Անտոն Լյուդվիգ Ավգուստ վոն Մակենզեն (գերմ.՝ August von Mackensen, դեկտեմբերի 6, 1849(1849-12-06)[1][2][3][…], manor estate Leipnitz, Թրոսսին, Հյուսիսային Սաքսոնիա, Սաքսոնիա - նոյեմբերի 8, 1945(1945-11-08)[1][2][3][…], Հաբիգհորստ, Eschede, Ցելլե, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի[4]), գերմանացի զինվոր և դաշտային մարշալ[6]։ Նա հաջող հրամանատար է եղել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և դարձել է Գերմանական կայսրության առանցքային ռազմական առաջնորդներից մեկը։ Զինադադարից հետո նա պաշտոնանկ արվեց մեկ տարով։ Նա զորացրվեց 1920 թվականին։ Նա դարձավ Պրոսիայի կառավարության անդամ 1933 թվականին Հերման Գյորինգի ժամանակաշրջանում։ Նացիստական ժամանակաշրջանում Մակենզենը մնաց մոնարխիստ և ժամանակ առ ժամանակ հայտնվում էր հասարակության մեջ իր Առաջին համաշխարհային պատերազմի համազգեստով։ Նրան մեղադրում էին հակաֆաշիստական հայացքների համար, սակայն ապացույցներ չգտնվեցին։

Ավգուստ ֆոն Մակենզեն
գերմ.՝ August von Mackensen
դեկտեմբերի 6, 1849(1849-12-06)[1][2][3][…] - նոյեմբերի 8, 1945(1945-11-08)[1][2][3][…] (95 տարեկան)
Ծննդավայրmanor estate Leipnitz, Թրոսսին, Հյուսիսային Սաքսոնիա, Սաքսոնիա
Մահվան վայրՀաբիգհորստ, Eschede, Ցելլե, Լյունեբուրգ, Հանովեր նահանգ, Գերմանական օկուպացիայի Բրիտանական գոտի[4]
ԳերեզմանQ124832022?[4]
ՔաղաքացիությունԳերմանիա
ԶորատեսակԳերմանական կայսրական բանակ
Կոչումգեներալ և համհարզ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Պարգևներ

Վաղ տարիներ խմբագրել

Մակենզենը ծնվել է Հաուս Լայպնիցում, Դեհլենբերգ գյուղի մոտ (այժմի Տրոսինի մաս), որն այդ ժամանակ մտնում էր Պրուսական Սաքսոնիա պրովինցիայի մեջ։ Նրա հայրը աշխատում էր գյուղատնտեսությունում և նրան ուղարկեց Գիմնազիա, հույս ունենալով, որ իր ավագ որդին կշարունակի իր մասնագիտությունը[7]։

Մակենզենը սկսեց իր ռազմական կարիերան 1869 թվականին որպես կամավոր պրուսական բանակում։ Ֆրանկո պրուսական պատերազմի ժամանակ նա աչքի ընկավ և արժանացավ երկրորդ աստիճանի «Երկաթե խաչ» մեդալի[8]։ Պատերազմից հետո նա թողեց ծառայությունը և սովորեց Հելլեի համալսարանում, սակայն 1873 թվականին վերադարձավ Գերմանական բանակ իր հին պաշտոնին։

Նա 1879 թվականին ամուսնացավ Դորիս ֆոն Հորնի հետ, ով իր ընկերոջ քույրն էր։ Դորիսի հայրը շատ ազդեցիկ մարդ էր Երևելյան Պրուսիայում։ 1891 թվականին երեք տար պատերազմի ակադեմիայում ուսանելուց հետո նա նշանակվեց Գերմանիայի գլխավոր շտաբում Բեռլինում։ Նրա ղեկավար Հելմուտ ֆոն Մոլտկեն համարում էր, որ նա հաճելի բնավորություն ուներ[9]։ Նա ետ կանչվեց շտաբից, որպեսզի ծառայի Ալֆրեդ ֆոն Շլիֆենի ադյուտանտ, ով նրան ուսանեց ինչպես ղեկավարել միլիոնանոց բանակներ[10]։ Նա շատ դուր եկավ Կայզերին և նշանակվեց Հուսարների գնդի հրամանատար 1893 թվականի հունիսի 17-ին[11]։ Մակենզենին զարմացրեց իր մյուս պաշտոնը` Վիլհելմ II-ի ադյուտանտ, քանի որ նա առաջինն էր, ով զբաղեցրեց այդ պաշտոնը։ Հաջորդ երեք և կես տարիներին նա ծառայեց Կայզերին` հանդիպելով Գերմանիայի ամենաազդեցիկ ռազմական գործիչների հետ։ Նրա երեխաները նույն դպրոցը հաճախեցին ինչ Կայզերինը։ Այնուհետև նա նշանակվեց նոր կազմավորված Հուսարների բրիգադի հրամանատար 1901 թվականից 1903 թվականներին, այնուհետև դարձավ 36-րդ դիվիզիայի հրամանատար Դանցիգում[12]։ Նրա կինը մահացավ 1905 թվականին և երկու տարի անց նա ամուսնացավ 22 ամյա Լեոնի ֆոն դեր Աստենի հետ։ Երբ Շլիֆանը զորացրվեց, Մակենզենը համարվում էր հնարավոր հաջորդը, սակայն պաշտոնը տրվեց Հելմուտ ֆոն Մոլտկե կրտսերին։ 1908 թվականին նա դարձավ 17-րդ կորպուսի հրամանատար, որի գլխավոր շտաբը գտնվում էր Դանցիգում[13]։ Թագաժառանգ արքայազն Վիլհելմը նշանակվեց նրա հրամանատարության ներքո և կայզերը հրամայեց նրան աչքը վրան պահել և ուսանել երիտասարդին ռազմական գործին[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Find A Grave — 1996.
  5. https://boku.ac.at/universitaetsleitung/rektorat/stabsstellen/oeffentlichkeitsarbeit/themen/ehrentraegerinnen/ehrendoktorinnen/mackensen
  6. :Some historians refer to him as "Anton Mackensen", but this is unusual. See Lamar Cecil, "The Creation of Nobles in Prussia, 1871-1918" in The American Historical Review, Vol. 75, No. 3. (February, 1970), pp. 794; Gerard E. Silberstein, "The Serbian Campaign of 1915: Its Diplomatic Background" in The American Historical Review, Vol. 73, No. 1. (October 1967), 60.
  7. Theo Schwarzmüller, Zwischen Kaiser und "Führer". Generalfeldmarschall August von Mackensen. Eine politische biographie. (Munich: Deutsche Taschenbuch Verlag, 1995), 17–29.
  8. Schwartzmüller, Theo (1997). Zwischen Kaiser und "Führer". Generalfeldmarschall August von Mackensen. Paderborn: Ferdinand Schöningh. էջ 34.
  9. Schwarzmüller, 1997, p. 49.
  10. Schwarzmüller, 1997, p.65.
  11. Günter Wegner, Stellenbesetzung der deutschen Heere 1815-1939 (Biblio Verlag, Osnabrück, 1993), vol. 3, pp. 97–98.
  12. Wegner, 1993, p. 131 and p. 463.
  13. Wegner, 1993, p. 80.
  14. Jonas, Klaus W (1961). The life of Crown Prince William. London: Routledge and Kegan. էջ 70.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ ֆոն Մակենզեն» հոդվածին։