Բացել գլխավոր ցանկը

Ալավերդու պետական բանվորական թատրոնԽմբագրել

Ալավերդում պղնձահանքերի բանվորների և ծառայողների համար, ինչպես նաև շրջակա գյուղերի բնակիչների համար թատերական ներկայացումներ խաղացվել են մինչև խորհրդային կարգերի հաստատումը և անցյալ դարի 20-ական թվականներին, Թիֆլիսից ժամանած շրջիկ խմբերի կողմից (Ռուբեն Հակոբյան, Մենավոր բռնչենու լեգենդը, Սարվարդ հրատ, Երևան, 2014)։1934 թվականին Լուսժողկոմի հանձնարարությամբ Արմեն Արմենյանը Ալավերդում հիմնադրում է բանվորական պետական թատրոն (Արմեն Արմենյան, Վաթսուն տարի հայ բեմի վրա, Հայաստան,1965)։ Թատրոնի հիմնական կազմը անվանի դերասանի ընտանիքի անդամներն էին և տեղից համալրված սիրող դերասանները։ Կարճ ժամանակ անց թատրոնը տարբեր տնտեսական ու ստեղծագործական ցուցանիշներով դառնում է հանրապետության շրջանային թատրոնների առաջատարներից մեկը, որի մասին 1949 թվականին «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրված հոդվածում նշել է անվանի դերասան Հրաչյա Ներսիսյանը։ Հետագա տարիներին Ալավերդու բանվորական թատրոնում աշխատել են անվանի ռեժիսորներ Աշմաթը -Աշոտ Մաթևոսյան, Հովհաննես Մսրյանը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնում են աշխատել հայ թատրոնի երևելի դերասաններ Վոլոդյա Գրիգորյանը, Սերիկ Շեկոյանը, Վերջալույս Միրիջանյանը, Գևորգ Ասլանյանը և ուրիշներ։ Ալավերդու թատրոնի դերասանների ընտանիքներում են ծնվել անվանի թատերական գործիչներ և դերասաններ Վլադիմիր և Ժասմեն Մսրյանները, Հրաչյա Գասպարյանը և այլն։ 1951 թվականին Հայաստանի այլ շրջանային թատրոնների հետ փակվում է նաև Ալավերդու բանվորական թատրոնը[1]։

Ալավերդու ժողովրդական թատրոնԽմբագրել

Բանվորական թատրոնի փակվելուց հետո տեղում մնացած դերասանների ուժերով շրջանային կուլտուրայի տանը ստեղծվում է ինքագործ թատերախումբ, որը շարունակում է պիեսներ բեմադրել և հանդես գալ ինչպես Ալավերդում, այնպես էլ շրջակա գյուղերում։ 1959 թվականին նկատի ունենալով ինքնագործ խմբի բարձր մակարդակը առաջիններից մեկը Հայաստանում ստանում է ժողովրդական թատրոնի կոչում (Հրայր Հովակիմյան, Հայաստանի ժողովրդական թատրոնները, Հայաստան, Երևան,1972) ։ Թումանյանի Շրջանային ժողովրդական թատրոնի կարգավիճակով այն գոյություն ունեցավ մինչև 1994 թվականը։ Այստեղ բեմադրություններ են արել և թատրոնի ռեժիսորներ են եղել թատերական ինքնագործունեության ռահվիրաներ Ռաֆիկ Հարությունյանը, Գևորգ Ասլանյանը, Խորեն Հարությունյանը, Աշոտ Հախինյանը, Հայկազ Ոսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Հրաչյա Պապինյանը։ Թատերախումբը տարբեր տարիների եղել է փառատոների և օլիմպիադների հաղթող, իսկ 1987 թվականին Վասիլի Շուկշինի «Փեսաս մի բեռ ցախ գողացավ» ներկայացմամբ (ռեժ-Հրաչյա Պապինյան) համամիութենական փառատոնի դափնեկիր։ Ներկայացումներով հանդես է եկել Հայաստանի տարբեր շրջաններում, Երևանում, Վրաստանում, ՌԽՖՍՀ սևծովյան շրջաններում։ Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատի մշակույթի պալատի ինքնագործ խումբը նույնպես 1977 թվականին ստացավ ժողովրդական թատրոնի կոչում։ Այս թատերախումբը գործունեության ողջ ընթացքում ղեկավարեց Հայկազ Ոսկանյանը։ 1985 թվականին ժողովրդական թատրոնի կոչում ստացավ նաև Ալավերդու Ակներ գյուղական թաղամասում գործող ինքնագործ թատերախումբը։1990 թվականին արդեն Ալավերդում գործում էին երեք ժողովրդական թատրոններ:

Ալավերդու համայնքային թատրոնԽմբագրել

1990 թվականին ժողովրդական թատրոնի հիման վրա ստեղծվեց Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի Ալավերդու մասնաճյուղը, որը գոյատևեց մինչև 1992 թվականը։ 1992 թվականից թատրոնը դարձավ մունիցիպալ թատրոն՝ Թումանյանի շրջանային թատրոն անվամբ։ 1997 թվականից շրջանների լուծարումից հետո հանձնվեց քաղաքապետարանի հաշվեկշիռ և կոչվեց Ալավերդու քաղաքային թատրոն։ Թատրոնի ռեժիսորներ են աշխատել Կամո Պետրոսյանը (1992-1193), Հրաչյա Պապինյան, (1993- թվականից),Արթուր Սիմոնյանը։
Թատրոնում բեմադրվել են ՝

  • Գիլերմե Ֆիգեյրետու «Եզոպոս», 1992, ռեժ-Կամո Պետրոսյան
  • Բոմարշե «Ֆիգարոյի ամուսնությունը», 1993,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Ժիրայր Անանյան «Ամոթ է խելքի եկեք», 1994,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Աղասի Այվազյան «Դիպլիպիտո», 1995,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Ալեքսանդր Կասոնա «Ծառերը կանգնած են մահանում», 1995,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Էդուարդո դե Ֆիլիպո «Ուրվականներ», 1996,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Լյուդմիլա Ռազումովսկայա «Անհող այգի», 1997, 2012,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Լուի Վերնեյ «Հեղինեի առևանգումը», 2002,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Ֆելիքս Շաքարյան «Խեր, շառ, աստված», 2009,ռեժ-Արթուր Սիմոնյան
  • Ժիրայր Անանյան «Լույսը քեզ տեսնողին»,2009, ռեժ-Թեմուր Աճինյան-Բագրատունի
  • Աղասի Այվազյան «Փրկության նավը», 2010,ռեժ-Արթուր Սիմոնյան
  • Ժան Պոլ Սարտր «Դռնփակ», 2010,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Գիլերմե Ֆիգեյրետու «Դոն ժուան», 2012,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • «Շտապ հարկավոր է 5000 եվրո» 2014,ռեժ-Հրաչյա Պապինյան
  • Վիլամ Սարոյան «Տարեկանի արտում» 2014,ռեժ-Նունե Խեչումյան
  • Վահագն Դավթյան «Ռեքվիեմ» 2015,ռեժ-Հրաչյա Պապինյան

Տարբեր տարիների արժանացել է «Թատերական Լոռի» փառատոնի գլխավոր մրցանակների։ 2011 թվականին տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 15-ամյակին նվիրված հանրապետական փառատոնին թատրոնը ստացավ առաջին կարգի մրցանակը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել