Բացել գլխավոր ցանկը

Վարդար (անգլ.՝ Vardar), գետ Մակեդոնիայում և Հունաստանում։ Երկարությունը 388 կմ է, ավազանը՝ 25,4 հազար կմ²։ Սկսվում է Մակեդոնական լեռներից, հոսում միջլեռնային գոգավորություններով և թափվում Եգեյան ծովի Թերմաիկոս ծոցը։ Ջրի միջին ծախսը 151 մ³/վրկ է։ Ստորին հոսանքում նավարկելի է։ Վարդարի ափին են Սկոպիե, Տիտով Վելես քաղաքները[1]։

Վարդար
Vardar Stone Bridge Skopje.jpg
Բնութագիր
Երկարություն388 կիլոմետր
Ավազանի մակերես24 438 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումԲալկանյան թերակղզի
 · Գետաբերանի տեղակայումԹերմաիկոսի ծովածոց
 · Կոորդինատներ
Հոսող հոսքերBregalnica?, Lepenac?, Treska?, Crna?, Pčinja?, Babuna River?, Q19766347?, Q609475?, Q2367134?, Q2908304?, Marko's River?, Serava?, Kadina River?, Pena?, National park Axios-Loudias-Aliakmonas?, Q12908198?, Q20036024?, Q27001821?, Q29033117?, Q29033131?, Q29035099?, Q29035139?, Q30067838?, Q30086143? և Q30086300?

ԱնվանումըԽմբագրել

Հնում կոչվել է Աքսիոս: Ոմանք կարծում են, որ այժմյան անվանումը դրա հնդեվրոպական պատճենումն է, նշանակում է «սև ջուր» (այս գետի վտակը հիմա էլ կրում է սլավոնական Црна «սև» անունը): Ոմանք էլ կարծում են, որ այն առաջացել է հնդեվրոպական var (ջուր) և ar (հոսող) բառերի միացումից: Եղել է նաև կարծիք, որ այն առաջացել է ալբաներեն bardhe «սպիտակ, մաքուր» բառից[1]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Ե., «Լույս», 1989, էջ 346