած։ Նա Սերիա B-ում համարվում էր միջակ և լինելով թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ (41 խաղ, 4 գոլ)՝ փորձագետների կողմից արժանացել էր բարձր գնահատականի[5]։ Վերադառնալով «Ռոմա»՝ նա սկսեց կանոնավոր կերպով համալրել թիմի հիմնական կազմը և ցուցադրել լավ խաղ, սակայն մրցաշրջանի ընթացքում նրա մոտ մի քանի անգամ նկատվեցին վնասվածքներ, ինչի պատճառով էլ նա բաց թողեց առաջնության խաղերի մեծամասնությունը։ Ակումբում անցկացրած ժամանակահատվածում նրանք հաղթեցին երկու Իտալիայի գավաթ, պայքարեցին Սերիա A-ում բարձր հորիզոնականների համար և մասնակցություն ունեցան եվրագավաթային մրցությունների։ Ընդհանուր արդյունքով Ակվիլանին «Ռոմայի» կազմում անց է կացրել 147 հանդիպում (նրանցից 102-ը Սերիա A-ում) և խփել է 15 գոլ (նրանցից 9-ը Սերիա A-ում)։

«Լիվերպուլ»Խմբագրել

2009 թվականի ամռանը մամուլում տարածվում է հաղորդագրություն այն մասին, որ Ակվիլանին «Ռոմայից» կարող է տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»։ Այդ ժամանակ «Լիվերպուլը» փոխարինող էր փնտրում «Ռեալ Մադրիդ» տեղափոխվող Խաբի Ալոնսոյին և նրանց համար Ակվիլանին ամենահարմար տարբերակն էր[6]։ Օգոստոսի 6-ին պաշտոնապես հրապարակվում է հաղորդագրություն այն մասին, որ երկու ակումբները եկել են համաձայնության և հերթը հասել է արդեն Ակվիլանիի հետ բանակացություններ վարելուն[7]։ Օգոստոսի 7-ին «Լիվերպուլի» տնօրինությունը հայտարարում է, որ ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բուժզննումը, և նրա հետ պայմանագիրը կնքված է[8]։ Օգոստոսի 13-ին հայտարարվում է, որ նոր ակումբում նա ստացել է չորս համարի մարզաշապիկը, որը մինչև նրա «Լիվերպուլ» տեղափոխվելը կրում էր Սամի Հյուպիյան[9]։

«Յուվենտուս»Խմբագրել

2010 թվականի օգոստոսի 21-ին «Լիվերպուլը» և «Յուվենտուսը» համաձայնության են գալիս Ակվիլանիի մեկ ամյա վարձավճարային պայմանագրի շուրջ[10]։ Օգոստոսի 25-ին Ակվիլանին «Յուվենտուսի» հետ կնքում է մեկ տարի ժամկետով պայմանագիր՝ 2010-11 մրցաշրջանի ավարտից հետո 16 միլիոն եվրոյի դիմաց ֆուտբոլիստի վերջնական գնման իրավունքով[11][12]։ 2011 թվականի հունիսի 24-ին ֆուտբոլիստի գործակալը հայտարարում է, որ Ակվիլանին կվերադառնա Անգլիա, քանի որ «Յուվենտուսը» չի պատրաստվում գնել Ակվիլանիին[13]։

«Միլան»Խմբագրել

2011 թվականի օգոստոսի 24-ին Ակվիլանին մրցաշրջանի ավարտից հետո, 6 միլիոն եվրոյի դիմաց գնման հնարավորությամբ վարձավճարային պայամանգիր կնքելով, տեղափոխվում է իտալական «Միլան»[14][15][16][17][18]։

«Ֆիորենտինա»Խմբագրել

2012 թվականի օգոստոսի 3-ին Ալբերտոն երեք տարի ժամկետով պայմանագիր է կնքում «Ֆիորենտինայի» հետ[19][20][21]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Իտալիայի հավաքականԽմբագրել

Ակվիլանին մեծ փորձ ունի Իտալիայի պատանեկան հավաքականների տարբեր տարիքայինների կազմում հանդես գալու մեջ։ 2003 թվականին հավաքականի հետ միասին դարձել է մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մասնակցել է առաջնության եզրափակիչ փուլի հինգ խաղերին, խփել է մեկ գնդակ և եղել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը[22]։ 2006 թվականի նոյեմբերի 15-ին Ակվիլանին կատարում է իր նորամուտը արդեն Իտալիայի ազգային հավաքականում։ Նրա նորամուտային խաղն է դառնում Թուրքիայի հավաքականի դեմ խաղը (1-1)[23]։ Եղել է երիտասարդական թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակներնում և այդտեղ աչքի է ընկել հեղինակած երկու գոլով։ Ազգային հավաքականի հետ մասնակցություն է ունեցել 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, մասնակցել է հավաքականի չորս խաղերից երկուսին։ 2008 թվականի հոկտեմբերի 15-ին, ԱԱ-2010-ի ընտրական փուլում դուբլ հեղինակելով Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում (2-1)՝ բացել է հավաքականում իր գոլերի հաշիվը[24]։

ԽաղաոճԽմբագրել

Ակվիլանին ժամանակակից, աշխատասեր և շարժուն փլեյմեյքեր է, ով ընդունակ է կիսապաշտպանական մի շարք պաշտոններ կատարելու՝ սկսած հետ քաշված փլեյմեյքերից մինչև հարձակվողական ոճի կիսապաշտպանի[25][26][27]։ Նրա սիրելի դիրքը կենտրոնական կիսապաշտպանի կամ «հատվածից-հատված» անցում կատարող կիսապաշտպանի (գրոհող և պաշտպանվող կիսապաշտպան) դիրքն է (դիրք, որը թույլ է տալիս նրան չնայած իր ոչ հռչակավոր արագության կամ ֆիզիկական պատրաստվածության կատարել գրոհող արագացումներ կամ պահեր ստեղծել իր թիմակիցների համար)։ Նա երբմն հանդես է գալիս նաև եզրերում՝ մասնավորապես առանցքային պահերի ժամանակ եզր-հետ կարգով[28][29][30]։ Ակվիլանին ճանաչված է դաշտը լավ տեսնելու, խաղադաշտում ստեղծագործելու, տեխնիկական, առանցքային փոխանցումներ և հեռվից արդյունավետ հարվածներ կատարելու իր կարողություններով[25][29][31]։ Նա ճշգրիտ է նաև գլխով և ազատ հարվածներ կատարելիս, և այս կարողությունն էլ իր հերթին թույլ է տալիս Ակվիլանիին՝ թիմի արդյունավետ խաղը լրացուցիչ գոլերով «ողողելու»[29]։ Նա իր կարիերայի տարբեր ժամանակահատվածներում կրել է շատ տարբեր վնասվածքներ, ինչի պատճառով կրճատվել է նրա խաղաժամանակը և վատթարացել է նրա ֆիզիկական վիճակը և որպես այս ամենի արդյունք նա քննադատությունների է արժանացել, որպես իր սկզբնական ներուժին անհետևողական ֆուտբոլիստ[32]։

ՎիճակագրությունԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

2016 թվականի ապրիլի 20-ի դրությամբ[33]
Ակումբային ելույթներ Լիգա Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
2002-03 Ռոմա Սերիա A 1 0 1 0 2 0
2003-04 Տրիեստինա (վարձ.) Սերիա B 41 4 41 4
2004-05 Ռոմա Սերիա A 29 0 4 0 5 0 38 0
2005-06 24 3 4 2 8 1 36 6
2006-07 13 1 3 0 5 0 1 2 22 3
2007-08 21 3 4 1 5 0 1 0 31 4
2008-09 14 2 1 0 4 0 1 0 20 2
2009-10 Լիվերպուլ Պրեմիեր Լիգա 18 1 2 0 5 1 1 0 26 2
2010-11 0 0 0 0 2 0 0 0 2 0
2010-11 Յուվենտուս (վարձ.) Սերիա A 33 2 1 0 0 0 0 0 34 2
2011-12 Միլան (վարձ.) 23 1 1 0 7 0 0 0 31 1
2012-13 Ֆիորենտինա 25 7 2 0 0 0 0 0 27 7
2013-14 31 6 3 0 10 1 0 0 44 7
2014-15 25 0 2 0 7 1 0 0 34 1
2015-16 Սպորտինգ Պրիմեիրա Լիգա 19 3 5 1 8 1 0 0 32 5
Ընդհանուր Իտալիա 280 29 26 3 51 3 3 2 360 37
Անգլիա 18 1 2 0 7 1 1 0 28 2
Ընդհանուրը կարիերայում 312 32 32 4 63 4 4 2 411 42
  • վարձ. - վարձավճար

ՄիջազգայինԽմբագրել

Իտալիայի ազգային հավաքական
Տարի Խաղ Գոլ
2006 1 0
2007 2 0
2008 7 2
2009 1 0
2010 1 0
2011 9 1
2012 1 0
2013 11 2
2014 5 0
Ընդհանուր 38 5

Անձնական կյանքԽմբագրել

Հանդիպում է իտալացի դերասանուհի Միկելա Կվատրոչոկկեի հետ[34]։ 2011 թվականի ապրիլի 18-ին զույգի մոտ ծնվել է առաջնեկը՝ դուստր Ավրորան[35]։ 2012 թվականի հուլիսի 4-ին Ալբերտոն և Միկելան ամուսնանում են[36][37]։ 2014 թվականի նոյեմբերի 3-ին զույգը ունենում է երկրորդ աղջիկը՝ Դիամանտեն։

ՁեռքբերումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

  «Ռոմա»[38]

ՄիջազգայինԽմբագրել

Իտալիայի ազգային հավաքական[38]

Իտալիա մ-19[39]

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
  4. 4,0 4,1 Информация об Аквилани на сайте о Примавере (իտալ.)
  5. Информация об Аквилани на sports.ru
  6. Слухи: Аквилани может переехать в Англию // Liverbird.ru
  7. Срочно: Переговоры по Аквилани завершены // Liverbird.ru
  8. Официально: Аквилани — игрок «Ливерпуля» // Liverbird.ru
  9. «По стопам Никола и Хююпия или Сонга и Мактира» // Liverbird.ru
  10. Aquilani loan deal agreed (անգլ.) // Официальный сайт ФК «Ливерпуль»
  11. «Ювентус» объявил о подписании контракта с Аквилани Archived 2010-08-27 at the Wayback Machine. // Чемпионат.ру
  12. Alberto Aquilani è bianconero (իտալ.) // Официальный сайт ФК «Ювентус»
  13. Аквилани возвращается в «Ливерпуль»
  14. «Милан» арендовал Аквилани
  15. «Reds agree Aquilani deal» (անգլերեն)։ Official site of Liverpool FC։ 25.08.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2011 
  16. «Aquilani leihweise zum AC Milan» (գերմաներեն)։ transfermarkt.de։ 25.08.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է օգոստոսի 25, 2011 
  17. «AC Milan comunicato ufficiale» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AC Milan։ 26.08.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2011 
  18. «Benvenuto Alberto!» (իտալերեն)։ Sito ufficiale dell'AC Milan։ 26.08.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է օգոստոսի 26, 2011 
  19. «LFC confirm Aquilani transfer» (անգլերեն)։ Official site of Liverpool FC։ 3.08.2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2012 
  20. «Borja Valero, Gonzalo Rodriguez e Aquilani alla Fiorentina» (իտալերեն)։ Sito ufficiale dell'ACF Fiorentina։ 3.08.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2012 
  21. «Mediaset, Aquilani a titolo gratuito: triennale e per le prime due stagioni» (իտալերեն)։ Fiorentina.it։ 3.08.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2012 
  22. «Italy turn to Biondini»։ UEFA.com։ մայիսի 23, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-26-ին։ Վերցված է օգոստոսի 6, 2009 
  23. «Italy 1–1 Turkey: Materazzi mistake»։ ESPN.com։ նոյեմբերի 15, 2006։ Վերցված է օգոստոսի 5, 2009 
  24. «Aquilani's crucial brace»։ ESPN.com։ հոկտեմբերի 15, 2008։ Վերցված է օգոստոսի 5, 2009 
  25. 25,0 25,1 «Da Aquilani a Pepe: mezza Juventus gioca fuori ruolo» (Italian)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-24-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2014 
  26. Massimiliano Nerozzi (սեպտեմբերի 6, 2010)։ «La Stampa - Aquilani, la Juve scopre il suo jolly: "Tiro, corsa e assist: fa ogni ruolo"» (Italian)։ La Stampa։ Վերցված է մայիսի 27, 2016 
  27. Alberto Polverosi (մայիսի 29, 2013)։ «Aquilani: Allegri a Roma? È l'uomo giusto VIDEO» (Italian)։ Il Corriere dello Sport։ Վերցված է մայիսի 27, 2016 (չաշխատող հղում)
  28. «Milan, torna l'idea Aquilani per il ruolo di mezz'ala» (Italian)։ Il Corriere dello Sport։ հունիսի 7, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-18-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2014 
  29. 29,0 29,1 29,2 Irene Delfino (օգոստոսի 31, 2012)։ «Sorpresa viola, torna Toni Ecco la Fiorentina che verrà» [Viola surprise, Toni returns Here is the Fiorentina that will come] (Italian)։ Il Corriere della Sera։ Վերցված է հունիսի 14, 2015 
  30. Jeremy Lim (մայիսի 6, 2014)։ «World Cup Squad Selector: Aquilani»։ Football Italia։ Վերցված է մայիսի 27, 2016 
  31. «Ufficiale, Aquilani è un giocatore del Milan. Contratto e scheda tecnica» (Italian)։ SportLive.it։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-05-ին։ Վերցված է սեպտեմբերի 17, 2014 
  32. David Prentice (հուլիսի 9, 2015)։ «Whatever happened to Alberto Aquilani? The Liverpool £17million flop remembered»։ The Mirror։ Վերցված է օգոստոսի 6, 2015 
  33. «Alberto Aquilani»։ Soccernet.espn.go.com։ հուլիսի 7, 1984։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-18-ին։ Վերցված է մայիսի 18, 2015 
  34. «Ливерпуль ждёт Микелу» // Liverbird.ru
  35. «E’ nata Aurora Aquilani. Congratulazioni ad Alberto e Michela» (իտալերեն)։ Sito Ufficiale della Juventus FC։ 18.04.2011։ Արխիվացված օրիգինալից 2012-02-25-ին։ Վերցված է ապրիլի 18, 2011 
  36. «Michela Quattrociocche e Alberto Aquilani, nozze da favola» (իտալերեն)։ Oggi։ 5.07.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2012 
  37. «Alberto Aquilani & Michela Quattrociocche Are Married!» (անգլերեն)։ Mr. Sport։ 6.07.2012։ Արխիվացված օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է օգոստոսի 14, 2012 
  38. 38,0 38,1 «A. Aquilani»։ Soccerway։ Վերցված է դեկտեմբերի 21, 2015 
  39. «2003: Alberto Aquilani» (Italian)։ UEFA։ ապրիլի 1, 2003։ Վերցված է հունիսի 16, 2015 
  40. Andrew Haslam (հունիսի 29, 2007)։ «Il dream team Under 21» (Italian)։ UEFA։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-15-ին։ Վերցված է հունիսի 16, 2015 

Արտաքին հղումներԽմբագրել