Ալբանական գողգոթա՝ (սերբ.՝ Албанска голгота) պատմագրության մեջ հայտնի է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 - 1916 թթ. ձմռանը «կենտրոնական տերությունների» ներխուժման պատճառով սերբական զորքի և սերբ քաղաքացիական անձանց՝ Ալբանիայի և Չերնոգորիայի տարածքներով նահանջով։ Կենտրոնական տերությունների դաշինքը կամ զինակցությունը, որը նաև կոչվում էր Քառյակ դաշինք կամ քառյակ զինակցություն, գլխավորում էր Գերմանիան, անդամակցում էին Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը, Բուլղարիան, սակայն կոնկրետ Սերբիա ներխուժեցին ավստրո-հունգարական, գերմանական և բուլղարական զորքերը։ Սերբական բանակը և քաղաքացիական անձինք անցան Մետոհիյայից մինչև Ադրիատիկ ծով, որի ափին Անտանտի պետությունները նրանց հատկացրեցին նավեր՝ տեղափոխվելու համար։ Նահանջի ժամանակ սովից, վերքերից և հիվանդություններից մահացան հազարավոր զինվորներ և քաղաքացիական անձինք. որոշ տվյալներով՝ 155 հազար մարդ։

Ալբանական Գողգոթա
Առաջին համաշխարհային պատերազմ

Թվական նոյեմբերի 25 (դեկտեմբերի 8), 1915
Վայր Սերբիա
Արդյունք {{{արդյունք}}}
Այսպես կոչված Ալբանական գողգոթայի քարտեզագրական պատկերումը: Իրադարձությունների ժամանակաշրջանը՝ 1915 թ. հոկտեմբերի 15 - 1916 թ. ապրիլ:

Ներխուժումը Սերբիա խմբագրել

1914 թվականին սերբական բանակի՝ Կոլուբարայի ճակատամարտում տարած հաղթանակից մինչև 1915 թվականի աշունը սերբական սահմանում խաղաղություն էր։ Սակայն 1915 թվականի հոկտեմբերի 6-ին գերմանական բանակի 11-րդ կորպուսը՝ զորահրամանատար Ավգուստ ֆոն Մակենզենի գլխավորությամբ անցավ Սերբիայի դեմ լայնածավալ հարձակման։ Արդեն 1915 թվականի հոկտեմբերի 15-ին ավստրո-հունգարական զորքը անցավ Սավան և Դրինան, իսկ գերմանական զորքն արդեն անցել էր Դանուբը և գրավել Բելգրադն ու Սմեդերովոն, և սերբական զորքին ստիպեց սկսել մեծամաշտաբ նահանջ։

Նույն օրը՝ 1915 թվականի հոկտեմբերի 15-ին բուլղարական բանակը, ճնշելով սերբական թույլ դիմադրությունը՝ հեշտությամբ արդեն 1915 թվականի հոկտեմբերի 22-ին գրավել էր Սկոպիեն,Շտիպն ու Կումանովոն, ինչը սերբերի հետագա նահանջի համար դարձավ մեծ խնդիր։ Կոսովոյում սերբական բանակն ընկել էր անելանելի դրության մեջ, իսկ դեպի Սալոնիկ ճանապարհը փակ էր։ Ավստրո-հունգարական բանակը հյուսիս-արևմուտքից, գերմանական բանակը արևմուտքից, իսկ բուլղարական բանակը հարավից մեծ արագությամբ շարժվում էին՝ ոչնչացնելու ջախջախված սերբական բանակի մնացած մասը։ Եռյակ դաշինքի ճնշման տակ սերբական բանակի գլխավոր հրամանատրի կողմից որոշում ընդունվեց դադարեցնել Սերբիայի հարավային սահմանով դեպի Սալոնիկ նահանջը։ Այդ որոշումը ընդունվել էր Վարդար գետով անցնելու անհաջող փորձի պատճառով, քանի որ գետափնյա տարածքներն արդեն գրավված էին բուլղարական բանակի կողմից։ Սերբական բանակի գլխավոր հրամանատարությունը սկսեց պլան մշակել բանակի հետագա գործողությունների և սպասվող վտանգների վերաբերյալ։ Կապիտուլիացիան (գլխովին հանձնումը՝ անձնատրությունը) բացառվում էր, քանզի դա կնշանակեր պետության կործանում։ Ժիվոին Միշիչի (սերբ.՝ Живојин Мишић) և նրա գաղափարակիցների՝ Ստեպա Ստեպանովիչի (սերբ.՝ Степа Степановић), Պավել Յուրիշիչ-Շտուրմի (սերբ.՝ Павел Јуришић Штурм) և Միխայլո Ժիվկովիչի (սերբ.՝ Михаил Живковић) առաջարկը՝ (նոյեմբերի 29 — դեկտեմբերի 1 1915 թ.) հակահարձակում սկսել թշնամիների դեմ՝ մերժվեց։ Այսպիսով պետական կառավարիչները որոշում ընդունեցին՝ բանակն ուղարկել դեպի Ադրիատիկ ծով՝ Ալբանիայի տարածքում վերակազմավորվելու և հետ գալու նպատակով։ Վարչապետ Նիկոլա Պաշիչը Անտանտի Դաշնակցային հրամանատարությանը ուղարկեց հետևյալ նամակը.

«Սերբիան հայտնվել է ծանր իրավիճակում, և գործը կարող է ունենալ վատթար հետևանքներ։ Սերբիան որոշեց հարձակվողների դեմ պայքարն իրականացնել մինչև վերջ՝ հավատով ու արդարացիորեն։ Սերբիան դաշնակիցների հետ կարող է փոխել պատերազմի ողջ ընթացքը, որի արդյունքը կլինի հակառակորդի լիակատար պարտությունը։»

Դրանից հետո Սերբիայի արքա Պետրոս 1-ն ու վարչապետ Նիկոլա Պաշիչը, կառավարության ամբողջ կազմով այցելեցին եկեղեցի։ Եկեղեցուց դուրս գալիս վարչապետին դիմավորեց փախստականների մի ամբոխ, ովքեր վարչապետից քաջալերանքի խոսքերի էին սպասում։ Պաշիչը նրանց ասաց. «Մի վախեցեք, դուք Հռոմ չեք գնա։»

Պատկերասրահ խմբագրել