Հրաչյա Գասպարյան (ռեժիսոր)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրաչյա Գասպարյան (այլ կիրառումներ)
Հրաչյա Վահագնի Գասպարյան (հունվարի 13, 1946, Ալավերդի, Ալավերդու շրջան), ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ (2011)։
![]() | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1946 (75 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Ալավերդու շրջան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | ռեժիսոր |
Պարգևներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ |
Դերասան Ալեքսանդր Գասպարյանի հայրն է։
ԿենսագրությունԽմբագրել
1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1972-1974 թվականներին եղել է Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, 1974-1992 թվականներին՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ռեժիսոր։ 1992 թվականից աշխատել է որպես Համազգային թատրոնի ռեժիսոր, 1993 թվականից՝ գլխավոր ռեժիսոր։ 1976 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր` 2003, 1998-2006 թվականներին՝ պրոռեկտոր, 2006-2011 թվականներին՝ ռեկտոր։ Պիեսներ է բեմադրել նաև Օդեսայի դրամատիկական թատրոնում, ԵՏԹ-ում, հեռուստաթատրոնում[1][2]։ 2003 թվականին լույս է տեսել ռեժիսորի ստեղծագործական կյանքին նվիրված «Թատերական կոլաժ» ժողովածուն[3]։
ԲեմադրություններԽմբագրել
- «Փիրոսմանի», Վ. Կորոստիլյուկ, ԵՌԹ 1976
- «Հորովել», Գ. Սարգսյան, ԵՌԹ, 1978
- «Երեկո», Ա. Դուդարև, ԵՌԹ, 1984
- «Մարդակերները», Ս. Մրոժեք, 1989
- «Շիկացած սիրեկանը», Ն. Սայմոն, Համազգային թատրոն, 1994
- «Անբան Հուռին», ըստ Հովհաննես Թումանյանի, Համազգային թատրոն, 1994
- «Տարտյուֆ», Մոլիեր, Համազգային թատրոն, 1998
Դերեր կինոյումԽմբագրել
- «Արձակուրդ ծովափին», Մոսֆիլմ, 1986
- «Քառյակ», 1987
- «Երեք նավազներ տոթ անապատում», Հայֆիլմ, 1991
- «Շիրազի Վարդը», Արմենիա հեռուստաընկերություն, 2020
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
- Լեհական դրամատուրգիայի միջազգային փառատոնի առաջին մրցանակ (Ս. Մրոժեկի «Մարդակերները» բեմադրության համար), 1989
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2004
- ՀԳԹՄ «Արտավազդ» մրցանակ (Անտոն Չեխովի «Հոբելյան» բեմադրության համար), 2010
- ՀՀ ժողովրդական արտիստ, 2011[4]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Ռեժիսոր Հրաչյա Գասպարյան. «Փառատոնը նրա համար է, որ հանրությունը ճանաչի նրան»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-06-06-ին։ Վերցված է 2015-01-04
- ↑ Հրաչյա Գասպարյանի կենսագրությունը AV Production կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին