Վոլոդյա Գրիգորյան

հայ նկարիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վոլոդյա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վոլոդյա Կարապետի Գրիգորյան (հոկտեմբերի 17, 1931(1931-10-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ։

Վոլոդյա Գրիգորյան
Ի ծնեՎոլոդյա Կարապետի Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1931 (92 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

1957 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը։ 1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1962 թվականին ունեցել է անհատական ցուցահանդես Թեմիր-Տաույում (Ղազախստան)[1]։ 1966 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։

Ստեղծագործություններ խմբագրել

Ստեղծագործում է դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում։

  • «Բաղդասարյանի դիմանկարը»
  • «Սևանի ափին»
  • «Արարատյան դաշտավայրը»[Ն 1]
  • «Խաղողաքաղ»
  • «Բարեկամություն»

Նշումներ խմբագրել

  1. Հարթավայրերը բաժանվում են 4 խմբի՝ ցածրավայրեր կամ իջվածքներ (ծովի մակարդակից ցածր), դաշտավայրեր (0-200 մ), բարձրավայրեր (200-500 մ) և սարահարթեր (500 մ և ավելի)։ Հայկական լեռնաշխարհին հարում են երկու խոշոր դաշտավայրեր՝ Կուր-Արաքսյան և Միջագետքի, իսկ անմիջապես լեռնաշխարհի տարածքում միայն բարձրավայրեր ու սարահարթեր են։ Մանսավորապես Արարատյան գոգավորությունը սարահարթ է, քանի որ բարձրությունը 800-1300 մ է, սակայն տարածված սխալի պատճառով այն երբեմն կարող է հանդիպել «դաշտավայր» անունով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան