Ռաֆիկ Հարությունյան

մարզիկ

Ռաֆիկ Արմենի Հարությունյան (մայիսի 17, 2000(2000-05-17)), հայ մարզիկ, ծանրորդ, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 2022 թվականի Եվրոպայի առաջնության ոսկե և 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Ռաֆիկ Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ և մարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 17, 2000(2000-05-17) (23 տարեկան)

Կենսագրություն խմբագրել

Ռաֆիկ Հարությունյանը ծնվել է 2000 թվականի մայիսի 17-ին[1]։

2022 թվականին Տիրանայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում գյումրեցի ծանրորդը 81 կգ քաշային կարգում երկամարտում ցույց է տվել 354 կգ արդյունք և դարձել Եվրոպայի չեմպիոն։ Նա նաև փոքր ոսկի մեդալի է արժանացել «հրում» վարժությունում՝ 194 կգ և փոքր արծաթի մեդալի՝ «պոկումում» վարժությունում՝ 160 կգ[2]։

2023 թվականի Երևանում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Ռաֆիկ Հարությունյանը 81 կգ քաշային կարգում երկամարտում ցույց է տվել 337 կգ արդյունք և արժանացել բրոնզե մեդալի[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել